Մարի Կիվինիեմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Կիվինիեմի
ֆիններեն՝ Mari Kiviniemi
 
Կուսակցություն՝ Ֆիննական կենտրոն
Կրթություն՝ Հելսինկիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1968(1968-09-27)[1][2] (55 տարեկան)
Ծննդավայր Seinäjoki, Վաասա նահանգ, Ֆինլանդիա
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Mari Johanna Kiviniemi
 
Պարգևներ

Մարի Յոհաննա Կիվինիեմի (ֆիններեն՝ Mari Johanna Kiviniemi, սեպտեմբերի 27, 1968(1968-09-27)[1][2], Seinäjoki, Վաասա նահանգ, Ֆինլանդիա), ֆինլանդացի քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի վարչապետ (2010-2011), «Ֆինլանդիայի կենտրոն» կուսակցության նախագահ (2010-2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Յալասյարվիի միջնակարգ դպրոցում։ Լիցեյում սովորելու ժամանակ մեկնել է փոխանակման ծրագրով մեկ տարի է Գերմանիա։ 1988 թվականին ընդունվել է Հելսինկիի համալսարան, սովորել ազգային տնտեսագիտություն։ Այդ ժամանակվանից նա տեղափոխվել է Հելսինկի։

1995 թվականին առաջին անգամ ընտրվել է Էդուսկունտան (Ֆինլանդիայի խորհրդարան)[5]։ Վերջին տասը տարիների ընթացքում նա ապրում է Հելսինկիում՝ Թեելե շրջանում[6]։

Ստացել է քաղաքագիտական կրթություն, պետականաշինության հարցերով մասնագետ։ 2005-2006 թվականներին զբաղեցրել է Արտաքին առևտրի և զարգացման նախարարի պաշտոնը։ 2007 թվականի ապրիլի 19-ից՝ Շրջանների հարցերով նախարար։

2010 թվականի հունիսի 12-ին ընտրվել է «Ֆինլանդիայի կենտրոն» կուսակցության նախագահ։

2010 թվականի հունիսի 22-ին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մաթի Վանհանենին[7]։ Մարի Կիվինիեմին դարձավ Ֆինլանդիայի 62-րդ վարչապետը և երկրորդ կինը, ով զբաղեցրեց այդ պաշտոնը (Աննելի Յաատեենմյակիից հետո, ով վարչապետ էր 2003 թվականին)։ Նրա գլխավորած կառավարությունը դարձել է նախարարների թվով 71-րդ կաբինետը երկրի պատմության մեջ[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Կիվինիեմին ամուսնացած է։ Ամուսինը՝ Ջուհա Լոուիվուորի (ֆիններեն՝ Juha Louhivuori)[9]։ Նրանք ունեն երկու ընդհանուր երեխա՝ Հաննան (ծնված 1997 թվականին) և Անտին (ծնված 2000 թվականին), ինչպես նաև նախորդ ամուսնությունից Յուհայի երկու որդիները՝ Վերներին և Վալտերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://web.archive.org/web/20160304223129/http://www.helsinki.diplo.de/Vertretung/helsinki/de/02__Botschaft/Botschaftsereignisse/20151028-Orden-Kiviniemi.html
  4. 4,0 4,1 https://ritarikunnat.fi/?page_id=8223
  5. Kiviniemen kotisivut Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, Työ(ֆին.)
  6. Mari Kiviniemen kotisivut Արխիվացված 2010-06-17 Wayback Machine, Tausta(ֆին.)
  7. «Мари Кивиниеми возглавит парламент Финляндии». Росбалт. 12.6.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին.
  8. «Hallitukset aikajärjestyksessä (Правительства в хронологическом порядке)». Valtioneuvosto (Правительство Финляндии). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
  9. «Presidentti Tarja Halonen ja valiokuntaneuvos Arajärvi». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Կիվինիեմի» հոդվածին։