Մասնակից:Siranush Ghushchyan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Siranush Ghushchyan/Ավազարկղ5

Ռախել Շտրաուս (), Գեիդելբերգի համալսարանի առաջին կինը, բժշկուհի, սոցաշխատող, արհմիութենական, ֆեմինիստական ​​և սիոնիստական ​​շարժումների ակտիվիստ: Մաթեմատիկոս Էռնստ Շտրաուսի մայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախել Շտրաուսը ուղղափառ ռաբբի Գաբոր Գոիտենի և տարրական դպրոցի ուսուցչուհ Իդա Գոիտենի չորրորդ զավակն է եղել[1]: Մայրը ծնվել է Լյովենֆելդում, իսկ ինքը` Ռաքելը, ծնվել և մեծացել է Կարլսրուեում: Հայրը մահացել է 1883 թվականին: 1893 թվականից Ռաքելը սովորել է միջնակարգ դպրոցում, այնուհետև Կարլսրուեի (այժմ` Լեսսինգի գիմնազիա ) աղջիկների գիմնազիայում, որտեղ 1899 թվականին քննություն է հանձնել` հասունության վկայական ստանալու համար: Աղջիկների գիմնազիայի ավարտական երեկույթին նա իր առաջին ելույթն է ունեցել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև կանանց կրթության հարցը: Հորեղբայրը` Ռաֆայել Լյովենֆելդը, ֆինանսապես աջակցել է նրան կրթություն ստանալու հարցում: Չնայած որոշ պրոֆեսորների բացասական վերաբերմունքին` նա ընդունվել է Գեիդելբերգի համալսարան` դառնալով բժշկական ինստիտուտի առաջին ուսանողուհին: 1901–1902 ուստարվա ձմեռային կիսամյակից սկսած` նախագահել է Գեիդելբերգի ուսանողների կանանց միությունը և մասնակցություն է ունեցել բադենահրեական ուսանողների միությանը: 1902 թվականին` հինգերորդ կիսամյակից հետո, «շատ լավ» գնահատակով ստացել է բակալավրի աստիճան: 1905 թվականին հաջող հանձնել է պետական քննությունը: 1907–ին բժշկական դոկտորատուրայում ստացել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` պաշտպանելով խորիոնային քաղցկեղ թեման:

1905 թվականին նա ամուսնացել է գիտությունների թեկնածու, բանկատիրոջ որդի, մասնագիտությամբ իրավաբան Էլիաս (Էլի) Շտրաուսի հետ, ով եղել է ծագումով Կարլսրուե քաղաքից: 1907 թվականին զույգը Պաղեստին ճանապարհորդության է մեկնել:

1908 թվականին Ռախել Շտրաուսը Մյունխենում բացել է գինեկոլոգիական պրակտիկա` դառնալով գերմանական համալսարանում ուսանած առաջին պրակտիկ բժիկը[2]:

Մյունխենում էլ ծնվել են նրանց հինգ երեխաները.

  • Իզաբելլա (ծնվ. 1909թ., ամուսինը` Էմրիխ), տնտեսագետ
  • Հաննա ( ծնվ. 1912թ.) մանկավարժ և հոգեբան
  • Սամուել Ֆրիդրիխ (1914–1958թթ.) Իսրայելում ֆերմեր, հետագայում` ամերիկյան պետական հասարակական գործիչ
  • Գաբրիել ( ծնվ. 1915թ.,կինը` Ռոզենտալ) մանկական հոգեբան
  • Էռնստ Գաբոր Շտրաուս (1922–1983) Լոս Անջելեսում մաթեմատիկայի պրոֆեսոր:

Առաջին համաշխարհային պատերազմում իր միակ եղբոր` Էրնստ Գոիտենի զոհվելուց հետո նրա մոտ առաջացել է կույր հավատարմություն կայսրի նկատմամբ, սկսել է աջակցել պատերազմում գերմանական քաղաքականության դեմ գործող հրեական լոյալ շրջաններին, որն արտահայտվել է համապատասխան ձևերով` նախևառաջ իր զեկույցներով, որը Գերմանիայի և գերմանական մշակույթի հանդեպ նրա անխախտ դիրքորոշումը արտահայտելու միջոց է եղել:

Իբրև բժիշկ և ֆեմինիստուհի` նա պայքարել է Գերմանիայի ՔՕ– ի § 218–ի դեմ, որն արգելում էր հղիության արհեստական վիժումները: Ակտիվ մասնակցություն է ունեցել սոցիալական և մանկավարժական սեմինարներին: Եղել է Պաղեստինի հրեա աշխատող կանանց միության նախագահը, ինչպես նաև Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության անդամը (WIZO): 1918 թվականին մասնակցել է Բավարիայի խորհրդային Հանրապետության մի քանի կոմիտեներին:

1932 թվականին Բերտա Պապպենհեիմի խնդրանքով ստանձնել է գլխավոր դեր Հրեա կանանց միությունում, որն, ըստ էության, եղել է հակասիոնիստական կազմակերպություն: Սա վկայում էր նրա քաղաքական և դիվանագիտական կարողությունների և բարձր հասարակական հարգանքի մասին: Կանանց միությունը աջակցում էր ապօրինի երեխաներ ունեցող և թրաֆիգինգի զոհ դարձած կանանց:

1933 թվականին քաղցկեղից մահացել է ամուսինը` Էլի Շտրաուսը: Այդ նույն տարում Ռաքելը դպրոցահասակ երկու երեխաների հետ արտագաղթել է Պաղեստին: Պաղեստինում նրանց կյանքի առաջին շրջանը լի է եղել զրկանքներով: Ռախել Շտրաուսը շարունակել է աշխատել որպես բժիշկ և սոցաշխատող: 1952 թվականին Իսրայելում հիմնադրված Խաղաղության և ազատության համար կանանց միջազգային միությունը նրան ընտրել է պատվավոր նախագահ, որը կառավարել է մինչը իր մահը` 1963 թվականը:

Թաղվել է Երուսաղեմում` Սանգեդրիա գերեզմանատանը:

Նրա սոցիալական նախագծերից մեկը` Երուսաղեմի հաշմանդամներին աջակցության կենտրոնը(AKIM), գործում է միչ այժմ և գործում է իր անունը կրող Բեիթ Ռախե լՇտրաուս ուսումնական հաստատությունում:

Կարլսրուե, Մյունխեն և Օլդենբուրգ քաղաքներում «ՌախելՇտրաուս» անունով փողոցներ կան:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Meike Baader: Nie sicher vor Fremdheit. Rahel Straus — erste Medizinstudentin in Heidelberg. In: Norbert Giovannini: Jüdisches Leben in Heidelberg. Studien zu einer unterbrochenen Geschichte. Wunderhorn, Heidelberg 1992.(գերմ.)
  • Wolfgang U. Eckart: «Zunächst jedoch nur versuchs- und probeweise» — Vor 100 Jahren: Die ersten Medizinstudentinnen beziehen die Universität Heidelberg. In: Heidelberg. Jahrbuch zur Geschichte der Stadt, 4. Jg. 1999, S. 77-98. (Online-Version)(գերմ.)
  • Marita Krauss: «Ein voll erfülltes Frauenleben.» Die Ärztin, Mutter und Zionistin R. S. In: Hiltrud Häntzschel; Hadumod Bußmann (Hgg): Bedrohlich gescheit. Ein Jahrhundert Frauen und Wissenschaft in Bayern. Beck, München 1997, ISBN 9783406418570, S. 236—242.(գերմ.)
  • Christiane Schmelzkopf: Rahel Straus. In: Heinz Schmitt (Hg.): Juden in Karlsruhe. Beiträge zu ihrer Geschichte bis zur nationalsozialistischen Machtergreifung. Badenia, Karlsruhe 1988, ISBN 3-7617-0268-X (Veröffentlichungen des Karlsruher Stadtarchivs, Bd. 8), S. 471—480.(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(գերմ.)