Մասնակից:Set1998/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alter Bridge
Alter Bridge խումբը 2011 թվականի նոյեմբերի 14-ին Համբուրգում
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսAB
ԵրկիրԱՄՆ
Ժանրերհարդ ռոք
հևի մետալ
ալտերնատիվ մետալ
փոստ գրանժ
Գործունեություն2004-ներկա
ԼեյբլWind-Up Records
Universal Republic
Roadrunner
EMI
ԿապվածCreed
The Mayfield Four
Projected
Կայքalterbridge.com
Անդամներ
Մայլս Քենեդի
Մարկ Թրեմնթի
Սքոթ ֆիլիփս
Բրայն Մարշալ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Alter Bridge — Ամերիկյան ռոք խումբ, որը հիմնադրվել է 2004 թվականին, Օրլանդոյում(ԱՄՆ), Creed խմբի նախկին անդամների կողմից, որը քանդվել էր 2003 թվականին, ներքն վեճերի պատճառով: Կիթառահար Մարկ Թրեմնթիին(Creed խմբի նախկին կիթառահար) միանում են բաս-կիթառահար Բրայն Մարշալը և թմբկահար Սքոթ Ֆիլիփսը: Այս կազմով նրանք սկսեցին ստեղծագործել և ձայնագրել իրենց դեբյուտային ալբոմը: Վոկալիստ դարձավ The Mayfield Four խմբի նախկին վոկալիստ` Մայլս Քենեդին:

Խմբի առաջին ալբոմը` «One Day Remains», լույս է տեսել 2004 թվականի օգօստոսի 10-ին: Այն ամբողջ աշխարհում վաճառվեց 750 000 օրինակով և այն ստացավ «ոսկե» կարգավիճակ: Այս ալբոմից հետո խմբի վարկանիշը բարձրացավ: Metalingus երգը հնչել է 2004 թվականին, ռեստլեր Էդջի ասպարեզ մտնելու ժամանակ: Save Me երգը դարձավ «էլեկտրա» ֆիլմի սաունդթրեքերից մեկը, իսկ Shed My Skin-ը` «ֆանտաստիկ քառյակ» ֆիլմինը: 2005 թվականին խումբը արձանագրել է մինի ալբոմ` Fan EP-ը: Open Your Eyes և Broken Wings երգերի համար նկարահանվեցին տեսահոլովակներ: Ալբոմը ձայնագրվել է Wind-up լեյբլում:

2007 թվականի հոկտեմբերի լույս է տեսնում խմբի երկրորդ ալբոմը` Blackbird: Անոնսը բարձր է գնահատվել քննադատների կողմից: Առաջին շաբաթում ալբոմը արդեն վաճառվել էր 47 000 օրինակով, իսկ տարվա վերջում` 227 000 օրինակով: Այս ցուցանիշը ավելի ցածր էր նույնիսկ դեբյուտային ալբոմի ցուցանիշից: Քենեդին խմբում վոկալիստից բացի կատարում էր նաև կիթառահարի պարտականությունները: Այս ալբոմին հաջորդեց համաշխարհային շրջագայությունը, որը նույնպես շատ հաջող էր և այս շրջագայությունից հետո ձայնագրվեց Live from Amsterdam ձայնասկավառակը, որում ներառված էր Ամստերդամի համերգի երգերը:

2010 թվականի առաջին կեսին ձայնագրվեց խմբի 3-րդ ալբոմը` AB III: Ապագայում նրանք համաձյնագիր կնքեցին Roadrunner Records ընկերության հետ: Ձայնասկավառակը լույս է տեսնում 2010 թվականի աշնանը: Նոր ալբոմը ստցվեց ավելի մռայլ քան նախկինները: Ապագայում խումբն ունեցավ ոչ վատ շրջագայություններ և համերգներ: 2011 թվականի նոյեմբերի համերգը, որը կայացել էր Wembley մարզադաշտում, նկարահնվել է և 2012 թվականին լույս է տեսել ձայնասկավառակ Live at Wembley անվանումով:

2013 թվականի սեպտեմբերի 30-ին լույս է տեսել խմբի 4-րդ ալբոմը` Fortress: Սեպտեմբերի 23-ին տեղի է ունենում ռադիո-տրանսլացիա Metal Hammer ռադիոկայանում` Fortress ալբոմի բոլոր երգերով: ԱՄՆ-ում ալբոմը լույս է տեսել հոկտեմբերի 8-ին, որին նախորդել է ընդամենը մեկ համերգ հոկտեմբերի 4-ին Օրլանդոյում: Այնուհետև խումբը մեկնում է շրջագայության Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում` Halestorm և Shinedown խմբերի հետ: Նոր պրոդյուսերի` Մայքլ Բասքեթի հետ համագործակցությունից հետո խումբը սկսում է ստեղծել իր պատմության ամենածանր երգերը: Սրան արտասովոր կերպով են մոտենում Մարկ Թրեմնթին և Մայլս Քենեդին: Թրեմնթին իր մամլո ասուլիսի ժամանակ ասել է. «Երբ մենք աշխատում ենք մեր ալբոմների վրա, մեկս մյուսին հրահրում ենք այն մտքին, որ ինչոր արտասովոր բան անենք: Մենք ցանկանում էինք, որ այս ալբոմը լիներ անսպասելի և գերաող»: Ոչ բոլորին է ծանոթ ծանր, բայց միևնույն ժամանակ մելոդիկ խմբի անունը: Այս խումբը ստեղծագործում է ռոք, հարդ ռոք, ալտերնատիվ մետալ, փոստ-գրանժ, պրոգրեսիվ և հևի մետալ ժանրերում: Առաջին երկու ալբոմնրում միտքը ավելի շատ վերաբերվում է հույսին, ափսոսանքին, տխրությանը և հաղթահարմանը, ցավին և նարկոմանությանը: Իսկ ահա 3-րդ ալբոմում-դա ավելի շուտ պայքար է հավատի համար: Ալբոմի անվան մասին Մայլս Քենեդին ասել է, որ "Fortress" բառը շատ ուժեղ է հնչում:

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայլս Քենեդի
  • Մարկ Թրեմնթի
  • Բրայն Մարշալ
  • Սքոթ Ֆիլիփս

Ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • One Day Remains (2004)
  • Blackbird (2007)
  • AB III (2010)
  • Fortress (2013)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]