Մասնակից:Manushak13/Ավազարկղ-4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Նույն ազգանունով մարդիկ

Manushak13/Ավազարկղ-4

Վլադիմիր Աշկենազի (ծնվ. 6 հուլիսի 1937, Գորկի), սովետական (մինչև 1962 թվական) և իսլանդական (1969 թվականից) դաշնակահար և դիրիժոր: Ապրում է Շվեյցարիայում: «Գրեմմի» մրցանակի յոթնապատիկ դափնեկիր:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հայտնի էստրադային դաշնակահար Դավիթ Աշկենազիի ընտանիքում, մայրը` Եվստոլիա Գրիգորիևնա (օրիորդ ժամանակ` Պլոտնովա):

Վաղ է դրսևորել երաժշտական ընդունակություններ և 1945 թվականին ընդունվել է Կենտրոնական երաժշտական դպրոց, որտեղ ուսանել է Անաիդա Սմբատյանի մոտ:

Աշկինազիի առաջին մենահամերգը Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում` կազմված բացառապես Շոպենի ստեղծագործություններից, տեղի ունեցավ 1955 թվականի ապրիլին: Հենց նույն թվականին նա ընդունվեց Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիա` Լև Օբորինի դասարան (դասարանում ասիստենտ էր Բ. Յ. Զեմլյանսկին, ում ներդրումն իր կայացման մեջ որպես դաշնակահարի բարձր է գնահատում ինքը` Վլադիմիր Աշկենազին): Ինքը` Վ. Աշկենազին իր գլխավոր ուսուցիչներն է համարում Ա. Սմբատյանին, Լ. Օբորինին և Բ.Զեմլյանսկուն:

Հաջորդ տարի դաշնակահարը հասնում է առաջին մեծ միջազգային հաջողության` նրան շնորհում են երկրորդ մրցանակ Շոպենի անվան մրցույթին Վարշավայում և առաջին` Էլիզաբեթ թագուհու մրցույթին Բրյուսելում[1]: 1957 թվականին տեղի ունեցան նրա առաջին արտասահմանյան գաստրոլները Գերմանիայում:

1962 թվականին Աշկենազին նվաճեց առաջին մրցանակը Պ. Ի. Չայկովսկու անվան երկրորդ Միջազգային մրցույթին Մոսկվայում` կիսելով այն անգլիացի Ջոն Օգդոնի հետ[1]:

Լոնդոնում իր դեբյուտից մեկ տարի անց Աշկենազին որոշում ընդունեց չվերադառնալ հայրենիք: Իր կնոջ` իսլանդացի դաշնակահարուհի Տորուն Սոֆիա Յոհանեսդոթիրի (Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ) և որդու հետ միասին նա բնակություն հաստատեց Անգլիայում: 1963 թվականին Լոնդոնում նա արժանացավ Հարիեթ Քոհենի միջազգային երաժշտական մրցանակի:

1969 թվականին ընտանիքը տեղափոխվեց Իսլանդիա, որտեղ Աշկենազին սկսեց դիրիժորական կարիերան: Տարբեր տարիներին նա ղեկավարել է Լոնդոնի ֆիլարմոնիկ նվագախումբը, Թագավորական ֆիլարմոնիկ նվագախումբը (1987 թվականից մինչև 1994 թվականը), Քլիվլենդի սիմֆոնիկ նվագախումբը, Բեռլինի ռադիոյի նվագախումբը և այլն: Մեր օրերին Աշկենազին շարունակում է իր երաժշտական կարիերան և շատ գաստրոլներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում որպես դաշնակահար և դիրիժոր:

Ընդգրկված է Gramophone ամսագրի Փառքի սրահ[2]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակահարի ռեպերտուարը բավականին լայն է և ներառում է ստեղծագործություններ` սկսած Հայդնից մինչև 20-րդ դարի առաջին կեսը: Ամենամեծ հռչակ բերեցին նրան ռոմանտիկ երգահանների ստեղծագործությունների մեկնաբանությունները: 1960-ական թվականներից Աշկենազին կատարում է բազմաթիվ ձայնագրություններ տարբեր ձայնագրման ընկերություններում: Նա կատարել է և ձայնագրել Շոպենի, Ռախմանինովի, Սկրյաբինի, Բրամսի, Լիստի ստեղծագործությունները դաշնամուրի համար, ինչպես նաև Պրոկոֆիևի հինգ դաշնամուրային կոնցերտներ: Աշկենազին «Գրեմմի» մրցանակի յոթնակի դափնեկիր է` «Դասական երաժշտության կատարում» անվանակարգում[3]: Երաժիշտների մեջ, որոնց հետ նա համագործակցել է` Իցհակ Պեռլմանը, Գեորգ Շոլտին և այլոք են: 2010 թվականին Վլադիմիր Աշկենազին ստացել է Գրեմմի մրցանակ «լավագույն գործիքային մենակատարում նվագախմբի հետ» անվանակարգում` Սերգեյ Պրոկոֆիևի դաշնամուրի համար կոցերտների երկրորդ և երրորդ ձայնագրման համար[4]: Դիրիժորի կարգավիճակում Աշկենազին հայտնի է որպես ռուս կոմպոզիրորների, մասնավորապես, Պրոկոֆիևի ստեղծագործությունների կատարող: Նրա «Ռոմեո և Ջուլիետ» բալետից սյուիտի ձայնագրումը` Աշկենազիի ղեկավարման տակ, համարվում է այդ ստեղծագործության լավագույն կատարումներից մեկը: Տարբեր նվագախմբերի հետ նա նաև կատարել և ձայնագրել է Բրամսի, Սիբելիուսի, Սկրյաբինի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Կարամանովի բոլոր սիմֆոնիաները, Բերգ|Բերգի, Սուկի ստեղծագործությունները:

1985 թվականին լույս է տեսել Աշկենազիի Beyond the Frontiers («Խոչընդոտներից վեր»; Ashkenazy, Vladimir; Parrott, Jasper Beyond Frontiers. — New York: Atheneum, 1985. — ISBN 0689115059) ինքնակենսագրական գիրքը:

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Դ. Աշկենազին ունի հինգ երեխա` երկու որդի և երեք դուստր: Ավագ որդին` Վլադիմիրը, երաժշտության դասախոս և դաշնակահար է (մասնավորապես, ձայնագրվել է Decca Classic լեյբլում` դաշնամուրային դուետներում հոր հետ` Վովկա Աշկենազի անվան տակ: Փոքր որդին` Դմիտրի Աշկենազին` հայտնի կլարնետահար է:
  • Քույրը` Ելենա Դավիդովնա Աշքենազի (1949—2017), ջութակահարուհի և երաժշտության մանկավարժ; ամուսնացած է եղել գրոսմայստեր Առիե (Լեոնիդ) Սվերդլովի հետ[5]: Նրանց որդին` դաշնակահար Վլադիմիր Սվերդլով (Աշկենազի) է (ծնվ. 1976 թվականին)[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 49. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
  2. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016-01-02-ին.
  3. GRAMMY.com
  4. Nominees | GRAMMY.com
  5. «Елена Ашкенази». Արխիվացված է օրիգինալից 2013-10-26-ին. Վերցված է 2013-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Эксцентрик и максималист Արխիվացված 2014-05-12 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]