Մարիո Տեստինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Տեստինո
իսպ.՝ Mario Testino
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1954(1954-10-30)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրԼիմա, Պերու[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Պերու
ԿրթությունUniversidad del Pacifico?, Պերուի Կաթոլիկական համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ և fashion photographer
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Order of Merit for Distinguished Services
ԱնդամությունRoyal Photographic Society?
Կայքmariotestino.com
 Mario Testino Վիքիպահեստում

Մարիո Տեստինո (իսպ.՝ Mario Testino, հոկտեմբերի 30, 1954(1954-10-30)[1][2][3][…], Լիմա, Պերու[4]), բրիտանացի լուսանկարիչ պերուական ծագմամբ, նորաձև լուսանկարչության վարպետներից։

Սովորել է Պերուի կաթոլիական և Սան Դիեգոյի համալսարաններում։ 1976 թվականից ապրում է Լոնդոնում։ Աշխատել է Vogue, Vanity Fair ամսագրերի համար, լուսանկարել է արքայադուստր Դիանային, Մադոննային, Լեդի Գագային։ Հիմնել է թանգարան Լիմայում։ Կերպարներ է ստեղծել Gucci, Burberry, Versace, Michael Kors, Chanel, Stuart Weitzman, Carolina Herrera և Estée Lauder բրենդների համար։

Բացի լուսանկարչությունից, Տեստինոն եղել է կրեատիվ տնօրեն, հրավիրյալ խմբագիր, թանգարանի հիմնադիր, արվեստի գործերի կոլեկցիոներ, ձեռնարկատեր և կոլլաբորացիոնիստ[5][6]։

2007 թվականին հիմնադրել է «MARIOTESTINO+»[7] ընկերությունը, որը զբաղվում է բրենդներով, գրաֆիկ դիզայնով, ֆիլմարտադրությամբ, գրքերով, ցուցահանդեսներով և այլն[8]։

The Observer ամսագրի աշխատակից Աարոն Հիքլինը գրել է, որ նա «նորաձևության ինդուստրիայի ամենահաջողակ լուսանկարիչն է»[9]։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեստինոն ծնվել և մեծացել է Լիմայում՝ հարուստ հռոմեացի կաթոլիկների ընտանիքում։ Վեց երեխաներից ամենամեծն է․ ունի իսպանական, իտալական, իռլանդական ծագում[10]։ Տեստինոն հաճախել է Սանտա Մարիա Մարիանիստաս կաթոլիկ դպրոցը։ Մանկության տարիներին երազել է քահանա դառնալ[11]։

Մարիո Տեստինոն տնտեսագիտություն է ուսանել La Universidad del Pacífico, հետո Պերուի Պապական կաթոլիկական համալսարանում, ինչպես նաև Սան Դիեգոյի համալսարանում։

1976 թվականին նա տեղափոխվում է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն՝ լուսանկարչություն ուսումնասիրելու՝ տնտեսագիտության, իրավունքի ու միջազգային հարաբերությունների ոլորտում հետազոտությունները մի կողմ թողնելով։ Ջոն Վիքերսի և Փոլ Նյուջենտի ստուդիաներում ուսանելիս իր առաջին քայլերն է անում որպես լուսանկարիչ։ Որպեսզի իրեն կարողանա ապահովել, աշխատել է որպես մատուցող[12]։ Նրա մազերը վարդագույն էին ներկված, ինչը օգնեց, որ դառնա հայտնի։ Տեստինոն ազդվել է բրիտանացի նորաձևության լուսանկարիչ Սեսիլ Բիթոնից[13]։ Մարիոյին Լոնդոնը տալիս էր անսահման հնարավորություններ, ինչը նրան չէր կարող տալ Պերուն[14]։

1983 թվականին նրա աշխատանքներն առաջին անգամ տպագրվել են Vogue ամսագրում[15]։

1990-ականների սկզբին Տեստինոն ոգեշնչում է փնտրել իր մանկության տարիներում, որոնք անցկացրել է Պերուում, և դեռահասության տարիներում՝ Բրազիլիայում անցկացրած[16]․ դրանք օգնեցին լուսանկարչին՝ ստեղծելու իր անկրկնելի ոճը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Տեստինոն աշխարհի ամենահայտնի նորաձևության լուսանկարիչներից է։ Նա աշխատել է Vogue, V, Vanity Fair, GQ, LOVE, Allure և VMan ամսագրերի համար։ Vogue ամսագրի խմբագիր Սյուզի Մենկեսն ասում է․ «Տեստինոյի վարպետությունը նախևառաջ կայանում է նրանում, որ իր մոդելների մոտ բացահայտում է մարդկային որակները»[17]։

Արքայադուստր Դիանայի լուսանկարը Լիմայի Մարիո Տեստինոյի թանգարանում

Տեստինոյի ամենահայտնի աշխատանքներից է Բրիտանական թագավորական ընտանիքի դիմանկարները, հատկապես Դիանայի ֆոտոշարքը՝ ստեղծված 1997 թվականին՝ Vanity Fair ամսագրի համար[18]։ Լուսանկարիչը 2010 թվականի դեկտեմբերին հրավիրվել է նաև Ուելսի արքայազն Ուիլյամի և Ուելսի արքայադուստր Քեթրինի նշանադրության ժամանակ լուսանկարելու[19]։ 2015 թվականի հուլիսին լուսանկարել է նաև արքայական ընտանիքին Արքայադուստր Շարլոտի մկրտությունից հետո Սանդրինգհեմյան պալատում։ Տեստինոն նաև այլ արքայական ընտանիքիների է լուսանկարել[20]։

1990-ականներին Տեստինոյի և Թոմ Ֆորդի համագործակցությունը բերեց Gucci նորաձևության տան վերածննդին[21]։

Ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը հայտարարել է․

Նորաձև լուսանկարը արվեստի և առևտրի բարդ խառնուրդ է․ ես մտածում եմ, որ ոչ ոք դա այնքան լավ չի հասկանում, որքան Մարիոն[22][23]։
- Աննա Վինտուր

Մարիո Տեստինոն Տերենս Պեպպերից ստացել է «Մեր ժամանակների Ջոն Սինգեր Սարջենթ» կոչումը Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում[24]։ 2002 թվականին այդտեղ կայացավ Տեստինոյի «Դիմանկարներ» ցուցահանդեսը։ Դրան հաջորդող չորս տարիներին ցուցահանդեսը շրջեց աշխարհով մեկ[25]։

2010 թվականի մայիսի 25-ին ստացավ Պերուին մատուցած ծառայությունների մեծ խաչ շքանշան[26] իսկ 2007 թվականին՝ Տիրադետես մեդալ Բրազիլիայում[27]։

2011 թվականին Տեստինոն դարձել է Արքայական լուսանկարչական ընկերության պատվավոր անդամ[28]։ Նույն թվականին GQ ամսագիրը նրան ճանաչեց որպես «Տարվա մարդ»[29]։

2014 թվականի հունվարի 14-ին Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Էդ Վայզին Տեստինոյին շնորհեց Բրիտանական կայսրության շքանշան[30]։

Հաճախորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Allure, Burberry, Calvin Klein, Carolina Herrera, Roberto Cavalli, Chanel, Cîroc, Dolce & Gabbana, Estée Lauder, Etro, Fabergé, Ferragamo, Furla, Gap, GQ, Gucci, Givenchy, Harper's Bazaar, Hugo Boss, Iguatemi, Lancôme, Loewe, The Macallan, Massimo Dutti, Mercedes Benz, Michael Kors, Missoni, Ochirly, Ralph Lauren, Revlon, Stefanel, St John, Stuart Weitzman, Shiseido, Shanghai Tang, Sonia Rykiel, Tod's, Trussardi, V, Valentino, Vanity Fair, Versace, VMAN, Vogue, Wolford[31]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12160604X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Biography». mariotestino.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Testino's World: A Revealing Look Inside a Photographer's Private Art Collection - Artphaire». Artphaire. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Mario Testino | The Business of Fashion». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. «Super Mario World». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. Hicklin, Aaron. «Mario Testino interview: the man who makes models super». The Observer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  10. «Mario Testino biography». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Farndale, Nigel (2009 թ․ փետրվարի 24). «Mario Testino: 'it's not all glamour'». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. Sayej, Nadja. «Mario Testino: 'I was always better at photographing men'». the Guardian. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. «Mario Testino on Cecil Beaton's portraits of the Queen at the V&A». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. Hicklin, Aaron. «Mario Testino interview: the man who makes models super». the Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. «Mario Testino». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. Collyns, Dan. «Mario Testino returns home to focus on the beauty of Peru». the Guardian. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  17. Menkes, Suzy (2011 թ․ հոկտեմբերի 2). «Mario Testino: 30 Years Behind the Camera». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  18. Friend, David. «Masters of Photography: Mario Testino». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. «Picture of Happiness: Mario Testino on Photographing the Royal Engagement Portrait». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. «Mario Testino awarded honorary OBE». BBC News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  21. «Tendances de Mode - Actualité, Tendances et Conseils de mode». tendances-de-mode.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  22. «YouTube.com». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  23. «Press Release - Omnibus». bbc.co.uk. 2002 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  24. Hicklin, Aaron (2012 թ․ հոկտեմբերի 21). «Mario Testino interview: the man who makes models super». The Observer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  25. «National Portrait Gallery - Mario Testino: Portraits». npg.org.uk. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. «Super Mario World». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  27. «IN YOUR FACE . Mario Testino». faap.br. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  28. «Honorary Fellowships». Royal Photographic Society. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.(չաշխատող հղում)
  29. «Video: Mario Testino's speech». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  30. «World-renowned photographer Mario Testino awarded honorary OBE». UK Department for Culture, Media & Sport. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  31. «Mario Testino CV». mariotestino.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]