Մեթյու Դալաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթյու Դալաս
Ծնվել էհոկտեմբերի 21, 1982(1982-10-21) (41 տարեկան)
ԾննդավայրՖինիքս, ԱՄՆ
ԿրթությունArizona School for the Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և մոդել
Ամուսին(ներ)Blue James Hamilton?
mattdallas.com

Մեթյու Ջոզեֆ Դալաս (անգլ.՝ Matthew Joseph Dallas, հոկտեմբերի 21, 1982(1982-10-21), Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի դերասան և յություբեր։ Ճանաչում է ձեռք բերել «Քայլ XY» (2006-2009) սերիալի գլխավոր դերակատարմամբ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Դալասը ծնվել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում և որոշ ժամանակ հաճախել է Արիզոնայի արվեստի դպրոց։ 12 տարեկանում, երբ տատիկը նրան տարել է «Անճոռնի ճուտիկը» բեմադրությանը, նա ցանկացել է դառնալ դերասան։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալասը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Պահանջվում է դայակ» ֆիլմում, ինչպես նաև Քայլի դերում «Քայլ XY» սերիալում։ Բացի այդ, նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ապրելով երազանքով», «Վաննաբիսը», «Ճամբարի զարմանքը» և «Վամպիրի ճանապարհը»։ Եղել է հյուր Անտուրաժ հեռուստասերիալում։

2004 թվականին նկարահանվել է Fan 3 խմբի «Geek Love» երգի տեսահոլովակում, ինչպես նաև 2005 թվականին Ջեյմս Բլանտի «Goodbye My Lover»-ում՝ Միշա Բարտոնի հետ։ 2008 թվականին նկարահանվել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի «Thinking Of You» երգի տեսահոլովակում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալասը բացահայտ գեյ է[1]։ 2015 թվականի հուլիսին ամուսնացել է իր գործընկեր, երաժիշտ Բլյու Համիլթոնի հետ՝ հինգ տարվա հարաբերություններից հետո[2]։ 2015 թվականի դեկտեմբերին Դալասն ու Համիլթոնը հայտարարել են, որ որդեգրել են երկու տարեկան տղայի՝ Կրոուին[3]։ Նրանք ապրում են Ֆինիքսում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Salandra, Adam (2016 թ․ հունվարի 21). «Matt Dallas Shares The Touching Story Of How He Came Out To His Dad». NewNowNext (ամերիկյան անգլերեն).
  2. Toomey, Alyssa (2015 թ․ հուլիսի 6). «Matt Dallas Marries Blue Hamilton: See the Newlyweds at the Courthouse!». E! News (ամերիկյան անգլերեն).
  3. Mendelson, Will (2015 թ․ դեկտեմբերի 22). «Matt Dallas, Husband Blue Hamilton Adopt Little Boy: Watch the Video!». Us Weekly (ամերիկյան անգլերեն).
  4. «Matt Dallas And Blue Hamilton Open Up About Creating Their Beautiful Family». HuffPost (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Դալաս» հոդվածին։