Մեգի Սիվանտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգի Սիվանտոս
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 28, 1984(1984-12-28)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Լիմա, Պերու
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 1884975

Մեգի Սիվանտոս (իսպ.՝ Maggie Civantos, դեկտեմբերի 28, 1984(1984-12-28)[1], Լիմա, Պերու), իսպանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի թողարկած «Դեմ առ դեմ» հեռուստասերիալում Մակարենա Ֆերեյրոյի դերով[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականին, մայրը երգչուհի է, իսկ հայրը՝ ձայնային օպերատոր[5]։ Ծնողները նրա անունը որոշել են Մեգի Ջոբերտի հերոսուհուց ոգեշնչվելով[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգին սկսել է իր դերասանական կարիերան՝ նկարահանվելով այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Ամուսնական կյանքի տեսարաններ», «Կենտրոնական հիվանդանոց» և «Հիմարիկ Բեա»[7]։ Նկարահանվել է նաև «Նա, ով սպասում է» (իսպ.՝ El que espera) և «Ոչինչ» (իսպ.՝ Nada) կարճամետրաժ ֆիլմերում։ 2008 թվականին խաղացել է Antena 3 հեռուստաալիքի թողարկած «Եվան և գործընկերները» հեռուստասերիալի գլխավոր դերը[8]։ Ընդգրկվել է նաև Canal Sur հեռուստաալիքի «Արայան» հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմի մեջ՝ մարմնավորելով Անխելիկայի դերը[9]։

2014 թվականին տարբեր ֆիլմերում երկրորդական դերերից հետո Մեգին լայն հայտնիություն է ձեռք բերել Antena 3 հեռուստաալիքի թողարկած «Կաբարե Լոլիտա» հեռուստասերիալում Ֆաննիի դերից հետո[10]։ 2015 թվականին նա սկսել է նկարահանվել «Դեմ առ դեմ» հեռուստասերիալում, որտեղ կատարել է գլխավոր հերոսուհու՝ Մակարենայի դերը[11][12]։ 2017 թվականին նկարահանվել է Նեթֆլիքսի առաջին իսպանական արտադրության հեռուստասերիալում՝ «Հեռախոսային օպերատորներ» (Las chicas del cable), այնպիսի հայտնի դերասանուհիների հետ, ինչպիսիք են Բլանկա Սուարեսը, Աննա Ֆերնանդեսը, Անա Մարիա Պոլվորորան և Նադիա դե Սանտյագոն[13]։

2019 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկվել է TVE-ի «Մալակա» հեռուստասերիալը, որում դերասանուհին գլխավոր դերերից մեկը կատարել է Սալվա Ռեյնի և Վիսենտե Ռոմերո Սանչեսի հետ[14][15]։ 2020 թվականին դերասանուհին սկսել է նկարահանվել «Դեմ առ դեմ» հեռուստասերիալի սփին-օֆֆում («Դեմ առ դեմ։ Օազիս»)[16] Նաջվա Նիմրիի հետ[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Ésta es la protagonista de 'Vis a Vis', la serie carcelaria de Antena 3 and at La Antena 4». El Diario (իսպաներեն). Vertele!. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  3. «Interview with Locked Up's Maggie Civantos». Channel 4. Channel Four Television Corporation. 2016 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  4. Zaba, Yenia (2016 թ․ մարտի 31). «From the Director and Producers of Velvet and Gran Hotel, Comes the First Netflix Original Series Shot and Produced in Spain». Netflix Media Center. Amsterdam. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Madrid, Jose (2016 թ․ հունիսի 23). «Hija de cantante, miope y con nombre de 'Falcon Crest': desmontamos a Maggie Civantos». El Confidencial (իսպաներեն). Titania Compañía Editorial, S. L. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Díaz, Mar (2016 թ․ նոյեմբերի 28). «"Me llamaron Maggie por el personaje de Falcon Crest"». Asturias Diario (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «Vuelve 'Escenas de matrimonio'». El Diario (իսպաներեն). Vertele!. 2009 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  8. «El pasado oculto de las protagonistas de 'Vis a Vis'». Qué! (իսպաներեն): 2. 2016 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Arrayán dirá adiós a la televisión en diciembre tras 13 años en antena». El Confidencial (իսպաներեն). Titania Compañía Editorial, S. L. 2012 թ․ հուլիսի 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  10. Olabarria, Iosu (2013 թ․ դեկտեմբերի 30). «Conoce a los personajes de 'Bienvenidos al Lolita', la nueva serie de Antena 3». Mi Zona TV (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. Díaz, F. (2015 թ․ փետրվարի 12). «Antena 3 confía su drama en la cárcel a Maggie Civantos». Diario de Jerez (իսպաներեն). Joly Digital. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. Vallejo, Julián (2015 թ․ փետրվարի 12). «Maggie Civantos protagonizará "Vis a vis"». Cultura en serie (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. «Maggie Civantos ficha por 'Las chicas del cable' de Netflix». El Español (իսպաներեն). Bluper. 2016 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  14. «Maggie Civantos estrena la serie 'Malaka'». La Vanguardia (իսպաներեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  15. Escalona, Maribel (2019 թ․ սեպտեմբերի 3). «Maggie Civantos vuelve con 'Malaka': "El público agradece ver cosas distintas en la televisión generalista"». Diez Minutos (իսպաներեն). Hearst Magazines International. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. «'Vis a vis' vuelve con un 'spin off' con Najwa Nimri y Maggie Civantos como protagonistas». La Vanguardia (իսպաներեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  17. Europa Press (2019 թ․ մայիսի 23). «Najwa Nimri y Maggie Civantos protagonizarán el 'spin-off' de 'Vis a Vis'». El Periódico. Grupo Zeta. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Սիվանտոս» հոդվածին։