Մարիա Գոլովանիվսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Գոլովանիվսկայա
Ծնվել էփետրվարի 20, 1963(1963-02-20) (61 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, վիպասան, գերմանագետ, հրապարակախոս, թարգմանչուհի և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր

Մարիա Կոնստանտինովնա Գոլովանիվսկայա (ռուս.՝ Мария Константиновна Голованивская, փետրվարի 20, 1963(1963-02-20), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գիտնական, գրող, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների և տարածաշրջանային ուսումնասիրությունների ֆակուլտետի ամբիոնի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Գոլովանիվսկայան ծնվել է ֆիզիկոս Կոնստանտին Սավվիչ Գոլովանովսկու և բանասեր ու խմբագիր Էմմա Նիկոլաևնա Գոլովանիվսկայայի (երկուսն էլ Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ) ընտանիքում։ Հոր կողմից Մարիա Գոլովանովսկայայի պապը ուկրաինացի հայտնի գրող և թարգմանիչ Սավվա Եվսեևիչ Գոլովանիվսկին էր, որի տանը Կիևի մոտակայքում գտնվող Կոնչա-Զասպայում Մարիան անցկացրել է իր մանկությունը։

1985 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Երկու տարի աշխատել է որպես Մոսկվայի պետական համալսարանի Շուվալովի անվան Ֆունդամենտալ գրադարանի ցուցահանդեսային բաժնի ավագ խմբագիր, որտեղ նրան գործուղել էին։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ Կառուցվածքային և կիրառական լեզվաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Եվգենիևիչ Կիբրիկի ղեկավարությամբ։ Ատենախոսության թեման է եղել «Հաղորդակցության իրավիճակի բաղադրամասային վերլուծություն»։ Թեզը պաշտպանելուց հետո աշխատել է ֆրանսերեն լեզվի (այժմ` ֆրանսիական լեզվաբանության) ամբիոնում նախ որպես լաբորանտ, ապա` որպես ավագ դասախոս։ 1996 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա Ռոմանագերմանական բանասիրության ամբիոնում` «Ֆրանսիական մտածելակերպը ռուսաց լեզվով խոսողի տեսանկյունից» թեմայով (դիսերտացիայի հիմքում եղել է մեկ տարի առաջ հրատարակված համանուն մենագրությունը)։ 1998 թվականին ստացել է Իվան Շուվալով անվան մրցանակ «Ֆրանսիական մտածելակերպը ռուսաց լեզվով խոսողի տեսանկյունից» մենագրության համար[1]։

Գրական և լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Մարիա Գոլովանիվսկայայի գրական դեբյուտն է դարձել «Ծանոթություն։ Մասնավոր հավաքածու» արձակ ստեղծագործությունը, որը հրատարակել է «Московский рабочий» հրատարակչությունը։ 1990-ականներին նրա պատմվածքները տպագրվել են «Новый мир», «Октябрь», «Юность», «Родник», «Золотой век» և այլ գրական ամսագրերում։ 1990-ականների կեսերից Գոլովանիվսկայան Մոսկվայի գրողների միության անդամ է։ Վեց վեպերի հեղինակ է։ Գոլովանիվսկայայի ստեղծագործություններն ընդգրկվել են «Нос» և «Сделано в России» մրցանակաբաշխության կարճ ցուցակում և Պյատիգորսկու ու «Ясная Поляна» մրցանակների երկար ցուցակում։

1990-ականների սկզբին Գոլովանիվսկայան հոդվածներ է հրապարակել «Русский телеграф» թերթում։ 1996 թվականից աշխատել է որպես «Власть» ամսագրի հատուկ թղթակից և գլխավոր խմբագրի տեղակալ, տպագրվել է «Коммерсант» թերթում և «Деньги» ամսագրում։ «Կոմերսանտ» հրատարակչության տարբեր խմբագրություններում վեց տարվա աշխատանքի ընթացքում տպագրվել են Գոլովանիվսկայայի ավելի քան 400 հոդվածներ և ակնարկներ։ 1990-ականների վերջին - 2000-ականների սկզբին նա ստեղծել է մի քանի տասնյակ շատ սիրված հեղինակային սյունակներ Vogue ամսագրի ռուսական տարբերակի համար (վերնագիրը՝ «Իմ կարծիքով»)։ 2002-2003 թվականներին TV-6 հեռուստաալիքում Dachniki ծրագրի գլխավոր խմբագիրն ու սցենարների հեղինակն էր, որը տարբեր անվանակարգերում ստացել է մի քանի TEFI մրցանակներ։ 2016 թվականին Տատյանա Տոլստայայի հետ համատեղ կազմակերպել է «Хороший текст» գրական հմտությունների դպրոցը, բայց 2016 թվականի հուլիսին Տատյանա Տոլստայան լքեց դպրոցը։ 2017 թվականի հունիսին Մարիա Գոլովանովսկայան, Yandex-ի համահիմնադիր Ելենա Կոլմանովսկայայի հետ համագործակցությամբ, գործարկել է Horoshiy-text.ru «Хороший текст» գրական պորտալը։ Ներկայումս Գոլովանիվսկայան դպրոցի և գրական պորտալի միանձնյա սեփականատեր է։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]