Մասնակից:Sona Vardanyan/Մադալինա Գենեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sona Vardanyan/Մադալինա Գենեա

Մադալինա Դիանա Գենեա (անգլ.՝ Mădălina Diana Ghenea, ), ռումինական ծագմամբ իտալացի մոդել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադալինան ծնվել է Ռումինիայի Սլատինա քաղաքում, խոսում է 4 լեզուներով, սիրում է կարդալ և ճանապարհորդել: Մոդել է դարձել 14 տարեկանում: Դեռ մինչև դպրոցն ավարտելը Մադալինան արդեն շատ հայտնի էր` շնորհիվ իր կազմվածքի և հայացքի: Նկարահանումներին մասնակցելու պատճառով դասերի բացթողումները դպրոցում խնդիրների պատճառ են դառնում: Իսկ երբ 16-ամյա Մադալինան լուսանկարահանվում է ներքնազգեստով, նրան առհասարակ հեռացնում են դպրոցից: Ուսուցիչները համարում էին և շարունակում են համարել, որ նման նկարահանումներն անընդունելի են 10-րդ դասարանի աշակերտուհու համար: Մադալինան փոխում է դպրոցը, սակայն չի հրաժարվում նկարահանումերից: Մի քանի տարի անց աղջիկը տեղափոխվում է Իտալիա, որտեղ նրա կարիերան սկսում է արագ թափ ստանալ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Մադալինան գովազդում է Lascana ընկերության ներքնազգեստ` նկարահանվելով ամսագրերի և գովազդային արշավների համար: Մադալինան աշխատել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Borghetti Liquor, Gioelliamo, Grimaldimare, Lepel, Lise Charmel, Piera Lingerie և Solera Intimo: Ներկայումս նա ներքնազգեստի առաջատար մոդելներից է:

2007 թվականին նկարահանվել է Էրոս Ռամազոտիի «Il tempo tra di noi» տեսահոլովակում, ինչպես նաև, «I soliti idioti» իտալական ֆիլմում խաղացել է Իրինայի դերը:

2011-ին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» իտալական հեռուստատեսային հաղորդմանը, որտեղ նա հանդես է եկել պարող Սիմոնե դի Պասկուալեի հետ:

2012 թվականին նկարահանվել է իտալական «Razza Bastarda» ֆիլմում: Նույն թվականին սկսվել են Ջուդ Լոուի «Հեմինգուեյի տունը» ֆիլմի նկարահանումները, որին Մադալինան նույնպես մասնակցել է: Նա նաև նկարահանվել է ֆրանսիական «Բորջիա» հեռուստասերիալի երրորդ սեզոնում` խաղալով Դորոթեա Մալատեստա Կարաչոլիի դերը: 2015-ին խաղացել է Միսս տիեզերքի դերը Պաոլո Սորրենտինոյի «Երիտասարդություն» ֆիլմում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ժամանակ Մադալինային սիրավեպ էր վերագրվում իտալացի ֆուտբոլիստի հետ, սակայն նա հերքում էր դա: Դրանից հետո նա՝ ըստ ասեկոսեների, կարճ սիրավեպ է ունեցել Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ. աղջկան նկատել են Ավստրալիայում նրա հյուրանոցի համարում, «Մեծն Գեթսբին» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2014 թ. հունվարից նա հանդիպում էր Մայքլ Ֆասբենդերի հետ: Նույն տարվա մարտին նրանք բաժանվում են: 2015 թվականին սկսել է հանդիպել դիզայներ Ֆիլիպ Փլեյնի հետ:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անվանում Դեր
2011 I soliti idioti: Il film Իրինա
2012 Razza bastarda Դորինա
2013 Dom Hemingway Փաուլին
2014 Borgia Դորոթեա Մալատեստա
2015 Youth Միսս Տիեզերք
2016 Zoolander 2 էկզոտիկ կին
2016 Smitten! Ռոզալիա Դրագո


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]