Մասսիմո Տրոիզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասսիմո Տրոիզի
իտալ.՝ Massimo Troisi
Ծնվել էփետրվարի 19, 1953(1953-02-19)[1][2]
ԾննդավայրՍան Ջորջո ա Կրեմանո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[3]
Մահացել էհունիսի 4, 1994(1994-06-04)[1][2] (41 տարեկան)
Մահվան վայրՕստիա, Հռոմ, Իտալիա կամ Հռոմ, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոդերասան և բանաստեղծ
ԸնտրանիRicomincio da tre?, Nothing Left to Do But Cry? և Փոստատար (ֆիլմ)
Համատեղ ապրող(ներ)Nathalie Caldonazzo?, Anna Pavignano?, Clarissa Burt? և Ջո Չամփա
Պարգևներ և մրցանակներ

Մասսիմո Տրոիզի (իտալ.՝ Massimo Troisi, փետրվարի 19, 1953(1953-02-19)[1][2], Սան Ջորջո ա Կրեմանո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[3] - հունիսի 4, 1994(1994-06-04)[1][2], Օստիա, Հռոմ, Իտալիա և Հռոմ, Իտալիա[3]), իտալացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան սկսել է 15 տարեկան հասակում Centro Teatro Spazio-ում։ Մեծ ճանաչում է ստացել 1976 թվականից և 1979 թվականներին, շնորհիվ «Non Stop» և «Լունա-պարկ» հեռուստահաղորդումներում ունեցած մասնակցության։ Նա իր կինոկարիերայի առաջին դերը կատարել է 1981 թվականին նկարահանված «Սկսիր երեքից» ֆիլմում։ Ստեղածագործական գործունեության շրջանում շուրջ 20 անգամ առաջադրվել է ամենահեղինակային կինոմրցանակաբաշխություններում և 9 անգամ հասել է հաղթանակի (այդ թվում նաև հետմահու)[4]։

Մանուկ հասակում հիվանդությամբ է տառապել, որն էլ հետագայում դարձել է սրտի խրոնիկական ախտի պատճառ։ Բժիշկների կողմից նշանակված դոնորական օրգանի փոխպատվաստման վիրահատությունից հրաժարվել է։ Մահացել է սրտի կաթվածից, 41 տարեկան հասակում՝ «Փոստատարը» ֆիլմի նկարահանումներից 12 ժամ հետո։ Ռեժիսոր Մայքլ Ռեդֆորդը հիշում է[5]

Ես տեսել էի, որ Մասսիմոն աշխատում էր իր վերջին ուժերով, սակայն նա չհրաժարվեց լքել նկարահանման տաղավարը։ Մենք այնպես էինք արել, որ նա օրական երկու ժամից ավելի չաշխատեր, նա նկարահանվում էր միայն երկխոսություններում և խոշոր պլանային պահերում։ Բոլոր հեծանվային պահերում նկարահանվում էր նրա փոխարինողը։ Նկարահանումների վերջին օրը, Մասսիմոն եկավ ինձ մոտ շատ գունատ և սեղմեց իմ ձեռքը։ Եվ տասներկու ժամ անց նա մահացավ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 - Սկսիր երեքից
  • 1982 - Scusate il ritardo
  • 1982 - No grazie, il caffè mi rende nervoso
  • 1985 - Մնում է միայն լացել
  • 1987 - Le vie del Signore sono finite
  • 1991 - Ինձ թվում էր, որ դա սեր է
  • 1994 - Փոստատարը

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 - Սկսիր երեքից
  • 1982 - Scusate il ritardo
  • 1985 - Մնում է միայն լացել
  • 1987 - Le vie del Signore sono finite
  • 1991 - Ինձ թվում էր, որ դա սերն է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119487454 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Awards for Massimo Troisi at IMDb
  5. Ирина Липилина (№52 (2008 год)). «Последний фильм Массимо Троизи» (ռուսերեն). «Огонек». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]