Մասնակից:Gayane eghizaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gayane eghizaryan/Ավազարկղ

Վինտերտուրի գեղարվեստի թանգարան (գերմ.՝ Kunstmuseum Winterthur), Վինտերտուր քաղաքի երեք խոշորագույն թանգարաններից մեկը։ Վինտերտուրը Շվեյցարիայում համարվոիմ է «թանգարաների քաղաք»։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինտերտուրի գեղարվեստական թանգարանում պահպանվում են XIX-XXI դարերի նկարներ և այլ արվեստի ստեղծագործություններ ֆրանսիական գեղանկարչության ուղվածությամբ: Թանգարանի հիմնադիրն ու կառավարիչը համարվում է Վինտերտուրի Գեղարվեստական միությունը՝ հիմնադրված 1848 թվականին : Թեև Գեղարվեստի միությունը օգնություն է ստանում պետության և շրջանային իշխանությունների կողմից, առյուծի մասնաբաժինը բաժին է ընկնում մասնավոր դոնորներին: Բացի այդ,մասնավոր հավաքածուների զգալի մասը տեղափոխվել է թանգարան` 20-րդ դարի առաջին կեսից :

Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը գտնվում է Վինտերտուրի հին քաղաքում՝ քաղաքի կենտրոնում՝ Մուսեմստրասս 22 հասցեում: Կարուցվել է 1912-1916 թվականներին ճարտարապետ Ռ. Ռիթմայերի և Վ. Ֆուրերայի նախագծով և ընդլայնվել է 1995թ:

Ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինտերտւրի գեղարվեստական թանգարանը իր հավաքածույում ներկայացնում է, առաջին հերթին, այնպիսի հրաշալի ֆրանսիացի գեխանկարչության վարպետներին ,իմպրեսիոնիստ և սիմվոլիստ, ինչպիսիք են Կլոդ Մոնեն, Ալֆրեդ Սիսլեյը, Վինսենթ Վան Գոգը, Օդիլոն Ռեդոն, Պիեռ Բոնարը, Էդուար Վյուարը, Ֆելիքս Վալոթոն և ուրիշները, ինչպես նաև քանդակագործներ` ինչպիսիք են Օգյուստ Ռոդեն, Արիստիդ Մայոլը, Մեդարդո Ռոսսո։

XX-րդ դարի արվեստը ներկայացված է նաև կուբիզմով `Ժորժ Բրաք, Պիկասոյի, Խուան Գրիսի, Ֆերնանդ Լեջեր ստեղծագործություներում և աբստրակցիոնիզմի արվեստի Վասիլի Կանդինսկու, Պիտ Մոնդրիան, Ժան Արպ, Պաուլ Կլեե,

Ռոբեր Դելոնե աշխատանքներում։Ժողովում դուք կարող եք տեսնել XX դարի ամենահայտնի քանդակագործների `

Կոնստանտին Բրակուզի, Ալեքսանդր Կոլդեր, Անրի Լորանի, Օսիպ Զադկինի, Վիլհելմ Լեմբուքի ստեղծագործությունները:

Լայնորեն ներկայացված է Ժամանակակից ամերիկյան (Էլլսոր Քելլի, Ֆիլիպ Գուստոն, Ջոն Չամբերլեյն, Եվա Հեսսե, Ագնես Մարտին, Ռոբերտ Մանգոլդ,Բրայս Մարդեն, Ռիչարդ Թոյլեր) և իտալական արվեստը (առաջին հերթին Արտե պովերա -Լուչանո Ֆաբրո, Յաննիս Կունելլիս, Մարիո Մերտզ, Գիուլիո Պաոլինի ): Թանգարանում Գերմանյաի ժամանակակից նկարիչներից կարելի է տեսնել նրանց կտավներն ու քանդակները Գերհարդ Ռիչտեր,Իսա Գենզեկեն , Թոմաս Շիբերտ, Թոմաս Շեյբից և այլն։Ցուցադրված են նաև շվեյցարացի ժամանակակից նկարիչների աշխատանքները։

Վինտերտուրի գեղարվեստական թանգարանում հավաքածուի մի մասը ( ստեղծագործություններից որոնք ստեղծված մինչև 1900թ․) ցուցադրվում է ուրիշ հայտնի Վինտերտուրի գեղարվեստական թանգարանում–Օսկար Ռեյնգարտ ամ Շտադտգարտեն թանգարանում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]