Մասրենի Դամասկոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրենի դամասկոսի
Մասրենի դամասկոսի
Մասրենի դամասկոսի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի դամասկոսի (R. damascena)
Միջազգային անվանում
Rosa damascena

Մասրենի Դամասկոսի (լատին․՝ Rosa damascena Mill), վարդազգիներ ընտանիքի, մասրենիների ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է 0,5 — 1,5 մ (երբեմն ավելի) բարձրությամբ։ Տերևիկները երկու կողմից մազմզուկապատ են, ձվաձև նշտարաձև, հասարակ կամ աղեղնաեզր։ Փշերը միանման են, ամուր, կեռիկանման ծռված, տափակ, հաճախ' կարմրավուն։ Տերևիկները գեղձաթարթիչաեզր են։ Ծաղիկները սովորաբար հավաքված են վահանիկներում, վարդագույն են, խոշոր, բուրումնավետ։ Հիպանթիումը երկարավուն է, կարմիր, հազվադեպ է հասունանում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևմտյան Անդրկովկասում, Թալիշում, Արևմտյան Եվրոպայում (մշակվում է հատկապես Բուլղարիայում), Միջին Ասիայում, Իրանում, Իրաքում։ Հայաստանում մշակվում է ամենուրեք։ Պսակաթերթիկներից վարդի յուղ են ստանում, որն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 401։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Դամասկոսի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Դամասկոսի» հոդվածին։