Մասնակից:Prince of Nothing05/Գ ավազարկղ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ Հայք, պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 4-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը։ Մ.թ.ա. 6-րդ դարից սկսած Երվանդյան Հայքը գտնվում էր Աքեմենյանների իշխանության տակ: Սակայն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի հետևանքով, մ.թ.ա. 331 Մեծ Հայքը` պարսից բանակի հայ հրամանատար Երվանդի կողմից, անկախ հայտարարվեց, ի տարբերություն Փոքր Հայքի, որտեղ իրեն անկախ էր հայտարարել պարսից բանակի մի այլ հայ հրամանատար` Միհրդատը, հետագայում Ծոփքը նույնպես առանձնացավ, ձևավորելով անկախ թագավորություն։ Այսպիսով, նախկին Հայոց թագավորության աշխարհագրական տարածքում ստեղծվեցին երեք անկախ թագավորություններ` Մեծ Հայք, Փոքր Հայք և Ծոփք։ Մեծ Հայքը, ինչպես նաև մնացած հայկական թագավորությունները պայքարում էին, Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո ստեղծված, Սելևկյանների թագավորության դեմ: Մ.թ.ա. 201 թ-ին Սելևկյան պետության երկու հայ զորավարներ` Արտաշեսն ու Զարեհը, գրավում են Մեծ Հայքն ու Ծոփքը: Երվանդաշատի պաշարման ժամանակ զոհվում է վերջին Երվանդյան թագավորը`Երվանդ Դ Վերջինը: Արտաշեսը նշանակվում է Մեծ Հայքի ստրատեգոս, իսկ Ծոփքի ստրատեգոս նշանակվում է Զարեհը: Մ.թ.ա. 189 Մագնեսիայի ճակատամարտից (որտեղ Սելևկյան թագավորությունը ջախջախվեց Հռոմի Հանրապետության կողմից) և Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Արտաշեսն ու Զարեհը իրենց անկախ հայտարարեցին համապատասխանաբար` Մեծ Հայքում և Ծոփքում:կարդալ ավելին