Մասնակից:Anush Hovsepyan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բոռ» (ռուս.՝ Овод), 1980 թվականի երեք մասից բաղկացած հեռուստատեսային գեղարվեստական ​​կինոնկար, նկարահանվել է Էթել Լիլիան Վոյնիչի համանուն վեպի հիման վրա[1], ռեժիսոր՝ Նիկոլայ Պավլովիչ, սցենարիստներ՝ Յուլի Դունսկի և Վալերի Ֆրիդ[2]: Ֆիլմում հնչում են կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Հենրի Պյորսելի կոմպոզիցիաները:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարը պատմում է հոր և որդու դրամատիկ հարաբերությունների մասին: Նախապատմությունը իտալացի հայրենասերների պայքարն է ավստրիացի զավթիչների դեմ Իտալիայի միավորման ու անկախության համար:

=== Սերիա 1 === «Հիշողություն» Ուսանող Արթուր Բերտոնը լինելով Լիվոռնո քաղաքից անգլիացի մի մեծահարուստ նավատիրոջ որդի, լրջորեն հետաքրքրված էր հեղափոխական գաղափարներով, որոնց նպատակն Իտալիան միավորելն ու ազատելն էր ավստրիական ճնշումներից: Արթուրի ավագ եղբայր Ջեյմսը և նրա կինը՝ Ջուլին, բացահայտ չէին սիրում Արթուրին, նրա միակ մտերիմը հոգևոր ճեմարանի ռեկտոր և իր դաստիարակ՝ եպիսկոպոս Մոնտանելին էր: Հանգամանքների բերումով Արթուրը կարճ ժամանակ անց հայտնվում է բանտում, այնտեղից դուրս գալուց հետո նա լուրջ վեճ է ունենում ընկերուհի և համախոհ Ջեմմայի հետ: Նույն օրը երեկոյան, տուն գալով, զայրացած Ջուլիից իմանում է, որ իր հայրը իրականում Մոնտանելին է: Արթուրը որոշում է թաքնվել Հարավային Ամերիկայում՝ բեմադրելով իր մահը...

=== Սերիա 2 === «Ջեմմա» Արթուրը Իտալիա է վերադառնում Ֆելիչե Ռիվարես անունով, այլ կերպ՝ պարսավագրող «Բոռ», ով հայտնի էր կաթոլիկ եկեղեցու սպասավորների հանդեպ իր անհանդուրժողականությամբ: Այստեղ նա կրկին հանդիպում է Ջեմմային, սակայն Ջեմման չի ճանաչում Արթուրին, իսկ Արթուրը չի բացահայտում իր գաղտնիքը: Չնայած որոշ հակասություններին՝ Բոռը և Ջեմման սկսում են նախապատրաստվել Պապական մարզերում զինված ապստամբությանը: Իր գործուղումներից մեկի ժամանակ թափառականի կերպարանքով Բոռը տաճարում հանդիպում է իր հոր՝ Մոնտանելիի հետ, ով արդեն կարդինալ էր: Մոնտանելին համոզված էր, որ Արթուրը մահացել է: Հենց տաճարում գվարդիականները ձերբակալվում են Բոռին և ուղարկվում բանտ...

=== Սերիա 3 === «Հայր և որդի» Բոռի ընկերները փորձում են փախչել բանտից, որը խափանվում է Բոռի քրոնիկական հիվանդության հանկարծակի «հարձակման» պատճառով: Մոնտանելին գնում է Բոռի խուցը հոգևոր զրույցի, բայց նա չի ցանկանում փոխզիջման գնալ՝ անընդհատ ցույց տալով իր թշնամական վերաբերմունքը Մոնտանելիի նկատմամբ: Վերջում նա իր գաղտնիքը բացահայտում է, բայց հրաժարվում է օգնություն ընդունել կարդինալից: Շուտով Բոռին գնդակահարում են, իսկ Մոնտանելլին խելագարվում և մահանում է տաճարում՝ աստվածային ծառայության ընթացքում...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Անդրեյ Խարիտինով Արթուր Բերտոն, (Ֆելիչե Ռիվարես) Արթուր Բերտոն, (Ֆելիչե Ռիվարես) [3]
Սերգեյ Բոնդարչուկ կարդինալ Մոնտանելլի
Անաստասյա Վերտինսկայա Ջեմմա Ջեմմա
Ադա Ռոգովցևա Ջուլի Բերտոն Ջուլի Բերտոն
Կոստանտին Ստեփանկով Ավստրիացի գնդապետ Ավստրիացի գնդապետ
Կամեն Ձենև Ռիկարդո Ռիկարդո
Ջիբի Տոխաձև Ջովանի Բոլլա (ձայն՝ Վիտալի Դորոշենկո) Ջովանի Բոլլա (ձայն՝ Վիտալի Դորոշենկո)
Հայր Կարդի Հայր Կարդի
Կարլոս Մարադիշլիվի Ջուզեպե (ձայն՝ Պավել Մորոզենկո) Ջուզեպե (ձայն՝ Պավել Մորոզենկո)
Ալեքսանդր Զադնեպրովսկի Ջեյմս Բերտոն Ջեյմս Բերտոն
Գրիգոր Գրիգորիու Չեզարե Մարտինի (ձայն՝ Լեոնիդ Ֆիլատով) Չեզարե Մարտինի (ձայն՝ Լեոնիդ Ֆիլատով)
Իրինա Սկոբցևա Գլադյիս Բերտոն Գլադյիս Բերտոն
Վլադիմիր Տալաշկո բժիշկ բժիշկ
Վալերի Շոփտիկիտա Գարսինի Գարսինի
Իգոր Դմիտրիև դրվագ դրվագ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝
    • Վալերի Ֆրիդ
    • Յուլի Դունսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Նիկոլայ Մաշչենկո
  • Գլխավոր օպերատոր՝ Սերգեյ Ստասնիկո
  • Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Դոբրոլեժա
  • Ուկրաիայի ԽՍՀ պետական ​​սիմֆոնիկ նվագախումբ
    • Դիրիժոր՝ Ֆեոդոր Գլուշչենկո
  • Ուկրաիայի ԽՍՀ պետական ​​հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախումբ
    • Դիրիժոր՝ Վադիմ Դնեդաշ
  • Ֆիլմի տնօրեն՝ Էդուարդ Ռուսակով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սխալներ կաթոլիկական ծառայությունները ցուցադրելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաճարում ծառայության վերջին տեսարանում կարդինալ Մոնտանելլին իր ձեռքում պահում է գավազանը, ինչը անիրական է, քանի որ ի նշան Սրբերի հանդեպ հարգանքի՝ քահանան, սարկավագը, ենթասարկավագը կամ եպիսկոպոսը, որը երկրպագության ժամանակ վերցնում է այդ գավազանը, այն պահում է ոչ թե մերկ ձեռքերով, այլ դնում է ուսին դրված ափսեի եզրերին (հումերալ):
  • Նույն տեսարանում կարդինալ Մոնտանելլին պետք է պատարագային ձեռնոցներ հագնի: Ֆիլմում ևս ձեռնոցներ եղել են, բայց ոչ պատարագային, այլ սպիտակ, թափանցիկ ժանյակից, ինչպիսիք հագնում են աղջիկները Առաջին հաղորդություն կամ Քրիստոսի մարմնի և արյան տոնի ժամանակ՝ երթի ընթացքում: Իրական պատարագային ձեռնոցները պատրաստված են խիտ գործվածքից և զարդարված ասեղնագործությամբ, ընդ որում դրանք տարբեր գույների են՝ կախված պատարագային ծաղիկների օգտագործումից:
  • Նույն տեսարանում կարդինալ Մոնտանելլին միևնույն ժամանակ զարդարված հագուստ չի կրում, ինչը սկզբունքորեն, տեղի չի ունենում, քանի որ զարդաքանդակը պատարագի համար հագուստի պոարտադիր առարկա է, բացի այդ, կարդինալը պատարագի ժամանակ չի հագնում տունիկ, որը պարտադիր հագուստ է կաթոլիկ եպիսկոպոսի համար:
  • Նույն տեսարանում, բոլոր հոգևորականները, ովքեր շրջապատում են Մոնտանելին, տարբեր գույների հանդերձանքներով են, ինչը անհնար է, քանի որ յուրաքանչյուր օրվա և տոնի համար սահմանված է այլ գույնի պատարագային հանդերձներ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]