Մեթի Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթի Ջեյմս
անգլ.՝ Matty James
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1991(1991-07-22)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Bacup, Rossendale, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2005—2010 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2012 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
2010  Անգլիա Փրեսթոն Նորթ Էնդ 18 (2)
2010—2011  Անգլիա Փրեսթոն Նորթ Էնդ 10 (0)
2012— Անգլիա Լեսթեր Սիթի 103 (4)
2017  Անգլիա Բարնսլի 18 (1)
2020—  Անգլիա Բարնսլի 0 (0)
Ազգային հավաքական
2007 Անգլիա Անգլիա (մինչև 16) 5 (0)
2007—2008 Անգլիա Անգլիա (մինչև 17) 10 (0)
2009—2010 Անգլիա Անգլիա (մինչև 19) 13 (0)
2009 Անգլիա Անգլիա (մինչև 20) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3.8.2020:

Մեթյու Լի Ջեյմս (անգլ.՝ Matthew Lee James, ավելի հայտնի է որպես Մեթի Ջեյմս (անգլ.՝ Matty James), հուլիսի 22, 1991(1991-07-22)[1][2], Bacup, Rossendale, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Պրեմիեր լիգայի «Լեսթեր Սիթի» ակումբի կիսապաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Բարնսլիում»։ «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է, նույնպես «Յունայթեդի» սան Ռիս Ջեյմսի եղբայրը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայում հանդես է եկել վաղ տարիքից, իսկ 2005 թվականի հոկտեմբերին նշել է նորամուտը «Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմում։ 2007 թվականի նոյեմբերին Մեթին առաջին անգամ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թիմում։ 2009 թվականի մայիսին հրավիրվել էր հիմնական կազմ՝ ստանալով «47» համարի մարզաշապիկը։ 2009 թվականի մայիսի 24-ին հայտավորվել է «Հալ Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի հանդիպմանը, սակայն ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին[3]։

2009 թվականի հուլիսին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ[4]։ Օգոստոսի 17-ին Լանկաշիրի մեծ գավաթի եզրափակչում խաղացել է «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ, որտեղ «Յունայթեդը» հաղթել է 1:0 հաշվով՝ Ֆեդերիկո Մակեդայի գոլի շնորհիվ[5]։ 2009 թվականի հոկտեմբերի 27-ին հայտավորվել է առաջին թիմում՝ մասնակցելու «Բարնսլիի» դեմ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել[6]։

2010 թվականի փետրվարին Ջեյմսը վարձավճարով տեղափոխվել է «Փրեսթոն Նորթ Էնդ» մինչև մրցաշրջանի ավարտը[7]։ Փետրվարի 9-ին «Փրեսթոնի» կազմում նորամուտը նշել է «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում, և արդեն հանդիպման 10-րդ րոպեին գոլ է խփել, իսկ «Փրեսթոնն» արդյունքում հաղթել է 2:1 հաշվով[8]։ 2009/10 մրցաշրջանի ավարտից հետո Ջեյմսը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն 2010 թվականի հուլիսի 2-ին կրկին վարձավճարով տեղափոխվել է «Փրեսթոն»[9]։

2010 թվականի դեկտեմբերի 30-ին սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Փրեսթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից իր որդու՝ Դարրեն Ֆերգյուսոնի հեռացվելուց հետո հետ է կանչել Ռիչի դե Լատին, Ջոշուա Քինգին և Մեթի Ջեյմսին[10]։

2012 թվականի մայիսի 15-ին Մեթի Ջեյմսը և նրա թիմակից Ռիչի դե Լատը տեղափոխվել են «Լեսթեր Սիթի», տրանսֆերի գումարը չի հրապարակվել։ Երկու ֆուտբոլիստներն էլ երեք տարվա պայմանագիր են կնքել «աղվեսների» հետ[11]։ Ջեյմսը Դե Լատի և Ջեյմի Վարդիի հետ նոր ակումբում նորամուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 14-ին «Տորկի Յունայթեդի» դեմ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում։ «Աղվեսների» կազմում անցկացրած իր նորամուտային խաղում Ջեյմսը գոլ է խփել հանդիպման 50-րդ րոպեին[12]։

2013/14 մրցաշրջանում Ջեյմսը 35 հանդիպում է անցկացրել Չեմպիոնշիպում և օգնել է իր թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա։

2014 թվականի սեպտեմբերի 21-ին Մեթին իր առաջին խաղն է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով իր նախկին «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի դեմ խաղում, որտեղ «աղվեսները» հաղթել են 5:3 հաշվով[13]։

2017 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Բարնսլի»։

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը հանդես է եկել Անգլիայի Մ-16, Մ-17, Մ-19 և Մ-20 հավաքականներում։ Մասնակցել է 2009 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությանը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Hughes, Ian (2009 թ․ մայիսի 24). «Hull 0–1 Man Utd» (անգլերեն). BBC Sport.
  4. Coppack, Nick (2009 թ․ հուլիսի 2). «Teen trio turn pro» (անգլերեն). ManUtd.com.
  5. Bartram, Steve (2009 թ․ օգոստոսի 17). «Reserves: Bolton 0 Utd 1» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. Stevenson, Jonathan (2009 թ․ հոկտեմբերի 27). «Barnsley 0–2 Man Utd» (անգլերեն). BBC Sport.
  7. «Preston North End set to sign Man Utd's Matthew James» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ փետրվարի 8.
  8. «Preston 2–1 Sheff Utd» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ փետրվարի 9.
  9. «Manchester United's Matthew James rejoins Preston» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ հուլիսի 2.
  10. «Fergie recalls Preston loans after son is sacked» (անգլերեն). The Mirror. 2010 թ․ դեկտեմբերի 30.
  11. «Leicester buy Man Utd's Ritchie De Laet & Matthew James» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ մայիսի 16.
  12. «Torquay 0-4 Leicester» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 14.
  13. «Leicester City 5-3 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 21.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթի Ջեյմս» հոդվածին։