Մարգարիտա Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտա Միքայելյան
Ծնվել էօգոստոսի 30, 1927
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 10, 2004
Մահվան վայրՄոսկվա, ՌԴ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
ԱմուսինՍերգեյ Միքայելյան (ռեժիսոր)
IMDbID ID 0586330

Մարգարիտա Իսահակի Միքայելյան (օգոստոսի 30, 1927(1927-08-30), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2004(2004-12-10), Մոսկվա, Ռուսաստան[1]), թատրոնի և կինոյի հայ ռեժիսոր, սցենարիստ։

Կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Միքայելյանը ծնվել է 1927 թվականին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1951 թվականից ներկայացումներ է բեմադրել Սարատովի, Գորկու, Մոսկվայի «Սովրեմեննիկ» և այլ թատրոններում։ 1953-1956 թվականներին եղել է Տաշքենդի Օստրովսկու անվան գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական դասընթացների ղեկավարը։ Բեմադրել է մի շարք ներկայացումներ ուզբեկական թատրոններում։ 1966-1982 թվականներին աշխատել է Մոսկվայի Սատիրա թատրոնում որպես ռեժիսոր։

Մահացել է 2004 թվականին։ Թաղված է Պերեդելկինոյի գերեզմանոցում[2]։

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շողք
  • Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում
  • Երկարագուլպա Պեպին

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1986 Մսյե Պերիշոնի ճանապարհորդությունը
1984 Երկարագուլպա Պեպին
1981 Վականսիա
1978 Հմայիչ տղամարդ
1971 Նավատորմի սպան
1971 Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1986 Մսյե Պերիշոնի ճանապարհորդությունը
1984 Երկարագուլպա Պեպին
1981 Վականսիա
1978 Հմայիչ տղամարդ
1971 Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարգարիտա Միքայելյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Մարգարիտա Միքայելյանի մասին kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]