Առաջին հանդիպումը հավաքականում և գոլը. 23 փետրվարի 1993 (Նիդերլանդներ — Թուրքիա 3:1)։ Վերջին խաղը հավաքականում. 30 հունիսի 2004 (Պորտուգալիա — Նիդերլանդներ — 2:1)։
2004 թվականին վնասվածքի պատճառով հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, սակայն 2008 թվականի օգոստոսի 10-ին վերադարձավ ֆուտբոլ, որպես նիդերլանդական երկրորդ դիվիզիոնի «Գոու Էխեդ Իգլս» ակումբի խաղացող։ 2009 թվականին Օվերմարսը մասնակցեց նիդերլանդական առաջին դիվիզիոնի վերջին խաղին, որում «Գոու Էխեդ Իգլս»-ը հաղթեց «Տոպ Օսս»-ին 1:0 հաշվով։ Օվերմարսն անցկացրեց 85 րոպե, սակայն վնասվածք ստացավ և փոխարինվեց։
2012 թվականի հուլիսից «Այաքսի» տեխնիկական տնօրենն է։