Դիաբազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիաբազ, հրաբխային ապար։ Քիմիական և միներալային կազմով նման է բազալտին։ Կառուցվածքը մանրահատիկ բյուրեղային է, գույնը՝ մուգ մոխրագույնից կանաչավուն սև։ Դիաբազի զանգվածներն առաջացնում են մինչև 200 մ հզորության դայքեր և այլ մարմիններ։ ՀՀ-ում տարածված է Ալավերդու, Շամլուղի, Քաջարանի պղնձի հանքավայրերում։ Օգտագործվում է շինարարության և կաղապարային քարաձուլման մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png