Մասնակից:Gevorg Ghazaryan/Ջոն Վիկտոր Էվանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Ջոն Վիկտոր Էվանս
 

Ջոն Վիկտոր Էվանս (անգլ.՝ John Victor Evans, ), ամերիկացի քաղաքական գործիչ, Այդահոյի 27-րդ նահանգապետ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Վիկտոր Էվանսը ծնվել է 1925 թվականի հունվարի 18-ին, Այդահո նահանգի Մալադ քաղաքում[3]։ Կրթություն է ստացել Այդահո նահանգի և Սթենֆորդի համալսարանն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էվանսը ծառայել է ԱՄՆ բանակի շարքերում։ Կյանքի մեծ մասը անցկացրել է հայրենի Մալադ քաղաքում, որտեղ նաև զբաղվել է գյուղատնտեսությամբ և անասնաբուծությամբ։

Էվանսը պաշտոններ է զբաղեցրել ազգային օրենսդրական կոմիտեում, եղել է Բեր գետի ջրօգտագործման ասոցիացիայի և Օնայդա շրջանի զարգացման, պաշտպանության և պաշարների կոմիտեի նախագահ։

1974 թվականին Էվանսը դարձել է Այդահոյի փոխնահանգապետ։ Երբ 1977 թվականի հունվարի 24-ին գործող նահանգապետ Սեսիլ Դեյլ Էնդրյուսին առաջարկվել էր տեղ զբաղեցնել Արտաքին գործերի նախարարությունում, Էվանսը զբաղեցրել է նրա պաշտոնը։ Նոր պաշտոնում նրա առաջին կարևոր փորձություններից են եղել Այդահոյում տեղի ունեցած մեծ երաշտը, որի տնտեսությունը մեծ մասամբ կախված է գյուղատնտեսությունից։ Էվանսը շարունակում էր զբաղվել շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով։ Նրան հաջողվել է հաղթել 1978 և 1982 թվականների ընտրություններում։ Իր նահանգապետության վերջին տարիներին գլխավորում էր արոտավայրերի ղեկավարության և ատոմային էներգետիկայի նահանգապետերի ազգային ասոցիացիայի ենթահանձնաժողովները։

Ջոն Էվանսը ամուսնացած է եղել Լոլե Դենիելսի հետ, որից ունեցել է հինգ երեխա։

Ջոն Վիկտոր Էվանսը մահացել է 2014 թվականի հուլիսի 8-ին, Մալադում, Այդահո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. NND.com-Governor John V. Evans
  2. «John V. Evans (1925 - 2014)». Idaho Statesman. Boise. obituary. հուլիսի 10, 2014. Վերցված է նոյեմբերի 9, 2014-ին.
  3. National Governors Association-John V. Evans Արխիվացված 2011-06-29 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ