Մասնակից:888Kristina/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորոնար իշեմիան կամ միոկարդիալ իշեմիան[1] կամ սրտային իշեմիան[2] բժշկական տերմին է,որը խոսում է կորոնար զարկերակներում անբավարար արյունահոսքի մասին:[3] Կորոնար իշեմիան կապված է սրտի հիվանդությունների, ինչպես նաև սրտամկանի կաթվածի հետ:

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնար իշեմիայի ախտանիշները կարող են կարճ տևել: Այլ՝ ավելի երկարատև ախտանիշները ենթադրում են սրտամկանի ինֆարկտ:[2] Կորոնար իշեմիայի ախտանիշները կարելի է դասակարգել որպես տիպիկ կամ ատիպիկ:[2]

Տիպիկ նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքավանդակի ցավը կորոնար իշեմիայի գլխավոր նշանն է: Եթե կրծքավանդակի ցավն առաջանում է ֆիզիկական ակտիվության կամ սեռական հարաբերության ժամանակ և անցնում է հանգստից հետո, կարելի է ենթադրել իշեմիա կամ կրծքահեղձուկ (ստենոկարդիա):[2] Որոշ հիվանդներ ցավը բնութագրում են այնպես, կարծես փիղը նստած է իրենց կրծքավանդակին: Այլ տիպիկ ախտանիշներից են քրտնարտադրությունը ՝ ձեռքերի քրտնած ափերը, կպչուն մաշկը, սրտխառնոցը կամ փսխումը, հևոցը:[2] Դեպի Ձախ ձեռք ճառագայթող կրծքավանդակի ցավը նույնպես հանդիսանում է կորոնոար իշեմիայի նշան: Որոշ դեպքերում ցավը կարող է ուղղակիորեն ճառագայթել դեպի մեջք:

Ատիպիկ նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատիպիկ նշանները կանանց, դիաբետիկների և տարեց մարդկանց մոտ հանդիպում են ավելի հաճախ, քան այլ անձանց:[2] Այս ախտանիշները ներառում են ստամոքսի ցավը, ընդհանուր թուլությունը, նաև կարող են ներառել այրոցն ու անհանգստությունը:[2] Երբ Ախտանիշները բացակայում են անվանում ենք համր իշեմիայի:

Կողմնակի էֆֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնար իշեմիան, չբուժելու պարագայում, կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, որոնցից են զարկերակային հիպերտենզիան և արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը: Վերջիններս, ինչպես նաև կորոնար զարկերակների նեղացումը կարող են նպաստել սրտամկանի ինֆարկտի առաջացմանը:[4] Ոմանց մոտ կարող է դիտվել կրծքավանդակի տևական ցավ կամ ստենոկարդիա: Սրտամկանի ինֆարկտը կարող է բերել առիթմիաների առաջացման, ինչպես նաև անուղղելի վնաս հասցնել սրտամկանին:[4] Չբուժելու դեպքում կորոնար իշեմիան կարող է հանգեցնել նաև ինսուլտի:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնար զարկերակների հիվանդության պատճառը ճարպային ներառուկների նստեցումն է կորոնար զարկերակների պատերին, որի արդյունքում նեղանում են անոթները և խանգարվում է արյան հոսքը: Այսպիսով սիրտը ստանում է անբավարար թթվածին և արյուն, որն էլ կարող է բերել սրտամկանի ինֆարկտի առաջացման:[5]  Կորոնար զարկերակների այն հիվանդությունը, որը բերում է անոթների նեղացման և թթվածնի ու արյան անբավարար մատակարարման, կոչվում է աթերոսկլերոզ:[4]Աթերոսկլերոզը համարվում է  կորոնար իշեմիայի ամենատարածված պատճառը: Կորոնար զարկերակների հիվանդությունը կարող է զարգանալ ժամանակի ընթացքում:[5] 

Որոշակի գործոններ , օրինակ ընտանեկան պատմությունը, մեծ դեր ունեն հիվանդության առաջացման հարցում: Այլ գործոններից են ծխելը, բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, ճարպակալումը, անշարժ կենսակերպը և խոլեստերինի բարձր մակարդակը:[6]

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնար իշեմիայի կասկածի դեպքում բժիշկը պետք է կատարի մի խումբ հետազոտություններ ախտորոշումը հաստատելու համար: Այսօր ամենատարածված հետազոտություններն են էլեկտրասրտագրությունը, ծանրաբեռնվածության սթրես թեստը և կորոնար անգիոգրաֆիան:[6] Բժիշկը նաև պետք է հիվանդին հղի մի շարք հարցեր հիվանդության պատմությանը ծանոթանալու համար, ներառյալ կրծքավանդակի ցավի կամ հևոցի նախկին էպիզոդները, ինչպես նաև ախտանիշների տևողությունը, հաճախականությունը և դրանց վերացմանն ուղղված միջոցառումները:

Էլեկտրոսրտագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ հիվանդի ձեռքերին, ոտքերին և կրծքավանդակին տեղադրում են փոքրիկ էլեկտրոդներ, որոնք գրանցում են սրտամկանի առաջացրած ցանկացած առիթմիա:[6] Այս հետազոտությունն անցավ է, օգնում է հայտնաբերել սրտամկանի անբավարար արյունահոսքը և անցյալում եղած ցանկացած վնասում:[6] ԷՍԳ կարող է հայտնաբերել նաև ձախ փորոքի սրտամկանի պատի հաստացումը և էլեկտրական իմպուլսի փոխանցման ցանկացած խանգարում:[6] Այն արագ է և օգնում է բժշկին տեսնել սրտի կծկման հաճախությունը, սրտի առանցքը, P/PR-ը, QRS-ը, QT/QTcF-ը, P/QRS/T-ը և այլ ցուցանիշներ :

Ծանրաբեռնվածության սթրես թեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրես թեստի նպատակը սրտամկանը ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով սթրեսի ենթարկելն է: Բժիշկը հիվանդին հանձնարարում է մի շարք վարժություններ սրտամկանի սթրեսի նկատմամբ տոլերանտությունը գնահատելու համար:[6]

Այս թեստերը ԷՍԳ-ի միջոցով գնահատում են սրտամկանի առաջացրած էլեկտրական իմպուլսները ֆիզիկական վարժություն կատարելու ընթացքում: Թեստի ժամանակ հիվանդն օգտվում է վազքուղուց կամ հեծանիվից: Վազքուղու թեքությունը կամ հեծանվի դիմադրությունը  անընդհատ մեծացնում են այնքան, մինչև հասնեն հիվանդի տարիքին և քաշին համապատասխան  նպատակային սրտի կծկման հաճախականությանը:[6]

Ծանրաբեռնվածության թեստը հիվանդի խցանված անոթների առկայության պարագայում կարող է ճշգրիտ չլինել: Կանայք և երիտասարդները անգամ կորոնար իշեմիայի և կորոնար զարկերակների հիվանդության բացակայության դեպքում կարող են ունենալ թեստի անոմալ արդյունքներ:[6]

Կորոնար անգիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնար անգիոգրաֆիան կատարվում է միայն եթե ԷՍԳ-ն կամ ծանրաբեռնվածության թեստը հայտնաբերել են կորոնար իշեմիայի կամ կորոնար զարկերակների հիվանդության նշաններ:[6] Այս հետազոտությունը շատ կարևոր է զարկերակի նեղացման ճիշտ հատվածը հայտնաբերելու , անգիոպլաստիկայի կամ շունտավորման անհրաժեշտությունը պարզելու համար: Միջամտության ընթացքում բժիշկը կատարում է փոքր կտրվածք աճուկային (ազդրային) կամ դաստակային (ճաճանչային ) հատվածում և տեղադրում է կաթետր: Կաթետրը վերջնամասում ունի փոքրիկ տեսախցիկ, որի միջոցով բժիշկը գտնում է զարկերակները: Զարկերակները գտնելուց հետո վերջիններիս լուսանցքի մեջ ներարկվում է կոնտրաստ նյութ՝ նեղացումները տեսանելի դարձնելու համար: Կոնրաստ նյութը կարելի է տեսնել հատուկ ռենտգեն սարքի միջոցով:[6] Հետազոտությունը տևում է մեկից երկու ժամ:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնար իշեմիան բուժվում է,բայց չի ապաքինվում:[7] Կենսակերպի փոփոխությունը նշանակված բուժման հետ համատեղ կարող է կանխել անոթների հետագա նեղացումը և բարելավել հիվանդի ինքնազգացողությունը:

Չծխել[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություները պարզել են, որ ծխելը թողնելը իջեցնում է հոսպիտալիզացիայի ռիսկը հաջորդող երկու տարվա ընթացքում:[7] Ծխելը մեծացնում է զարկերակային գերճնշման առաջացման և արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման ռիսկը: Ծխելը թողնելը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը և տրիգլիցերիդների մակարդակը: Պասիվ ծխելը նույնպես վնասակար է սրտամկանի համար:[7]

Առողջ սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդակարգը շատ կարևոր գործոն է կորոնար իշեմիայի և կորոնար զարկերակների հիվանդության առաջացման և կանխարգելման հարցում:[7] Սրտի առողջությանն ուղղված դիետան պետք է պարունակի քիչ քանակությամբ հագեցած ճարպեր և խոլեստերին, և մեծ քանակությամբ բարդ ածխաջրեր:[7] Բարդ ածխաջրերից են մրգերը, բանջարեղենը և բոլոր տեսակի հացահատիկները: Նման սննդակարգի ընտրությունը կարող է իջեցնել սրտամկանի ինֆարիկտի կամ ցանկացած այլ սրտային անբավարարության առաջացման ռիսկը:[7]

Սրտի առողջության դիետան ներառում է նաև նատրումի քիչ և կալիումի շատ քանակների օգտագործումը:[7] Կալիումի քիչ և նատրիումի շատ քանակները նպաստում են  զարկերակային ճնշման բարձրացմանը: 

Ֆիզիկական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացնելով ֆիզիկական ակտիվությունը կարելի է կառավարել մարմնի զանգվածը, իջեցնել զարկերակային ճնշումը և ազատվել սթրեսից:[7] Հիվանդությունների հսկման կենտրոնը խորհուրդ է տալիս կատարել օրական 30 րոպե տևողությամբ ֆիզիկական վարժություններ կամ 8-10 րոպե տևողությամբ վարժություններ օրական 3 անգամ:[7] Նմանատիպ մարզումները կարող են իջեցնել կորոնար իշեմիա կամ սրտի որևէ այլ հիվանդություն  ունենալու ռիսկը, եթե  իրականցվեն չափավոր ինտենսիվությամբ:[7]
  1. «Myocardial ischemia». Mayo Clinic. Վերցված է 2019-11-29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Potochny, Evy. "Cardiac Ischemia Symptoms." LiveStrong. Demand Media, 9 March 2010. Web. 6 Nov. 2010.
  3. «Sacred Heart Medical Center. Spokane, Washington. Coronary Ischemia». Shmc.org. Վերցված է 2008-12-28-ին.
  4. 4,0 4,1 4,2 ["Ischemia." Ischemic Heart Disease. Ischemic Heart Disease, n.d. Web. 6 Nov. 2010.]
  5. 5,0 5,1 [RelayHealth. "Coronary Artery Disease." Adult Health Advisor (July 2009): 1. Consumer Health Complete. Web. 4 Nov. 2010.]
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 [Gerstenblith, Gary, and Simeon. Margolis. "Diagnosis of Coronary Heart Disease." Hopkins Heart (Jan. 2008): 18-25. Consumer Health Complete. Web. 17 Nov. 2010.]
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 [Gerstenblith, Gary, and Simeon Margolis. "Lifestyle Measures to Prevent and Treat Coronary Artery Disease." Hopkins Heart (Jan. 2008): 25-36.Consumer Health Complete. Web. 29 Nov. 2010.]