Jump to content

Մասնակից:Syuzanna Ghukasyan/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առևտուրը գործունեության, գործառույթների, ընթացակարգերի և հաստատությունների կազմակերպած լայնածավալ համակարգ է, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային տնտեսություններում երկու կամ ավել կողմերի միջև ապրանքների և ծառայությունների փոխանակմանը (առք ու վաճառք)[1]: Ավելի կոնկրետ առևտուրը ոչ թե բիզնես, այլ բիզնեսի մաս է, որը հեշտացնում է ավարտուն կամ անավարտ, բայց արժեքավոր ապրանքների և ծառայությունների լայնածավալ տեղաշարժն ու տեղաբաշխումը արտադրողներից մինչև վերջին սպառողը, ի տարբերություն հումքի մատակարարմանը և այդ ապրանքների արտադրությանը: Առևտուրը շատ չնչին տարբերվում է ֆինանսական առևտուրից, որը ավարտուն ապրանքների և ծառայությունների վերջնական գործարքն է, փոխանակումը կամ էլ փոխանցումը վաճառողից մինչև վերջին սպառողը: Առևտուրը ոչ միայն ներառում է վերը նշված ֆինանսական առևտուրը, այլ նաև գործարքների մի ամբողջ շարք, որոնք ի հայտ են գալիս արտադրողի և վաճառողի միջև օժանդակ ծառայությունների և միջոցների օգնությամբ, որն էլ հեշտացնում է այդպիսի առևտուրը: Այդպիսի օժանդակ ծառայությունները ներառում են՝ տրանսպորտը, շփումը, պահեստավորումը, ապահովագրությունը, բանկը, ֆինանսական շուկաները, գովազդը, փաթեթավորումը, առևտրական գործակալների և գործակալությունների ծառայությունները և այլն: Այլ կերպ ասած, առևտուրն ընդգրկում է լայնածավալ ֆինանսական առևտրի քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, նյութատեխնիկական, իրավական, սոցիալական և մշակութային ասպեկտների լայն զանգված: Մարքեթինգային տեսանկյունից, առևտուրը ստեղծում է ժամանակի և տեղի օգտակարություն՝ հասանելի դարձնելով ապրանքներն ու ծառայությունները հաճախորդներին ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ փոխելով դրանց գտնվելու վայրն ու տեղաբաշխումը: Այսպիսով կարելի է ասել, որ ֆինանսական առևտուրը առևտրի մի մասն է, իսկ վերջինս էլ բիզնեսի մի մասը:

Հին ժամանակներում առևտուրը ծախսատար գործունեություն էր՝ տրանսպորտային ռիսկային բնույթի պատճառով, որն էլ սահմանափակում էր այն տեղի շուկաներում: Ժամանակի ընթացքում տրանսպորտի բարելավմանը զուգընթաց ընդլայնվեց նաև առևտուրը: Միջին դարերում միջքաղաքային և լայնածավալ առևտուրը դեռ սահմանափակվում էր մայրցամաքներում: Աշխարհագրական մեծ հայտնագործությունների և օվկիանոսային նավերի ի հայտ գալուն պես, առևտուրը ձեռք բերեց միջազգային և անդրմայրցամաքային բնույթ: Ներկայումս միջազգային անդրօվկիանոսյան նավարկության, փոստային հաղորդագրությունների համակարգերի և ինտերնետի հնարավորության հուսալիությունը հասանելի է դարձրել առևտուրը աշխարհի մի շարք երկրների, ազգերի ու քաղաքների միջև: 21-րդ դարում ինտերնետի վրա հիմնված է էլեկտրոնային առևտուրը (որտեղ ֆինանսական տեղեկությունը փոխանցվում է ինտերնետի միջոցով) և իր ենթակատեգորիաները, ինչպիսիք են՝ անլար բջջային առևտուրը և սոցիալական մեդիայի վրա հիմնված սոցիալական առևտուրը, եղել են և շարունակում են լայն տարածում գտնել:

Առևտուրը կարգավորող օրենսդիր մարմրինները, նախարարությունները կամ նախարարական վարչությունները խթանում են և կարգավորում ներքին և արտաքին առևտրական գործունեությունները երկրի ներսում: Միջազգային առևտուրը կարգավորվում է երկրների միջև կնքված երկկողմանի պայմանագրով: Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմից և ազգերի միջև ազատ ֆինանսական առևտրի աճից հետո, բազմակողմ պայմանավորվածությունները, ինչպիսիք են՝ «Սակագների և առևտրի ընդհանուր համաձայնագիր»-ը և «Առևտրի համաշխարհային կազմակերպություն»-ը, դարձել են գլոբալ առևտուրը կարգավորորղ հիմնական համակարգերը: Միջազգային առևտրային պալատը մեկ այլ կարևոր կազմակերպություն է, որը նույնպես սահմանում է կաննոներ և լուծում է միջազգային առևտրում ի հայտ եկած ցանկացած վեճ:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն «առևտուր» բառը ծագել է լատիներեն «commercium» (առևտուր) բառից, որի «com»-ը նշանակում է «միասին», իսկ «merx»-ը՝ «ապրանք»[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Կադուսեուսը համարվում է առևտրի սիմվոլ[3] և ավանդաբար կապված է հռոմեական Աստված Մերկուրիի հետ, որը համարվում է առևտրի, խաբեության և գողերի հովանավոր:

Պատմաբաններ Փիթեր Ուոթսոնը և Ռամեշ Մանիկամը միջքաղաքային առևտրի պատմությունը թվագրում են մոտ 150,000 տարի առաջ[4]:

Պատմական ժամանակներում արժույթի ներդրումը որպես ստնդարտացված գումար հեշտացրեց ապրանքների և ծառայությունների փոխանակումը[5]:

Միջնադարյան Եվրոպայում մշակված բանկային համակարգերը հեշտացնում են ֆինանսական գործարքները ազգային սահմաններով[6]: Շուկաները դարձել են քաղաքային կյանքի մի մասը և ղեկավարվում են քաղաքային իշխանությունների կողմից[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Commerce». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015. 
  2. Chisholm, Hugh, ed. (1911). «Commerce» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 765.
  3. Hans Biedermann, James Hulbert (trans.), Dictionary of Symbolism - Cultural Icons and the Meanings behind Them, p. 54.
  4. Watson, Peter (2005). Ideas : A History of Thought and Invention from Fire to Freud. HarperCollins. ISBN 0-06-621064-X. Introduction.
  5. Davies, Glyn (2002). Ideas: A history of money from ancient times to the present day. University of Wales Press. ISBN 0-7083-1717-0.
  6. Martha C. Howell (12 April 2010). Commerce Before Capitalism in Europe, 1300-1600. Cambridge University Press. ISBN 978-0-521-76046-1.
  7. Fernand Braudel (1982). Civilization and Capitalism, 15th-18th Century: The wheels of commerce. University of California Press. էջ 30. ISBN 978-0-520-08115-4. «Taken over by towns, the markets grew apace with them.»