Մաքսիմ Գուրեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Գուրեև
Ծնվել էմայիսի 6, 1966(1966-05-06) (57 տարեկան) կամ 1966[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, լրագրող, սցենարիստ, ակնարկագիր, ռեժիսոր, լուսանկարիչ, գրող, կինոսցենարիստ և կինոռեժիսոր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան

Մաքսիմ Ալեքսանդրովիչ Գուրև (ռուս.՝ Максим Александрович Гуреев, մայիսի 6, 1966(1966-05-06) կամ 1966[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս արձակագիր, լրագրող, սցենարիստ, էսսեիստ, ռեժիսոր, լուսանկարիչ։ «Новая словесность» մրցանակի հավակնորդ (2014 և 2015 թվականներին), Իվան Բելկինի անվան մրցանակի հավակնորդ (2002), «Յասնայա Պոլյանա» մրցանակի հավակնորդ (2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Գուրեևը ծնվել է 1966 թվականի մայիսի 6-ին, Մոսկվայում։ Դպրոցում ուսումն ավարտելուց հետո ընդունվել և 1988 թվականին հաջողությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1992 թվականին Գրական ինստիտուտում սովորել է Անդրեյ Բիտովի արձակի դասընթացներում[2]։

1996 թվականից աշխատում է որպես վավերագրական կինոնկարների ռեժիսոր։ Վաթսունից ավելի վավերագրական ֆիլմերի հեղինակ, սցենարիստ և ռեժիսոր, միջազգային և ազգային կինոփառատոների մրցանակակիր է։ Գուրեևի գրական աշխատանքները տպագրվել են «Знамя», «Октябрь», «Дружба Народов», «Новый мир», «Вопросы литературы» և այլ ամսագրերում[3]։

1997 թվականին հրատարակվել է Գուրեևի առաջին գրական ստեղծագործությունը`«Կալուգադվա» վիպակը[4]։ 2002 թվականին նրա «Կայենի եղբայր Աբելը» վեպն առաջադրվել է Իվան Պետրովիչ Բելկինի անվան գրական մրցանակի՝ «Տարվա վիպակ» անվանակարգում։ Երկու անգամ` 2015 և 2016 թվականներին, առաջադրվել է «Նոր բանահյուսություն» գրական մրցանակի, իսկ 2019 թվականին Գուրեևի «Գաղտնի ականատեսը» վիպակն առաջադրվել է «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակի «Ժամանակակից ռուսական արձակ» անվանակարգում[5]։ Անդամակցում է Ռուսաստանի գրողների միությանը, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը և Ռուսաստանի ՊԵՆ կենտրոնի անդամ է։

Բնակվում է Մոսկվայում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ստեղծագործություններ

  • Максим Гуреев «Калугадва». Повесть. — «Октябрь». 1997 № 10
  • Максим Гуреев «Тайнозритель». Повесть. — «Дружба Народов». 1998, № 5.
  • Максим Гуреев «Московский часослов». Повесть. — «Дружба Народов». 1999, № 10.
  • Максим Гуреев «Внутри». Рассказы — «Октябрь». 2000, № 7.
  • Максим Гуреев «Брат Каина — Авель». Повесть. — «Октябрь». 2001, № 5.
  • Максим Гуреев «Быстрое движение глаз во время сна». Повесть. Вступительное слово Андрея Битова. — «Новый Мир». 2003, № 3.
  • Максим Гуреев «Вожега». Повесть. — «Знамя», 2010, № 5.
  • Максим Гуреев «Снимается документальное кино». Саша Соколов. — «Вопросы литературы». 2011, № 2.
  • Максим Гуреев «Покоритель орнамента». Роман. «Знамя». 2013, № 10.

Գրքեր

  • Максим Гуреев «Быстрое движение глаз во время сна» . Предисловие Андрея Битова. М., «Голос-Пресс», 2011.
  • Максим Гуреев «Покоритель орнамента». 2015.
  • Максим Гуреев «Тайнозритель». 2018.

Մենագրություններ

  • Максим Гуреев «Альберт Эйнштейн: Теория всего» 2017,
  • Максим Гуреев «Арсений и Андрей» 2017,
  • Максим Гуреев «Иосиф Бродский: Жить между двумя островами» 2017.

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - Իվան Պետրովիչ Բելկինի անվան մրցանակի հավակնորդ «Կայենի եղբայր Աբելը» վիպակի համար,
  • 2014 - «НОС»-ի հավակնորդ «Զարդաքանդակը նվաճողը» վեպի համար,
  • 2015 -«НОС»-ի հավակնորդ «Կալուգադվա» վիպակի համար,
  • 2019 - «Յասնայա Պոլյանա» մրցանակի հավակնորդ, «Ժամանակակից ռուսական արձակ» անվանակարգում «Գաղտնի ականատեսը» վիպակի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Гуреев Максим Александрович — Русский ПЕН-центр». penrussia.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Максим Гуреев — биография, книги, интересные факты». audioliba.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.(չաշխատող հղում)
  4. «Максим Гуреев | Новая карта русской литературы». www.litkarta.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Гуреев Максим Александрович». gvardiya.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]