Մասնակից:Just Aren20/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղորղանյան Ադամ Սողոմոնի
19.06.1846-14.10.1914
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստան
Մահվան վայրՄիներալնիե Վոդի, Ռուսաստան
ԳերեզմանԹաղված է Թիֆլիսում, գերեզմանատան ընտանեկան դամբարանում։
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ծառայության տարիներ1865-1913թթ.
Կոչումգեներալ-լեյտենանտ
Պաշտոնբանակային կորպուսի հրամանատար
Պաշտոնաթող1913թ.-ին

Ադամ Սողոմոնի Ղորղանյան (հունիսի 19, 1846, Թիֆլիս), հայազգի ռազմական գործիչ, որը ծառայել է ռուսական բանակում[1]:

Մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին:

1889 թվականի փետրվարի 15-ին շնորհվել է գնդապետի կոչում:

1889-1891 թվականներին եղել է հեծելազորային ռեզերվի կադրի պետ։

1891-1899 թվականներին եղել է 22-րդ Աստրախանի Դրագուն գնդի հրամանատար։

1899-1904 թվականներին՝ 3-րդ հեծելազորային դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատար։

1904-1905 թվականներին եղել է 11-րդ հեծելազորային դիվիզիայի հրամանատար։

1905 թվականի ապրիլի 17-ին շնորհվել է «գեներալ-մայորի» կոչում.

1905-1908 թվականներին եղել է 9-րդ հեծելազորային դիվիզիայի պետ։

1908 թվականի ապրիլի 17-ին շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» կոչում:

1908-1913 թվականներին եղել է Կիևի ռազմական օկրուգի XII բանակային կորպուսի հրամանատար։

1913-ին տարիքի պատճառով ազատվել է բանակից՝ համազգեստով և թոշակով:Թաղվել է Թիֆլիսում՝ Վերիյսկի գերեզմանատան ընտանեկան դամբարանում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է 2-րդ կադետական դպրոցը, 1865 թվականին ավարտել է 1-ին զինվորական Պավլովյան ուսումնարանը, 1870 թվականին ավարտել է 1-ին կարգի դասընթաց հեծելազորային ուսումնական էսկադրոնը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1870՝ Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան,
  • 1872՝ Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան,
  • 1878՝ Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան՝ թրերով,
  • 1880՝ Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան՝ թրերով և ժապավենով,
  • 1895՝ Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, 1902թ.՝ Ս. Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, 1903թ.՝ Մավրիկիեի և Լազարի անվան իտալական սպայական մեծ խաչի շքանշան, Դանբերգի անվան դանիական հրամանատարական խաչի շքանշան, 1909թ.՝ Ս. Աննայի 1-ին աստիճանի շքանշան,1911թ.՝ մեդալ՝ ի հիշատակ Ռոմանովների տան թագավորության 300-ամյակի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Бежиташвили, Мамука Гогитидзе. «ВОЕННАЯ ЭЛИТА АРМЕНИИ» (PDF).

Կատեգորիա:Ռազմական գործիչներ Կատեգորիա:Գեներալ-լեյտենանտներ Կատեգորիա:Զինվորական Պավլովյան ուսումնարան