Մարկետ (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկետ
Տեսակկղզյակ
Երկիր Շվեդիա և  Ֆինլանդիա
ՎարչատարածքՀամերլանդ, Նոռտելյե և Էստամար
ԲԾՄ2 մետր
Շրջանագծի երկարություն1 կմ
Մակերես0,033 կմ²
ՆյութԴիաբազ
Մասն էՖինլանդիա-Շվեդիա սահման
Ջրլիցի ափինԱլանդյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Մարկետ (նշան,շվեդերեն արտասանություն: [ˈmæ̂rːkɛt]), 3,3 հա մակերեսով անմարդաբնակ շխեր է (ժայռոտ կղզի) Բալթիկ ծովում, որը կիսում են Շվեդիան և Ֆինլանդիան (Ալանդ ինքնավար շրջանի տարածքում)[1]։ Մարկետը բաժանվել է երկու երկրների միջև այն բանից հետո, երբ 1809 թվականի Ֆրեդրիկշամնի պայմանագիրը սահմանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի մեծ իշխանության միջև սահմանը կղզու մեջտեղով։ Կղզու ֆիննական կողմը Համարլենդի քաղաքապետարանի մի մասն է և Ֆինլանդիայի ամենաարևմտյան ցամաքային կետն է[2]։ Կղզու շվեդական հատվածն ինքնին բաժանված է Շվեդիայի երկու շրջաններով՝ Ուփսալա շրջան ( Օստհամմարի քաղաքապետարան ) և Ստոկհոլմի շրջան ( Նորթելյեի քաղաքապետարան )[3]։

Աշխարհագրություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին մոտավորապես 350 մ երկարություն 150 մ լայնություն ունի և մոտ 3,3 հա տարածք։ Կղզին բարձրություն է ձեռք բերում հետսառցադաշտային վերելքի պատճառով և հավանաբար եղել է ջրի տակ մինչև 1500-ական թվականները[4]։

Մարկետը ամենափոքր ծովային կղզին է, որը կիսում են երկու երկրներ[5]։ Նախկինում այն ուղիղ սահման է ունեցել, մինչև Ֆինլանդիայի մեծ խշխանությունը շվեդական կողմում փարոս կառուցելը։ Մարկետ՝ «Նշան» անվանումը, հավանաբար, առաջացել է որպես նավարկման նշան օգտագործվելը, նախքան փարոսի հայտնվելը։ Մինչ փարոսի կանգնեցումը, կղզին և նրա ծանծաղուտը վտանգավոր նավարկման վտանգներ են եղել, որոնցից ծովագնացները հուսահատորեն փորձել են խուսափել։ 1873 թվականին Շվեդիայի ափին և նրա կղզեխմբում 23 նավ խանծաղուտն են խրվել՝ փորձելով խուսափել Մարկետից, և նրանցից ութը նավաբեկության են ենթարկվել[6]։ Մարկետը առանձնացած է հիմնական Ալանդ կղզեխմբից, ամենամոտ կղզուց ավելի քան 10 կմ հեռավորության վրա է և ամենամոտ նավահանգիստը 23 կմ հեռավորության վրա է։ Խորը նավահանգիստ չկա. կղզի կարելի է հասնել միայն նավակներով։ Կան փոքր, հազիվ մակերեսային ժայռեր Մարկետից հյուսիս-արևմուտք, որոնք կոչվում են «Մարկետի քարեր» (շվեդ.՝ Märketshällor), որոնք չափազանց փոքր են բուսականությունը պահպանելու համար։

Կղզին կազմված է հիմնականում հարթ դիաբազային ապարներից՝ առավելագույն 2 մ բնական բարձրությամբ։ Տարածքի մեծ մասը փոթորիկների ժամանակ պարբերաբար լվանում է ծովի ջրով, իսկ ձմռանը պատվում է սառույցով։ Բուսականությունը, որը սահմանափակվում է ցածր աճող խոտաբույսերով, պահպանվում է միայն որոշ պաշտպանված հատվածներում։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 23 բուսատեսակ[7]։

Մարկետի շրջակայքում կան մեծ մոխրագույն փոկերի համայնքներ, և կղզին դարձել է փոկերի սաֆարիների տարածք[8]։

Միջազգային սահման և փարոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս սահմանի ֆիննական հատվածում փարոս կա, որն ավտոմատացված է 1979 թվականից։ 1885 թվականին, երբ Ֆինլանդիայի մեծ իշխանություն կառուցել է փարոսը այն համարվում էր անմարդաբնակ, ուստի փարոսը պարզապես կառուցվել էր կղզու ամենաբարձր կետում[9]։ Այնուամենայնիվ, ընտրված վայրը կղզու շվեդական հատվածում էր։ Թեև փարոսը պաշտոնապես գտնվում էր սահմանի շվեդական կողմում, այն երբեք չի համարվել շվեդական կամ չի կառավարվել Շվեդիայի կողմից։

Արդյունքում 1985 թվականին սահմանը ճշգրտվել է այնպես, որ փարոսն այժմ գտնվում է Ֆինլանդիայի տարածքում[10]։ Ճշգրտումն իրականացվել է այնպես, որ տարածքի զուտ փոխանցում տեղի չի ունեցել, իսկ առափնյա գծի սեփականությունը մնացել է անփոփոխ՝ յուրաքանչյուր երկրի ձկնորսական իրավունքներին չխոչընդոտելու համար։

Սա հանգեցրեց անսովոր ձևի միջազգային սահմանին, որը բավարարում էր ինչպես ֆիննական, այնպես էլ շվեդական շահերը։ Ճշգրտված եզրագիծը ստանում է շրջված «S»-ի ձևը, և փարոսը միացված է Ֆինլանդիայի մնացած տարածքներին միայն մի կարճ հատվածով։ Կղզու սահմանը մոտ 480 մ երկարություն ունի[11]։ Երկու երկրները ներկայացնող պաշտոնյաների կողմից 25 տարին մեկ պարբերաբար ստուգվում է սահմանը։ Վերջին նման համատեղ ստուգումը տեղի է ունեցել 2006 թվականի օգոստոսին[12]։ Եզրագիծը նշվում է ժայռի մեջ փորված անցքերով, քանի որ սեզոնային դրեյֆի սառույցը կարող է կոտրել դուրս ցցված ցանկացած սահմանանշան։ Սկանդինավյան անձնագրային միության և Շենգենյան համաձայնագրի պատճառով 1958 թվականից ի վեր սահմանին անձնագրային ստուգումներ կամ սահմանային այլ ձևակերպումներ չեն եղել, ուստի ներսկանդինավյան/ներշենգենյան այցելուները կարող են ազատորեն այցելել կղզի։

Փարոսը շտապ պահպանման կարիք ունի, և ֆիննական շահերի խումբը փորձում է միջոցներ հայթայթել դրա պահպանման համար 1979 թվականից, և շրջակա շենքերն այլևս չեն օգտագործվում։ GPS- ի ընդհանուր հասանելիության աճը փարոսի հիմնական գործառույթն ավելորդ է դարձրել։

Ռադիոսիրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում ռադիոսիրողները Մարկետի ֆիննական մասը կամ ինչպես իրենք են անվանում Մարկետ Ռիֆը համարում են Ֆինլանդիայից, Ալանդյան կղզիներից և Շվեդիայից տարբերվող առանձին միավոր։ Մարկետ Ռիֆի ֆիննական հատվածը նախկինում ռադիոսիրողների հետ շփման համար աշխարհի ամենացանկալի «երկրներից» մեկն էր՝ իր հատուկ կարգավիճակի և համեմատաբար հեռավորության պատճառով։ Տարեկան մեկ կամ մի քանի անգամ, եթե եղանակը թույլ է տվել սիրողական ռադիոարշավներ են տեղի ունեցել կղզի։ Այս արշավների ընթացքում տասնյակ հազարավոր ռադիոկապեր են հաստատվում աշխարհի տարբեր մասերի մարդկանց հետ։ Բաց ծովում վայրէջք հնարավոր է միայն ուղղաթիռով։ Մարկետի նկարները ցուցադրվում են QSL քարտերի վրա։ Ֆիննական կողմում օգտագործման պաշտոնական OJ0 ազդականչը Մարկետ Ռիֆի համար։ Ազդականչի OJ0 նշանը կարելի է ձեռք բերել վճարովի Traficom.fi-ից՝ Ֆինլանդիայի տրանսպորտի և կապի գործակալությունից։ CEPT-ին աջակցող երկրների լիցենզիա ունեցող սիրողականները կարող են գործել խութից՝ օգտագործելով OJ0/ ազդականչը սեփական զանգի նշանի դիմաց։ Կղզու ամբողջ ռադիոակտիվությունը DX-peditions- ի այցելուների կողմից է։ Երբ խութի ֆիննական հատվածին տրվել է հատուկ կարգավիճակ սիրողական ռադիոյում, 1960-ականների վերջին փարոսապահը դարձել է լիցենզավորված սիրողական ռադիոօպերատոր, որ սկզբում օգտագործեց OH0MA ազդականչը։ Մարկետ Ռիֆի շվեդական կողմում օգտագործվել են 8S9M և SI8MI ազդականչերը[13]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից առ այսօր Մարկետի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.3
(48.7)
9.0
(48.2)
12.8
(55)
15.5
(59.9)
23.3
(73.9)
24.0
(75.2)
27.8
(82)
26.0
(78.8)
22.2
(72)
18.2
(64.8)
13.6
(56.5)
10.3
(50.5)
27.3
(81.1)
Միջին օրական °C (°F) −0.1
(31.8)
−1.2
(29.8)
0.4
(32.7)
2.9
(37.2)
6.5
(43.7)
11.5
(52.7)
16.0
(60.8)
16.5
(61.7)
12.9
(55.2)
8.0
(46.4)
4.2
(39.6)
1.6
(34.9)
6.6
(43.88)
Ռեկորդային ցածր °C (°F) −13.7
(7.3)
−19.4
(−2.9)
−10.3
(13.5)
−4.0
(24.8)
−1.3
(29.7)
4.3
(39.7)
8.2
(46.8)
7.7
(45.9)
4.2
(39.6)
−1.7
(28.9)
−8.3
(17.1)
−10.7
(12.7)
−19.4
(−2.9)
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}}
Աղբյուր #2: Extremes 1995-present[14]

Մարկետն ունի մայրցամաքային կլիմա, որը ազդվում է օվկիանոսից. այն Ֆինլանդիայի ամենաքամոտ վայրերից մեկն է[15]։ Օդերևութաբանական կայանը կառավարվում է փարոսապահների կողմից 1896 թվականից, իսկ Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի ավտոմատ կայանը բացվել է 1977 թվականի նոյեմբերի 10-ին[16]։

Ծովի ազդեցությունը շատ կարևոր է կղզու կլիմայի համար. ջերմային իներցիան կտրուկ նվազեցնում է տարվա ընթացքում ջերմաստիճանի տատանումները՝ համեմատած մայրցամաքի տատանումների հետ, և ավելի քիչ՝ Ֆաստա Ալանդի կենտրոնական մասում՝ Ալանդ կղզեխմբի ամենամեծ կղզին։ Մարկետը ցերեկային ջերմաստիճանի հինգ ռեկորդ է գրանցել Ֆինլանդիայի օդերևութային կայաններում, բոլորը նոյեմբերի 29-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, 10,2°C 2006 թվականի դեկտեմբերի 15-ին և 88°C[փա՞ստ] 1975 թվականի դեկտեմբերի 31-ին[17]։ Տարեկան միջին ջերմաստիճանը մոտավորապես 6°C է և ամենաբարձրներից մեկն է Ֆինլանդիայում, հունվար ամիսը ավելի մեղմ է, քան մայրցամաքում -2.5°C միջին հաշվով) և տաք ամառ 15.8°C միջինը հուլիսին[18]։ Կղզին ավելի չոր է, քան մայրցամաքը, միջին տարեկան տեղումները սովորաբար չեն գերազանցում 550 մմ[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lighthouses of Finland: Åland». www.ibiblio.org. Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
  2. citizen's Map Site – National Land Survey of Finland
  3. Frank Jacobs (2012 թ․ ապրիլի 24). «One Island, Two Countries». The New York Times.
  4. Frank Jacobs (2012 թ․ ապրիլի 24). «One Island, Two Countries». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. World island superlatives
  6. Tom Backmansson, 1998. TV series "Fyren - Majakka", episode 10: Märket. First shown on Yle TV1, 16 July 2000 17.59. Produced by Yleisradio Oy, http://areena.yle.fi/1-682613 https://www.youtube.com/watch?v=ytNqj9QfG70
  7. Ekman, J.; Bråvander, L. G.; Ekman, G.; Zachrisson, E. (1998). «Märket - en märklig ö» (PDF). Daphne (շվեդերեն): 56–58. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Hyljesafari» (ֆիններեն). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  9. Tom Backmansson, 1998. TV series "Fyren - Majakka", episode 10: Märket. First shown on Yle TV1, 16 July 2000 17.59. Produced by Yleisradio Oy, http://areena.yle.fi/1-682613 https://www.youtube.com/watch?v=ytNqj9QfG70
  10. Märket – a remarkable island Արխիվացված 27 Հոկտեմբեր 2017 Wayback Machine by Joakim Ekman, Lars-Gunnar Bråvander, Gabriel Ekmand, and Ebbe Zachrisson (sv) includes a map of the island
  11. https://minkarta.lantmateriet.se/
  12. Shifting Territories: Märket Reef, Hidden Europe Magazine, 11 (November 2006), pp. 26–29.
  13. «Islands on the Air - IOTA Directory - Group Information». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  14. «FMI open data». FMI. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  15. (fi) Association finlandaise des phares Արխիվացված 27 Սեպտեմբեր 2007 Wayback Machine – Presentation of the Island
  16. (fi) Institut météorologique national de Finlande – A list and characteristics of the meteorological stations of Finland
  17. (fi) Institut météorologique national de Finlande – Statistiques nationales pour le mois de décembre
  18. (en) Conseil de coopération nordique Արխիվացված 14 Հոկտեմբեր 2007 Wayback Machine – Statistiques générales sur Åland
  19. (en) Institut météorologique national de Finlande Արխիվացված 27 Ապրիլ 2010 Wayback Machine – Statistiques climatiques de la période 1971–2000
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկետ (կղզի)» հոդվածին։