Մասնակից:Anushikkk/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ [1]- այն հանդիսանում է մեքենաշինության կարևորագույն ճյուղ։ Ավտոմոբիլային արտադրությունն առաջացել է XIX դ. վերջին, և սկսել են արտադրել ավտոմոբիլներ, ավտոմեքենաների շարժիչներ և պահեստամասեր։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Ռուսաստանում գործում էր Ռուս–Բալթիական գործարանը, որը տարեկան հավաքում էր 100 ավտոմեքենա։ Այդ ժամանակ գործում էին 150 ամերիկյան և գրեթե նույնքան էլ եվրոպական գործարաններ։ ՍՍՀՄ–ում առաջին բեռնատար ավտոմոբիլները անվանել են ԱՄՕ–Ֆ–15, և ստեղծվել են 1924-ին, ԱՄՕ գործարանում։ 1925-ին սկսվեց ավտոմոբիլների արտադրությունը Յարոսլավլի ավտոգործարանում։ ՍՍՀՄ–ում ավտոմոբիլային արտադրության զարգացումը անցել է մի քանի փուլերով։ Առաջին շրջանում (1924–30) արտադրվել են ոչ սերիական արտադրության բեռնատար ավտոմեքենաներ, այնուհետև 1927–28-ին կազմակերպվեցՆԱՄԻ–1 մարդատար ավտոմոբիլների արտադրությունը, Մոսկվայի «Սպարտակ» գործարանում։ Ավտոմոբիլային արտադրության երկրորդ շրջանը (1931–41) բնութագրվում է ավտոմոբիլների խոշոր սերիական և մասսայական արտադրության կազմակերպմամբ։ Երկրի ինդուստրացումը և գյուղատնտեսության կոլեկտիվացումն ընդլայնեցին ավտոմոբիլային տրանսպորտի պահանջարկը։ 1928–32-ին շարք մտան Մոսկվայի ԱՄՕ` որն այժմ՝ ԶԻԼ–Լիխաչովի անվ. ավտոգործարանն է, և Գորկու ավտոգործարանները, որոնք 1930-ական թթ. վերջերին թողարկեցին փոքրալիտրաժ մարդատար ավտոմոբիլներ և ավտոբուսներ։ 1931-ին արտադրվել է 4 հզ., 1933-ին՝ մոտ 50 հզ., 1936-ին՝ 137 հզ., 1938-ին՝ 211 հզ. ավտոմեքենա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Միասում (Չելյաբինսկի մարզ) հիմնվեց Ուրալի ավտոգործարանը։ Պատերազմից հետո շարք մտան Մինսկի և Քութայիսի բեռնատար և Ուլյանովսկի մարդատար ավտոմոբիլների գործարանները։ Ավտոբուսների թողարկումը սկսեցին Պավլովսկի (1953) և Լվովի (1956) ավտոգործարանները։ 1947–48-ին թողարկվեցին ավտոմոբիլների նոր տեսակներ. դրանք են բեռնատարներից՝ ԳԱԶ–51, ԳԱԶ–63, ԶԻՍ– 150, ԶԻՍ–151, Ուրալ–355, ՅԱԱԶ–210, ՄԱԶ–200 և այլն, իսկ մարդատարներից՝ «Մոսկվիչ», «Պոբեդա», ԳԱԶ–69։ Ընդլայնվեց նաև թափքով և ինքնաթափ բեռնատարների, ինչպես նաև մասնագիտացված ավտոմոբիլների (հրշեջ, սանիտարական ևն) թողարկումը։ 1950–60-ական թթ. կառուցվեց Կրեմենչուգի, Մինսկի բեռնատար ավտոմոբիլների, Ֆրունզեի (Կիրգիզական ՍՍՀ), Սարանսկի (Մորդվական ԱՍՍՀ) ավտոհավաքման գործարանները։ 1960-ին Զապորոժիեի «Կոմունար» գործարանը վերակառուցվեց փոքրալիտրաժ մարդատար ավտոմոբիլների գործարանի («Զապորոժեց»)։ 1966–70-ին կառուցվեց Տոլյատիի ավտոգործարանը, որտեղ նախատեսվում է թողարկել տարեկան 660 հզ. փոքրալիտրաժ մարդատար ավտոմոբիլ։ 60-ական թթ. խոշոր գործարանները անցան ավտոմոբիլների նոր, առավել կատարյալ մոդելների թողարկմանը՝ ԶԻԼ–130 և ԶԻԼ– 131՝ Մոսկվայի, ԳԱԶ–53Ա և ԳԱԶ–66՝ Գորկու, Ուրալ–375 և Ուրալ–377՝ Ուրալյան, ՄԱԶ–500 և ՄԱԶ–504՝ Մինսկի ավտոգործարաններում և այլն։ Դրանք ունեն բարձր բեռնատարողություն, շարժիչի մեծացրած հզորություն, իսկ ծառայության ժամկետը երկարացվել է գրեթե 2 անգամ։ Ավտոմոբիլային արտադրությունը մասսայական հոսքային է և ունի մեքենայացման ու ավտոմատացման բարձր մակարդակ։ 1971-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է 1142700 ավտոմեքենա, այդ թվում բեռնատար՝ 564,3 հզ., մարդատար՝ 529,0 հզ., ավտոբուս՝ 49,4 հզ.։ 1971–75-ի հնգամյա պլանով ավտոմեքենաների թողարկումը կավելանա 2,5 անգամ, որից մարդատարներինը՝ 3,5–3,8 անգամ (տարեկան 1,3 մլն. մեքենա), թողարկված ավտոմեքենաների ընդհանուր թիվը կկազմի 2 մլն.։[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանում սոցիալիստական երկրներից զարգացած Ա. ա. անեն ԳԴՀ (1971-ին՝ 162800 հատ), Չեխոսլովակիան (1971-ին՝ 178700), Լեհաստանը (1971-ին՝ 145300) ևն։ Կապիտալիստական երկրներից զարգացած Ա. ա–յամբ առանձնանում են 1970-ին (մլն. հատով)՝ ԱՄՆ (8,2), Ճապոնիան (5,2), ԳՖՀ (3,8), Ֆրանսիան (2,7)։

ՀՍՍՀ–ամ Ավտոմոբիլային արտադրության հիմքը դրվեց 1944-ին, երբ կազմակերպվեց Երևանի ավտոպահեստամասերի գործարանը։ 1961-ին շարք մտավ Երևանի ավտոբեռնիչների, իսկ 1965-ին՝ փոքրալիտրաժ ավտոմեքենաների գործարանը (ԵրԱԶ)։ 1970-ին հանրապետության մեքենաշինության արտադրանքի 4% բաժին էր ընկնում Ա. ա–յանը։

Կայուն զարգացում և բնական միջավայրի խնամք[2][խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին աճում է հետաքրքրությունը ավտոմոբիլային ապրանքանիշերի նկատմամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կայուն զարգացումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը: Հետևաբար, գնալով ավելի ու ավելի տարածված են դառնում էլեկտրական մեքենաները: Ամբողջ աշխարհում հայտնի է, հիմնականում անվտանգության հուսալի ստանդարտներից ՝ Volvo ընկերությունը որպես արդյունաբերության մեջ առաջինը, այն դիմեց հումքի պատասխանատու կերակրմանը ՝ մի շարք գործողություններ ձեռնարկելով տեղում ավտոմոբիլային նյութերի վերամշակում. Կարևորը `Volvo- ն առաջին մեքենայի ապրանքանիշն է Պրեմիում դասը հայտարարված օգտագործումը հիբրիդ կամ ամբողջությամբ էլեկտրական սկավառակ իրենց բոլոր մեքենաներում: Արդյունքում, ավտոմոբիլային արդյունաբերությունը ոչ միայն ձեռք է բերում զարգացման ավելի լայն հեռանկարներ, այլև կբարելավվի օդի որակը, հատկապես մեծ քաղաքներում: Այն փաստը, որ Volvo օգտագործում է վերամշակված իր արտադրության մեջ լիթիումի մարտկոցներ. Այս լուծումը հարվածում է գլխավորապես այն փաստին, որ լիթիումի քանակությունը, ինչպես նաև կոբալտը, չեն համապատասխանում այդ հումքի մեծ պահանջարկին:


ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԼՈԳԻՍՏԻԿԱ[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Նորարարությունների կարճ ցիկլեր, արտադրական կենտրոններ աշխարհի ամենահեռավոր կետերում և վերջնական հաճախորդների ամենաբարձր պահանջներ։ Ավտոմոբիլային արդյունաբերության նկատմամբ աճող պահանջների հետ մեկտեղ աճում են նաև պահանջները լոգիստիկայի նկատմամբ՝ գնումներից սկսած մինչև արտադրություն, մեքենայի վաճառքից՝ մինչև պահեստամասերի մատակարարում. անխափան գործող լոգիստիկ շղթան մրցակցության աշխարհում հաջողության գրավականն է: Փորձառու աշխատակիցները մատակարարման շղթաների կառավարման շուրջ տարիներ շարունակ մատուցում են խորհրդատվություն արտադրողներին, մատակարարներին և վաճառողներին և զարգացնում լոգիստիկայի արդյունավետ համակարգեր մեկ աղբյուրից: Ընդ որում՝ ներգրավվում են բոլոր բաղադրիչները՝ փոխադրում, պահեստավորում, տեղեկատվական լոգիստիկա, նաև լրացուցիչ ծառայություններ և պայմանագրային լոգիստիկայի բնագավառում պատրաստի լուծումներ:[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենաշինությունը ամբողջ աշխարհում[4][խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում մեքենաշինության զարգացումն արտադրության բոլոր ճյուղերի գիտության և տեխնիկայի վերջին նվաճումների հիման վրա վերակառուցելու, հասարակական աշխատանքի արտադրողականության, բնակչության նյութական բարեկեցության և երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու վճռական պայմանն է։ Կազմել է երկրի սոցիալիստական ինդուստրացման, ԽՍՀՄ-ը բարձր զարգացած տերության վերաճելու հիմքը։

Մեքենաշինություն արտադրական առավել խոշոր 4 խմբի մեքենաշինության ու մետաղամշակման բաղկացուցիչ մասն է, որը ներառում է նաև մետաղսփրերի, մետաղակոնստրուկցիաների, մեքենաների ու սարքավորումների նորոգման արտադրությունը։

Մեքենաշինության խոշոր ենթաճյուղերն են՝

  • ավիացիոն արդյունաբերությունը,
  • ավտոմոբիլային արդյունաբերությունը,
  • գործիքաշինական արդյունաբերությունը,
  • էլեկտրաաեխնիկական արդյունաբերությունը,
  • հաստոցաշինությունը,
  • նավաշինությունը,
  • ռադիոարդյունաբերությունը,
  • սարքաշինությունը,
  • տրակտորաշինությունը են։

Թողարկվող արտադրանքի ծավալով, արտադրական հիմնական ֆոնդերի արժեքով և զբաղված բանվորների թվով մեքենաշինությունը առաջինն է ԽՍՀՄ արդյունաբերության մյուս ճյուղերի շարքում։


1979 թվականին մեքենաշինության ու մետաղամշակման բաժինը կազմել է ԽՍՀՄ արտադրական արտադրության ծավալի մոտ 27,9, հիմնական արտադրական ֆոնդերի 23,3%-ը։ Մեքենաշինությունը որպես արդյունաբերության ճյուղ ձևավորվել է 18-րդ դարում, բարձր տեմպերով զարգացել է սկզբում Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում, ապա՝ ԱՄՆ-ում։

Մեքենաշինությունը հետամնաց էր, կախման մեջ էր օտարերկրյա կապիտալից, թողարկում էր սահմանափակ տեսականիով փոքր ծավալի արտադրանք։ Այն զարգացման բարձր մակարդակի հասավ խորհրդային իշխանության հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ կապիտալ շինարարության անընդհատ աճող պահանջներով։ 1-ին հնգամյակի տարիներին (1929-1932) մեքենաշինության ու մետաղամշակման համախառն արտադրանքի հավելաճի միջին տարեկան տեմպը կազմել է 41.3, 2-րդ հնգամյակում (1933-1937)՝ 23.1 , իսկ նախապատերազմյան երեք տարիներին (1938-1940)՝ 20.7%: Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ ձեռնարկություններ տեղափոխվեցին երկրի արևելյան շրջանները և մեքենաշինության խոշոր կենտրոններ դարձան Պովոլժիեն, Ուրալը, Արևմտյան Սիբիրը։

Աճի առաջանցիկ տեմպերը բնորոշ են նաև ետպատերազմյան տարիներին (1979 թվականին ճյուղի համախառն արտադրանքի ծավալը 1940 թվականի մակարդակը գերազանցում էր 68, աշխատանքի արտադրողականությունը՝ 18,2 անգամ), որի շնորհիվ վիթխարի չափերով ընդլայնվել ու կատարելագործվել է մեքենաշինության տեխնիկական բազան, բարձրացել երկրի պաշտպանունակության մակարդակը։

1979 թվականին մեքենաշինության և մետաղամշակման 8776 ձեռնարկություններ ժողովրդական տնտեսությանը մատակարարել են՝

  • 230 000 մետաղահատ հաստոց,
  • 56,3 000 դարբնոցամամլիչային մեքենա,
  • 29,6 000 խոշոր էլեկտրամեքենա,
  • հանքաքարային 2471 էլեկտրաքարշ,
  • 41,7 000 ամբարձիչ,
  • 557 000 տրակտոր,
  • 2173 000 ավտոմեքենա են։

Մեքենաշինության բազմաթիվ արտադրատեսակներ իրենց տեսակի մեջ եզակի են և առաջինը ստեղծվել են ԽՍՀՄ-ում են ստեղծվել։ Մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի ծավալով ԽՍՀՄ-ը Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը ԱՄՆ-ից հետո։ Խորհրդային մյուս երկրներից մեքենաշինությունը բարձր զարգացած է նաև ԳԴՀ-ում (սարքաշինություն, նավաշինություն և այլն), Չեխոսլովակիայում (ծանր մեքենաշինություն), Հունգարիայում (ավտոբուսների արտադրություն, ռադիոարդյունաբերություն) են։ Ճյուղի առաջընթացի համար, հատկապես ՏՓԽ-ի անդամ երկրներում, մեծ նշանակություն ունի աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանումը, որը հիմնվում է արտադրության միջճյուղային մասնագիտացման վրա։ Կապիտալիստական երկրներում մեքենաշինության արտադրանքի հիմնական մասը թողարկում են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Շվեյցարիան․ արտադրությունը բարձր մոնոպոլացված է, ունի ռազմական ուղղվածություն։

Ընկերություններ Ֆոնդերի արժեքը, միլիարդ $ Եկամուտ, միլիարդ $ Շահույթ, միլիարդ $
General Electric 750,507 (1)* 152,866 (9) 16,819 (4)
General Motors 479,603 193,517 (5) 2,805
Toyota Motor 227,513 172,616 (7) 10,898 (11)
DaimlerChrysler 248,324 176,687 (6) 3,067
Աշխարհի խոշորագույն մեքենաշինական ընկերությունները 2005 թ-ին


Ընկերություններ Եկամուտ, միլիոն $ Շահույթը, միլիոն $
АвтоВАЗ 5570,3 (16)* 160,2 (37)
Группа “СОК” 1705,6 (33)
АХК Сухой 1496,9 (37) 84,4 (63)
КамАЗ 1612,7 (35) 7,3
Ռուսական խոշորագույն մեքենաշինական ընկերությունները 2005 թ-ին


Հայկական ընկերություններ[5][խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահեղափոխական Հայաստանում թույլ զարգացած արդյունաբերության և հետամնաց գյուղատնտեսության պայմաններում ետ էին մնում նաև մեքենաշինությունը և մետաղամշակումը, արտադրության ծավալը փոքր էր, իսկ տեսականին՝ սահմանափակ։

Այդ ճյուղը Երևանում ներկայացնում էին Տեր-Ավետիքովների և Դ․ Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի՝ էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում որն այժմ կոչվում է՝ Լենինական՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկական-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական-մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (Կիրովական), Դիլիջանի, Ելենովկայի (Սևան), Նոր Բայազետի (Գավառ) մետաղամշակման, Ալեքսանդրապոլի և Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։

1913 թվականին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր խոշոր արդյունաբերության արտադրանքի միայն 2,6%-ը։ Մեքենաշինությունը բուռն զարգացում ապրեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդյունաբերական կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Լենինականի մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ Է․ Զերժինսկու անվան մեքենաշինական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը, կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։ 1940 թվականին, 1913 թվականի համեմատ, մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի ծավալն աճեց 15 անգամ, յուրացվեց ժամանակակից բազմաթիվ մեքենաների ու սարքավորումների արտադրությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեքենաշինությունը սկսեց հիմնականում արտադրել ռազմական արտադրանք, կազմակերպվեցին Երևանի մոտորանորոգման, մետաղյա լայն սպառման ապրանքների գործարանները, հիմնադրվեց Երևանի կաբելի գործարանը, ստեղծվեցին մեքենաշինության նոր ճյուղեր 4 հաստոցաշինություն, սարքաշինություն, էլեկտրամեքենաշինություն, ընդհանուր մեքենաշինություն:

  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/647 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020-06-17-ին.
  2. «Blockchain- ը ավտոմոբիլային արդյունաբերության մեջ - Volvo էլեկտրական մեքենաները կաջակցվեն». Tokeny.pl – Kryptowaluty | Tokeny | Blockchain. 2019-11-06. Վերցված է 2020-06-17-ին.
  3. «ավտոմոբիլային լոգիստիկա». www.gw-world.com. 2020-02-17. Վերցված է 2020-06-17-ին.
  4. «Մեքենաշինությունը ամբողջ աշխարհում». Սվետլանա Համբարձումյանի բլոգ. 2020-03-04. Վերցված է 2020-06-17-ին.
  5. «Մեքենաշինություն». 2020-06-08. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)