Մեգանիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգանիսի
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորMeganisi Municipality?
Մակերես22,4 կմ²
Բնակչություն1041 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ

Մեգանիսի (հուն․՝ Μεγανήσι), կղզի և շրջան Հունաստանում՝ Հոնիական ծովում։ Գտնվում է Լեֆկաս կղզու հարավ-արևելքում[1]։

Կղզին գտնվում է ծովի մակարդակից 309 մետր բարձրության վրա և զբաղեցնում է 22,4 կմ² տարածք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգանիսի կղզին գտնվում է Բալկանյան թերակղզու արևմուտքում և պատկանում է Հունաստանի Հանրապետությանը։

Կղզու տարածքում գտնվում են երեք գյուղական բնակավայրեր։ Կենտրոնական գյուղը Կատոմերին է՝ 492 մարդ բնակչությամբ։ Կղզու նավահանգիստը Վաֆին է, որը ունի 145 մարդ բնակչություն։

Մեգանիսի տեսարժան գյուղերից է նաև Սպարտոհորին՝ 453 մարդ բնակչությամբ։ Այստեղ են գտնվում Մեգանիսի կղզու գլխավոր ծովափները։

Բացի երեք գյուղերից, Կատոմերիի կազմում գտնվում է նաև Աֆենի փոքրիկ նավահանգիստը, որը հիմնականում ծառայում է ձկնորսներին։

Կլիման միջերկրածովային է։ Տարվա ամենատաք ամիսն է հունվարը, իսկ ամենացուրտը՝ հունվարը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվայլների՝ կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է 1041 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են հույները։

Կղզում կա հույն ուղղափառ եկեղեցի։

Տարի Բնակչություն
1981 1,149
1991 1,246
2001 1,092
2011 1,041

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոշ հետազոտողներ, այդ թվում՝ Վիլհելմ Դերպֆելդը կարծում է, որ Մեգանիսին դա նույն Կրոկիլեիա կղզին է, որի մասին նկարագրվում է Հոմերոսի Ոդիսականը պոեմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պաշտոնական կայք (անգլ.) (հուն.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգանիսի» հոդվածին։