Մարգար Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգար Մարտիրոսյան
Ծնվել էհունվարի 6, 1955(1955-01-06) (69 տարեկան)
ԾննդավայրԲուրաստան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1977)
Մասնագիտություննյարդավիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2004)

Մարգար Մարտիրոսի Մարտիրոսյան (հունվարի 6, 1955(1955-01-06), Բուրաստան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկական նյարդավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգար Մարտիրոսյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 6-ին, Բուրաստան (ՀՀ Արարատի մարզ) գյուղում։ 1977 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1977-1979 թվականներին եղել է Կլինիկական օրդինատոր նեյրովիրաբուժության գծով Երևանի պետական բժշկական ինստիտուտում, 1979-1980 թվականներին ՝ Կիրովական քաղաքի նյարդավիրաբույժ։ 1980-1982 թվականներին ծառայել է սահմանապահ զորամասերում։ 1983-1986 թվականներին եղել է Երևանի №3 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական նյարդավիրաբույժ, 1986-1993 թվականներին՝ Երևանի №4 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական նյարդավիրաբույժ, 1994 թվականին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ[1]։ 2005 թվականին եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի մանկական նյարդավիրաբուժության դասընթացի ղեկավար։ 2012 թվականից աշխատում է նաև Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնում՝ որպես պրոֆեսոր[2]։

Աշխատանքները վերաբերում են զուգակցված գանգուղեղային վնասվածքների, կենտրոնական նյարդային համակարգի զարգացման արատների, տարբեր պատճառագիտության ներգանգային արյունազեղումների բուժման խնդիրներին։ Ունի տպագիր բազմաթիվ աշխատանքներ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ նյարդավիրաբույժների ընկերության անդամ (1976 թվականից)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համակցված գանգուղեղային վնասվածքները երեխաների մոտ (սուր շրջանի կլինիկան, ախտորոշումը և բուժումը ), Մարտիրոսյան, Մարգար Մարտիրոսի, Դալլաքյան, Նիկոլայ Հովհաննեսի, Երևան, Ա. հ., 2003[3]:
  • Երեխաների մոտ գանգուղեղային վնասվածքների դեպքում գանգի դեֆեկտների առաջնային պլաստիկական մանրացրած աուտոոսկրով։ Երևան։ Ա. հ., 1996[4]:
  • Մարտիրոսյան, Մարգար Մարտիրոսի, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց, Երևան, Ա. հ., 1996:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարգար Մարտիրոսյան». www.online-apteka.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 69։
  3. Մարտիրոսյան, Մարգար Մարտիրոսի; Դալլաքյան, Նիկոլայ Հովհաննեսի (2003). Համակցված գանգուղեղային վնասվածքները երեխաների մոտ (սուր շրջանի կլինիկան, ախտորոշումը և բուժումը ). Երևան: Ա.հ.
  4. Մարտիրոսյան, Մարգար Մարտիրոսի (1996). Երեխաների մոտ գանգուղեղային վնասվածքների դեպքում գանգի դեֆեկտների առաջնային պլաստիկական մանրացրած աուտոոսկրով։ Սեղմագիր բժշկ. գիտ. թեկն. /ԺԴ.00.18. Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց. Երևան: Ա. հ.