Մասնակից:AnzhelaOsepyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքս Ռիթեյլ (Ալեքս Ռիթեյլ Քոմփանի, Alex Retail Company) հագուստի, ներքնազգեստի և աքսեսուարների ձևավովորմամբ և արտադրությամբ զբաղվող հայկական բրենդ, հիմնադրել է Աստղիկ Ալեքսանյանը 2018 թվականի փետրվարին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Ռիթեյլն[1] ստեղծվել է 2018 թվականի փետրվարին՝ առանձնանալով Alex Textile ընկերությունից: Ընկերությունն ունի ավելի քան 150 աշխատակից, որոնք աշխատում են Երևանում՝ Արշակունյաց 127/21 հասցեով (Շենգավիթ վարչական շրջան): Այստեղ են գտնվում ընկերության արտադրամասը և գլխավոր գրասենյակը:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Ռիթեյլն զբաղվում է կանանց, տղամարդկանց և երեխաների համար նախատեսված հագուստի, ներքնազգեստի և աքսեսուարների արտադրությամբ: Արտադրական ողջ գործընթացը տեղի է ունենում Հայաստանում: Հումքը ներկրվում է Իտալիայից, Բելառուսից, Հնդկաստանից և Ուզբեկստանից:

Արտադրամասը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ստեղծել որակյալ արտադրանք: Ողջ գործընթացի որակը խիստ վերահսկողության ներքո է, ինչի արդյունքում բացառվում են խոտանները կամ ցածրորակ արտադրանքը:

Տեսականի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Ռիթեյլն[2] արտադրում է հագուստ, ներքնազգեստ և աքսեսուարներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար:

Հագուստի տեսականին ներառում է վերնահագուստ, ջինսեր, գործվածքից, կաշվից հագուստ, սպորտային հագուստ, գիշերազգեստ:

Ներքնազգեստի տեսականին ներառում է շապիկներ, գուլպաներ, զուգագուլպաներ, վարտիքներ:

Աքսեսուարների արտադրությունը ներառում է գլխարկներ, շարֆեր, գոտիներ, պայուսակներ:

Խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Ռիթեյլն այժմ ունի 6 խանութ-սրահ Երևանում:

Առաջին երկու խանութները բացվել են 2018 թվականի գարնանը՝ Մաշտոցի 5 և Կոմիտասի 60/2 հասցեներում:

Երրորդ խանութը բացվել է Դալմա Գարդեն Մոլում նույն թվականի օգոստոսին:

2019 թվականի հոկտեմբերին բացվել է Ալեքսի խանութ-սրահը Հայաստանում ամենամեծ առևտրաժամանցային կենտրոնում՝ Մեգամոլում:

2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի մարտին համապատասխանաբար բացվել են Էրեբունի մոլի և Բագրատունյաց 5/3 հասցեի խանութ-սրահները:

Օնլայն խանութ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտից գործում է alexretailco.com կայքը, որը վերաթողարկվել է 2022 թվականի մարտին՝ ավելի հարուստ գործիքակազմով և հարմարավետ գնումների հնարավորությամբ:

Օնլայն խանութի միջոցով կատարված պատվերներն առաքվում են Երևանում, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում: Իրականացվում է նաև առաքում դեպի արտերկիր՝ բոլոր ուղղություններով:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]