Մարիամ Սայ Դիավարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Սայ Դիավարա
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԱբիջան, Կոտ դ'Իվուար
Քաղաքացիություն Կանադա և  Կոտ դ'Իվուար[1]
Մասնագիտությունգործարար
 Mariam Sy Diawara Վիքիպահեստում

Մարիամ Սայ Դիավարա (անգլ.՝ Mariam Sy Diawara, 20-րդ դար, Աբիջան, Կոտ դ'Իվուար), Կոտ դ'Իվուարցի բարերար և գործարարուհի, որը մասնագիտանում է հաղորդակցության և գովազդի ոլորտներում։ Կանադայի Մոնրեալ քաղաքում գտնվող «the House of Africa Mandingo» մշակույթի տան և թանգարանի հիմնադիրն ու նախագահն է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիավարան ծնվել է Կոտ դ'Իվուարի Աբիջան քաղաքում։ Աֆրիկյան ֆրանսերենով գովազդող աշխարհում հայտնի է «Universe Group» հաղորդակցման կազմակերպության ստեղծումով, որը ներառում է տարբեր գովազդային գործակալություններ, հրատարակչություն, կրթություն և զբոսաշրջություն Փղոսկրի Ափում։ Այնտեղ աշխատել է գովազդի բնագավառում և առաջին անգամ Քվեբեկ եկել 1982 թվականին։ «Ես խրախուսեցի իմ երեխաներին այստեղ սովորել։ 2000 թվականին մեկ տարով ժամանեցի Մոնրեալ, բայց երկրում տեղի ունեցած քաղաքական ապստամբությունն ստիպեց ինձ մնալ Կանադայում»։ Մոնրեալում գտնվելու ընթացքում էր, որ Դիավարան հղացել է «the House of Africa Mandingo»-ի ստեղծման գաղափարը։ Ստեղծվելուց ի վեր այն դարձել է կարևոր վայր Մոնրեալում ապրող աֆրիկացիների, ինչպես նաև Աֆրիկայով հետաքրքրվող մոնրեալցիների համար[3]։

Դիավարան հանդիսանում է«the House of Africa Mandingo» կազմակերպության հիմնադիրն ու նախագահը, որը մասնաճյուղեր ունի Բուրկինա Ֆասոյում, Կոտ դ'Իվուարում, Մալիում և ԱՄՆ-ում։ 2001 թվականից ի վեր նա ղեկավարում է կանադական «the Covenant/INC Universe Group» փաստաբանական գրասենյակը։ Դիավարան մի քանի տարի անցկացրել է հաղորդակցության ոլորտում, հիմնադրել է լրատվական գործակալություններ և աշխատել խորհրդատվական, հրատարակությունների, միջոցառումների և զբոսաշրջության բնագավառում Արևմտյան Աֆրիկայում։ 1973 - 1993 թվականների ընթացքում եղել է «Ivory Media» (Havas Africa) գովազդային ազգային գործակալության գործադիր տնօրենը։ Նա ղեկավարում էր Փղոսկրի Ափի ընկերությունները, ներառյալ 1993 - 2000 թվականներին իր հիմնադրած և ղեկավարած «Universe group» խումբը։ Ներկայացրել է Աֆրիկան «ֆրանսախոս աշխարհի գովազդի» խորհրդի կազմում։ Նա 1993 թվականին Աբիջանում անցկացված գրքի աֆրիկյան առաջին ցուցահանդեսի նախաձեռնողն է։ Փղոսկրի Ափի Հրատարակիչների Ասոցիացիայի նախագահն էր 1991 - 2000 թվականների ընթացքում։ Ստեղծել է ժամանցի և զբոսաշրջության միջազգային ցուցահանդես «Աբիջան» (SITLA), որն առաջին անգամ անցկացվել է 1998 թվականի նոյեմբերին, նաև Վեբ Աֆրիկա փառատոնի առաջին թողարկման հիմնադիրն է, որն Աբիջանում անցկացվել է 2014 թվականի նոյեմբերի 24 - 26։ Որպես բարերար Դիավարան աջակցում է տարբեր հարցերում, հատկապես Կոտ դ'Իվուարի ու Աֆրիկայի երիտասարդներին։ Հիմնադրել է Կոտ դ'Իվուարում առաջին երիտասարդական թերթը՝ «Young Universe» և աջակցել ուսանող ձեռնարկատերերի ակումբների ասոցիացիայի ստեղծմանը 2000 թվականին։ Ապրում է Քվեբեկում 2000 թվականից ի վեր, ունի Կանադայի քաղաքացիություն։ Նա «Prix Afrikenous» կազմակերպության նախաձեռնողն է, որը մրցանակի է արժանացնում Աֆրիկայի լավագույն նկարը Ուանգադուգուի կինոյի և հեռուստատեսության պանաֆրիկյան փառատոնում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://abidjan.net/qui/profil.asp?id=3128
  2. «Avissur un projet de musée de l'immigration à Montréal» (PDF) (French). Conseil Interculturel de Montréal. էջ 43. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Une ambassadrice pour l'Afrique : Mariam Sy Diawara s'est donnée pour mission de représenter au mieux toute l'Afrique en Amérique». abidjan.net (French). 2013 թ․ փետրվարի 24. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Mariam Sy Diawara» (French). Africanaute. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)