Մարիամ Մոճոռյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Մոճոռյան
Ծնվել էհուլիսի 19, 1904(1904-07-19)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 12, 1972(1972-12-12)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Մարիամ Պետրոսի Մոճոռյան (հուլիսի 19, 1904(1904-07-19), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1972(1972-12-12)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դերասանուհի։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1958)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Մոճոռյանը ծնվել է 1904 թվականին, Ալեքսանդրապոլում։ Բեմ է բարձրացել 1920 թվականին՝ Հովհաննես Զարիֆյանի խմբում, ապա խաղացել Վարդան Միրզոյանի, Արմեն Արմենյանի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի խմբերում։ 1928 թվականից աշխատել է Թբիլիսիի հայկական թատրոնում, եղել առաջատար դերասանուհիներից։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Հեղինակ Բեմադրություն
Մարգարիտ Ալեքսանդր Շիրվանզադե «Պատվի համար»
Սուսան Ալեքսանդր Շիրվանզադե «Նամուս»
Սոնա Ալեքսանդր Շիրվանզադե «Չար ոգի»
Էփեմիա Գաբրիել Սունդուկյան «Պեպո»
Անուշ Հակոբ Պարոնյան «Պաղտասար աղբար»
Զեյնաբ Յուժին-Սումբատով «Դավաճանություն»
Կրուչինինա Ալեքսանդր Օստրովսկի «Անմեղ մեղավորներ»
Դեզդեմոնա Շեքսպիր «Օթելլո»
Օֆելյա Շեքսպիր «Համլետ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 697