Սպորտային հագուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Astore» ապրանքանիշի սպորտային շալվար

Սպորտային հագուստ, սպորտով զբաղվելու կամ ֆիզիկական վարժություն կատարելու համար նախատեսված հագուստ։ Սպորտային հագուստը իր մեջ ներառում է շորտեր, շալվարներ, վերնաշապիկներ, կոշիկներ և նաև տարբեր տեսակի ներքնազգեստեր։

Այս տեսակի հագուստները սովորաբար պատրաստվում են էլաստիկ նյութերից։