Մասնակից:Քրիստինե Կոբիլինա/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրիլլեր բաճկոնը Գրեմմիի թանգարանում

Թրիլլեր բաճկոն, կարմիր բաճկոն, որը 1983 թվականին կրել է Մայքլ Ջեքսոնը «Թրիլլեր» երաժշտական տեսահոլովակում։ Դեբորա Նըդուլման Լենդիսի կողմից նախագծված վառ կարմիր բաճկոնը առանձնանում էր սև գծերով և բարձրացված ուսերով, որոնք շրջված եռանկյունի էին ձևավորում: Այն դարձել է 1980-ական թվականների կեսերի ամենահմայիչ և գրավիչ արտաքին հագուստը և լայնորեն ընդօրինակվել է[1]: Քանի որ բաճկոնի կեղծ պատճենները կարող էին վաճառվել ավելի քան 500 դոլարով, 1984 թվականին Նյու Յորքում Ջեքսոնը դատական հայց ներկայացրեց՝ կանխելու բաճկոնի և իր այլ իրերի չարտոնված պատճենների առք ու վաճառքը[2]:

2011 թվականի հունիսի 27-ին Ջուլիանի աճուրդի ժամանակ բաճկոնը վաճառվել է 1.8 միլիոն դոլարով[3]: Գնորդը՝ Միլթոն Վերեթը, բաճկոնը նկարագրել է որպես «պատմության մեջ ռոքնռոլի մեծագույն մասնիկ»[4][5]: Բաճկոնից ստացված հասույթը փոխանցվել է Շամբալայի Կենդանիների Թագավորություն կենդանաբանական այգուն, որտեղ ապրում էին Ջեքսոնի բենգալյան վագրերը, նրա՝ 2006 թվականին Նևերլանդ ռանչոյից հեռանալուց հետո[6]:

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաճկոնի դիզայնը Դեբորա Նըդուլման Լենդիսնն է։ Նա նախագծել էր նաև Ինդիանա Ջոնսի բաճկոնը «Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմում[7][8][9]: Կարմիր բաճկոնն աչքի էր ընկնում շրջված եռանկյուն կազմող սև գծերով, առջևի կոճակների անսովոր ոճով և թևերի վրա դուրս ցցված, անկյունաձև, կոշտ ուսերով[10][11]: Լենդիսը նշել է, որ նա հատուկ ձևավորել է բաճկոնը այնպես, որ Ջեքսոնը ավելի «խորհրդավոր» տեսք ունենա[12][13]։

This Is It չեղարկված համերգների համար բաճկոնի վերափոխված տարբերակի պատասխանատուն նորաձևության դիզայներ Զալդին էր: Այս տարբերակի ուսերին արյուն իմիտացիա կար, իսկ ներսում՝ դրոշմակնիք, ինչը հիշեցնում էր կատվանման գազանի, որի վերածում է Ջեքսոնը տեսահոլովակում[14]։

Հանրային ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաճկոնը դարձել է 1980-ական թվականների կեսերի ամենահմայիչ և գրավիչ արտաքին հագուստը և լայնորեն ընդօրինակվել է: Այն երբեմն ընդօրինակվել է մերօրյա այնպիսի հայտնի մարդկանց կողմից, ինչպիսիք են Քրիս Բրաունը և Քանյե Ուեսթը[1][15]: Այն դարձել էր նաև շատերի կողմից ամենապահանջված իրերից մեկը և 1980-ական թվականներին դեռահասների ոճի մարմնացումը[16][17]: Բաճկոնը, որը Մայքլ Ջեքսոնը կրել է Թրիլլեր տեսահոլովակում, ինչպես նաև սև և սպիտակ կաշվե բաճկոնի կրկնօրինակը, որը նա կրել է Պեպսիի գովազդներից մեկում և «The Making of Michael Jackson's Thriller»-ի կուլիսներում պարային փորձերի ժամանակ, նրա ամենալավ վաճառված բաճկոններից են[18]։ Թանկարժեք կեղծ պատճենները զանգվածաբար արտադրվում էին և հաճախ վաճառվում էին ավելի քան 500 դոլարով այն մարդկանց, որոնք կարծում էին, որ իրենք ստանում են իրական բաճկոնը[19]: Այս զանգվածային կեղծարարության և դրանից ստացած շահույթի պատճառով 1984 թվականին Նյու Յորքում Ջեքսոնը դատական հայց ներկայացրեց՝ կանխելու բաճկոնի և իր այլ իրերի չարտոնված պատճենների առք ու վաճառքը[2]։

Նևրլանդից հեռանալիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի «Նևերլանդից հեռանալիս» վավերագրական ֆիլմում պարուսույց Ուեյդ Ռոբսոնը, ով պնդում է, որ Ջեքսոնը սեռական բռնության է ենթարկել իրեն, այրում է Ջեքսոնի հուշերը, այդ թվում՝ Թրիլլեր բաճկոնը: Ռեժիսոր Դեն Ռիդն ասել է, որ այդ բաճկոնը իրական օրինակն էր[20][21], սակայն Ռոբսոնը պնդում էր, որ այն պատրաստված է եղել իր մանկության բեմադրությունների համար[22]։ Ջուլիանի աճուրդի տան տվյալներով՝ 2011 թվականին Ռոբսոնը 49920 դոլարով վաճառել է իրական Թրիլլեր բաճկոնը[23][24]։ Փաստացի այն պատկանում էր Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող Վերրեթ ընտանիքին և ժամանակավորապես պահվել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում Ռոքնռոլի Փառքի սրահում, իսկ 2022 թվականի մայիսին առնվել է «բարձր անվտանգության» հսկողության տակ[25]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mansour, David (2005). From Abba to Zoom: a pop culture encyclopedia of the late 20th century. Andrews McMeel Publishing. էջ 487. ISBN 978-0-7407-5118-9.
  2. 2,0 2,1 Campbell, Lisa D. (March 1993). Michael Jackson: the king of pop. Branden Books. էջ 101. ISBN 9780828319577. Վերցված է 16 May 2011-ին.
  3. Perpetua, Matthew (27 June 2011). «'Thriller' Jacket Brings in $1.8 Million». Rolling Stone.
  4. «Michael Jackson's Thriller jacket sells for $1.8m at auction». BBC News. 27 June 2011. Վերցված է 28 June 2011-ին.
  5. «Michael Jackson's "Thriller" jacket up for auction». Reuters. 6 June 2011 – via www.reuters.com.
  6. «Michael Jackson's Thriller Jacket Sells For £1.1Million | MTV UK». www.mtv.co.uk (անգլերեն). Վերցված է 2019-12-01-ին.
  7. Goode, Lauren (30 June 2009). «Deborah Landis, Designer of the Red Jacket Michael Jackson Wore in "Thriller"». Wall Street Journal.
  8. Communications, Emmis (April 1985). «Texas Monthly». Domain: The Lifestyle Magazine of Texas Monthly. Emmis Communications: 176. ISSN 0148-7736. Վերցված է 16 May 2011-ին.
  9. Landis, John (31 August 2017). «John Landis on the making of Michael Jackson's Thriller: 'I was adamant he couldn't look too hideous'» – via www.theguardian.com.
  10. Williams, Russell (June 2003). Reborn Again. Xulon Press. էջ 37. ISBN 978-1-59160-675-8. Վերցված է 16 May 2011-ին.
  11. Gautier, Yves (2010). Michael Jackson, Backdoor to Neverland: Exposing the King of Pop's Secret Mindsets. Yves GAUTIER. էջ 81. ISBN 978-1-4528-1576-3.
  12. Lauren Goode (30 June 2009). «Deborah Landis, Designer of the Red Jacket Michael Jackson Wore in "Thriller"». The Wall Street Journal. Speakeasy. Վերցված է 4 July 2009-ին. «At the time, she says, the 25-year-old Jackson weighed only 99 lbs, with a 26-inch waist ("exactly the same height and weight as Fred Astaire"), and one of the challenges she faced was making the performer appear more "virile."»
  13. https://www.msn.com/en-us/autos/buying/how-michael-jacksons-thriller-jacket-came-to-be/vp-AAv7UYN (չաշխատող հղում)
  14. The Gloved One (Documentary). Michael Jackson's This Is It DVD: Sony Pictures Home Entertainment. 2010. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)
  15. International textiles. International textiles. 2001. էջ 185.
  16. Men's Health. Rodale, Inc. March 2006. էջ 9. ISSN 1054-4836. Վերցված է 16 May 2011-ին.
  17. English journal. National Council of Teachers of English. 1994. էջ 59.
  18. Campbell, Lisa D. (March 1993). Michael Jackson: the king of pop. Branden Books. էջ 101. ISBN 978-0-8283-1957-7. Վերցված է 16 May 2011-ին.
  19. Hadden, Briton; Luce, Henry Robinson (1984). Time. Time Inc. էջ 152.
  20. Daly, Rhian (5 March 2019). «Wade Robson clarifies whether he burned Michael Jackson's 'Thriller' jacket». NME.
  21. «Wade Robson Speaks Out on Burning His Michael Jackson 'Thriller'-Style Jacket in Leaving Neverland». PEOPLE.com.
  22. «Leaving Neverland: What Was Wade Robson Burning in the End-Credits Sequence?». Vanity Fair. 5 March 2019.
  23. Martinelli, Marissa (2019-03-05). «Wait, Did They Just Burn Michael Jackson's "Thriller" Jacket?». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2021-01-12-ին.
  24. «Michael Jackson Accuser Tried to Sell Memorabilia Anonymously». The Blast. 25 February 2019.
  25. Bowenbank, Starr (May 26, 2022). «Michael Jackson's Red 'Thriller' Jacket Enters Rock Hall Under High Security». Billboard. Վերցված է November 27, 2022-ին.