Մարդան Փելըս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդան Փելըս, բարձր մակարդակի հյուրանոց Թուրքիայի Անթալիա քաղաքում, որը զբաղեցնում է 180 000 մ²։ Քաղաքի կենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Կառուցվել է 2009թ-ին։ Հյուրանոցը պատկանում է Մոսկվայի նախկին Չերքեզյան բազարի սեփականատեր Թելման Իսմաիլովին։ Հյուրանոցի բացմանը ներկա են եղել Իոսիֆ Կոբզոնը, Յուրի Լուժկովը, Մոնիկա Բելուչին և այլք։ Միայն շրջական լողափի համար Եգիպտոսից բերվել է 9 տոննա ավազ։ Հյուրանոցում կան չինական, ճապոնական, թայվանական, իտալական, թուրքական ռեստորաններ, ինչպես նաև կենդանաբանական այգի, երգող շատրվաններ և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել]