Մասնակից:Տիգրանյան Էրիկ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոտորիուս Բի-Այ-Ջի
Biggie Smalls Biggie
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունThe Notorious B.I.G.
Ի ծնե անունՔրիստոֆեր Ուոլաս
Ծնվել է1972 մայիսի 21
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 9, 1997(1997-03-09) (տարիքը 24)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
Գենգստա ռեփ
Իսթ քոսթ հիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ
Գործունեություն1992–1997
Լեյբլ
Կապված

Քրիստոֆեր Ջորջ Լեթոր Ուոլես (անգլ. Christopher George Latore Wallace); (1972 թ. Մայիսի 21, Նյու Յորք, Նյու Յորք - 1997 թ. Մարտի 9, Լոս Անջելես, Կալիֆոռնիա), հայտնի է ինչպես The Notorious B.I.G., Biggie Smalls և Biggie - ամերիկացի ռեփեր, դերասան և Junior M.A.F.I.A. ռեփ-խմբի հիմնադիր:

Նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն ռեփերներից մեկը[1]: Ուոլեսը հայտնի էր իր մութ, կիսակենսագրական բառերով; և հանցագործությունների և դժվարությունների վրա կենտրոնացած պատմություններ պատմելու ունակությամբ[2]:

Նրա դեբյուտային «Ready to Die» ալբոմը նրան դարձրեց Արևելյան հիփ-հոփի գլխավոր դեմքն և հայտնի դարցրեց Նյու Յորքը այն ժամանակ, երբ Արևմտյան հիփ-հոփը գերակշռում էր հիմնական հոսքում[3]: Մեկ տարի անց ալբոմը դարցավ կրկնակի «պլատինե» վաճառքի առումով, իսկ 2018 թվականին վեց անգամ[4]:

1995 թվականին նա հաջողության հասցրեց Junior M.A.F.I.A.-ին ՝ խմբին, որն բաղկացած եր իր մանկության ընկերներից[5][6]: Junior M.A.F.I.A.-ի դեբյուտային ալբոմն ՝ «Conspiracy»-ին դարցավ «ոսկե» վաճառքի առումով[7]:

1997 թվականի մարտի 9-ին Լոս Անջելեսում սպանվեց Քրիստոֆեր Ուոլեսը մեքենայից կրակելու հետևանքով: Երկու շաբաթ անց թողարկվեց նրա երկրորդ ալբոմը ՝ «Life After Death»-ը և զբաղեցրեց առաջին հորիզոնականը ԱՄՆ-ի փոփի և R&B-ի ցանկերում[8][9]: 2000 թվականին «Life After Death»-ը դարձավ հիփ-հոփ ալբոմներից մեկը, որն արժանացավ «ադամանդե» կոչմանը[10]: Նրա մահից հետո թողարկվել է ևս երեք ալբոմ, որոնցից յուրաքանչյուրը վաճառքի առումով դարձավ «պլատինե»[11]:

Ուոլեսը բոլոր ժամանակների ամենավաճառվող երաժիշտներից մեկն է: 2016 թվականի դրությամբ վաճառվել է գրեթե 40 միլիոն նրա ձայնագրություններից ամբողջ աշխարում[12]: ԱՄՆ-ում Ուոլեսի ալբոմների ընդհանուր վաճառքը կազմում է մոտ 21 միլիոն ձայնագրություն[13], այդ ժամանակ երբ սինգլների վաճառքը կազումում է մոտ 7 միլիոն[14]: The Notorious B.I.G.-ին մտնում է աշխարհի ամենահարուստ ռեփերների տասնյակը[15]: Իր կարիերայի ընթացքում, և նույն իսկ հետմահու, B.I.G. առաջադրվել է 20 մրցանակի, որոնցից 12-ը հաղթել է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1991.Վաղ կյանք և ձերբակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Ուոլեսը ծնվել է 1972 թվականի մայիսի 21-ին, Նյու Յորքի Բրուքլին նահանգի Սենթ Մերիի հիվանդանոցում և եղել է նախադպրոցական ուսուցչուհու՝ Ուոլլեթ Ուոլեսի և եռակցողի և քաղաքական գործիչի ՝ Սելվին Ջորջ Լեթորի միակ երեխան[16][17]: Նրա հայրը լքեց ընտանիքը, երբ Քրիսը երկու տարեկան էր, այդ պատճառով մայրը ստիպված եր աշղատել կրկնակի, որպեսզի կարողանար ապահովել փոքրիկ Քրիսին: Քրիստոֆերը մեծացել է Բրուքլինի Քլինթոն-Հիլլ շրջանում[18], Սենթ Ջեյմս Փլեյս փողոցում, Բրուքլինի Բեդֆորդ-Ստույվեսանտ շրջանի սահմանի մոտ[16][19]:

Քրիսը գերազանց էր սովորում «Queen of All Saints» միջին դպրոցում և նույն իսկ մրցանակներ եր ստանում անգլերենից: Տաս տարեկան հասակում ավելորդ քաշի պատճառով նրան կոչումեին «Big» (հայ. Մեծ)[20]: Ուոլեսը ասաց, որ թմրանյութերով սկսել է զբաղվել մոտ 12 տարեկան հասակում: Նրա մայրը, որը հաճախ բացակայում եր աշխատանքից, չգիտեր Քրիսի թմրանյութերի առևտրի մասին, մինչ նա մեծանում եր[21]: Պատանեկության տարիներին նա սկսեց ռեփ կարդալ, մարդկանց զվարճացնել փողոցներում և ելույթներ ունենալ «The Old Gold Brothers» և «The Techniques» տեղական նվագախմբերի հետ[3]:

Իր խնդրանքով Քրիսը տեղափոխվեց Բիշոփ Լաֆլինի հուշահամալիրի ավագ դպրոցից Ջորջ Ուեսթինգհաուսի տեխնիկական ավագ դպրոց, որը նույնպես այդ ժամանակ հյուրընկալում էին ապագա DMX-ը, Ջեյ-Զին և Բաստա Ռայմսը: Ըստ մոր, Քրիստոֆերը դեռ լավ աշակերտ եր, բայց նոր դպրոցում նա բոլորից բարցր եր իրեն դատում[17]: 1989 թվականին ՝ 17 տարեկան հասակում, Քրիստոֆերը թողեց դպրոցը և սկսեց խնդիրներ ունենալ օրենքի հետ: Նույն տարում նա ձերբակալվեց Բրուքլինում զենք պահելու մեղադրանքով և դատապարտվեց 5 տարի պայմանական ազատազրկմամբ: 1990 թվականին նա ձերբակալվեց փորձաշրջանը խախտելու մեղադրանքով: Մեկ տարի անց Քրիսը ձերբակալվեց Հյուսիսային Կարոլինայում կոկաին վաճառելու պատճառով[22]: Բանտում նա անցկացրեց 9 ամիս, մինչ գրավի դիմաց ազատ արձակվեց[21]:

1991-1994.Կարիերաի սկիզբն և առաջին երեխան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտից ազատ արձակվելուց հետո Քրիսը պատրաստեց «Microphone Murderer» ձայնագրության ցուցադրումը Բիգգի Սմոլս կեղծանվամբ ՝ վկայակոչելով 1975 թվականի Let's Do It Again ֆիլմի հերոսին: Նրա հասկը 6 ֆուտ 3 դյույմ էր (1,91 մ) և ըստ տարբեր աղբյուրների նրա քաշը կազմումեր մոտ 300-ից 380 ֆունտ (140-170 կգ)[23]: Հաղորդվում է, որ ձայնագրությունն արվել է առանց լուրջ գործարքի կնքման մտադրության ձայնագրման ընկերության հետ: Սակայն դրան նպաստեց Նյու Յորքում բնակվող DJ Mister Cee-ն, ով նախկինում աշխատում էր Big Daddy Kane-ի հետ, և 1992 թվականին The Source ամսագրի խմբագիրը լսեց այդ գլուխգործոցը[22]:

1992 թվականի մարտին «The Source» ամսագիրը «Unsigned Hype» սյունակում Քրիսին վերաբերող հոդված հրապարակեց ՝ նվիրված սկսնակ ռեփերներին[24]: Ձայնագրությունը լսեց Uptown Records-ի A&R մենեջերն և ձայնագրության պրոդյուսեր Շոն Քոմսը, որը կազմակերպեց հանդիպում Ուոլեսի հետ: Քրիսն անմիջապես ստորագրվեց Uptown Records-ում և մասնակցեց «A Buncha Niggas» երգի աշխատանքներում ՝ լեյբլի մասնակիցների հետ, ոմանքեին Heavy D & The Boyz-ը[3][25]: Ստորագրելուց կարճ ժամանակահատված անց Շոն Քոմսը հեռացվեց Uptown Records-ից: Նա հիմնադրեց նոր ձայնագրման լեյբլ `Bad Boy Records[26]: Ուոլեսը հետևեց նրան և 1992-ի կեսերին ստորագրեց Քոմսի նոր Bad Boy Records-ի պայմանագիրը[27]:

1993 թվականի օգոստոսի 8-ին Ուոլեսի երկարամյա ընկերուհին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին ՝ Թիաննա Ուոլասին (անգլ. T'yanna Wallace)[27]: Քրիսը բաժանվել էր իր ընկերուհու հետ Թիանայի լույս աշխարհ գալուց մի քանի օր առաջ[28]: Չնայած որ Քրիսը հրաժարվել էր դպրոցից, այնուամենայնիվ նա ցանկանում էր, որ իր դուստրը կրթություն ստանար[29]: Ուստի Քրիսը դստեր լույս աշխարհ գալուց հետո շարունակեց թմրանյութեր վաճառել, որպեսզի կարողանար ֆինանսապես աջակցել դստերը: Հենց Շոն Քոմսը իմացավ այդ մասին, նա ստիպեց Քրիսին թողնել այդ գործը[3]:

1992 թվականին Քրիստոֆերը հայտնի դարձավ Մերի Ջեյ Բլայջի «Real Love» ռեմիքսի շնորհիվ, որում նա մասնակցեց Big E. Smalls կեղծանվամբ: Նա այդ անունով գրանցված էր այնքան ժամանակ, մինչև բացահայտեց, որ «Biggie Smalls» մականունը արդեն օգտագործվում էր: 1993 թվականին ռեփեր Քեվին Լոքհարտը դատի տվեց նրան «Biggie Smalls» անվանումը օգտագործելու պատճառով, որից հետո Ուոլեսը ստիպված էր ձերք բերել նոր կեղծանուն ՝ THE NOTORIOUS B.I.G.[30]: 1993 թվականին նա շարունակեց հաջողություն ձերք բերել ՝ թողարկելով Մերի Ջեյ Բլայջի («What's The 411?»), Նենե Չերիի («Buddy X») և ռեգգի կատարող Super Cat-ի («Dolly My Baby») ռեմիքսները: Նույն տարվա ապրիլին նրա «Party and Bullshit» երգը դարնում է «Who's The Man?» ֆիլմի սաունդթրեքը[31]: 1994 թվականի հուլիսին նա հանդես է գալիս LL Cool J-ի և Բաստա Ռայմսի հետ Քրեիգ Մաքի «Flava In Ya Ear» երգի ռեմիքսում, որը Billboard Hot 100-ում նվաճում է 9-րդ հորիզոնականը[32]:

1994.Ready to Die և ամուսնություն Ֆեյթ Էվանսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 4-ին, 1994 թվականին Ուոլեսն ամուսնանում է R&B երգիչուհի Ֆեյթ Էվանսի հետ, ում հետ նա հանդիպել էր Bad Boy ֆոտոսեսիայի ժամանակ: Հինգ օր անց, նա հասնում է իր առաջին մեծ հաջողությանը փոփ աղյուսակում, որպես մեներգիչ, շնորհիվ "Juicy / Unbelievable" սինգլին։

Ready to Die-ը թողարկվել է 1994 թվականի սեպտեմբերի 13-ին: Այն զբաղեցրեց Billboard 200 աղյուսակի 13-րդ հորիզոնականը և, ի վերջո, չորս անգամ արժանացավ Platinum սերտիֆիկատի: Ալբոմը տեղափոխեց ամբողջ ուշադրությունը դեպի Արևելյան հիփ-հոփն այն ժամանակ, երբ Արևմտյան հիփ հոփը գերակշռում էր ամերիկյան հիթ-շքերթներում: Այն արժանացավ ուժեղ ակնարկների և հետադարձում լավ կարծիքներ կազմվեցին այտ ալբոմի շուրջ։ Բացի այդ, ստեղծվեցին երկու ռեկորդային սինգլներ․ «Big Poppa»-ն, որը զբաղեցրեց ԱՄՆ-ի ռեփ-հիթ շքերթի առաջին հորիզոնականը և «One More Chance»-ը, որը վաճառվեց 1,1 միլիոն օրինակով 1995 թվականին։ Բաստա Րայմսը մատնանշում էր, որ Ուոլեսը ինքնագովազդ էր անում, բաժանելով իր ալբոմի օրինակները տանից։

Ուոլեսը ընկերանում է Թուփաք Շակուրի հետ ալբոմի ստեղծման ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 10 Best Rappers of All Time (November 12, 2015)». billboard.com. Վերցված է 2019-07-13-ին.
  2. Huey, Steve. [[[:Կաղապար:AllMusic]] «Ready to Die > Overview»]. AllMusic. Վերցված է 2019-07-13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Huey, Steve. [[[:Կաղապար:AllMusic]] «Notorious B.I.G. > Biography»]. AllMusic. Վերցված է 2006-10-07-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «Notorious B.I.G. - Ready To Die by RIAA». riaa.com. Վերցված է 2019-07-16-ին.
  5. Junior M.A.F.I.A. - Conspiracy: Billboard 200 – billboard.com Արխիվացված Հուլիս 17, 2019 Wayback Machine
  6. Junior M.A.F.I.A. - Conspiracy: Top R&B/Hip-Hop Albums – billboard.com Արխիվացված Հուլիս 17, 2019 Wayback Machine
  7. «Junior M.A.F.I.A. - Conspiracy by RIAA». riaa.com. Վերցված է 2019-07-16-ին.
  8. The Notorious B.I.G. - Life After Death: Billboard 200 – billboard.com Արխիվացված Ապրիլ 29, 2019 Wayback Machine
  9. The Notorious B.I.G. - Life After Death: Top R&B/Hip-Hop Albums – billboard.com Արխիվացված Ապրիլ 28, 2019 Wayback Machine
  10. «Top 100 Albums». RIAA. 2006-05-04. Արխիվացված է օրիգինալից 2006-12-21-ին. Վերցված է 2006-12-07-ին.
  11. «Notorious B.I.G. by RIAA». riaa.com. Վերցված է 2019-07-16-ին.
  12. «10 Things You Didn't Know About The Notorious B.I.G (by Z) (March 2, 2016)». therichest.com. Վերցված է 2019-07-16-ին.
  13. «Notorious B.I.G. - Albums by RIAA». riaa.com. Վերցված է 2019-07-16-ին.
  14. «Notorious B.I.G. - Singles by RIAA». riaa.com. Վերցված է 2019-07-16-ին.
  15. «Here Are The 50 Richest Rappers Alive (Updated 2019) (by mollymaryobrien) (January 8, 2019)». prefixmag.com. Վերցված է 2019-07-16-ին.
  16. 16,0 16,1 Lang, Holly The Notorious B.I.G: A Biography. — Greenwood Publishing Group, 2007. — С. 1—2. — ISBN 978-0-313-34156-4
  17. 17,0 17,1 Coker, Cheo H. (2005-03-08). «Excerpt: Unbelievable – The Life, Death, and Afterlife of The Notorious B.I.G.». Vibe. Արխիվացված է օրիգինալից 2009-02-16-ին.
  18. Franklin, Marcus (2009-01-17). «Much change in Biggie Smalls' neighborhood». The Insider. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2010-02-12-ին. Վերցված է 2010-10-10-ին.
  19. «Biggie's 'One-Room Shack' in Bed-Stuy Now up for Sale». Bed-stuy.patch.com. 2013-04-03. Վերցված է 2013-12-31-ին.
  20. Sullivan, Randall (2005-12-05). «The Unsolved Mystery of the Notorious B.I.G.». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009-04-29-ին. Վերցված է 2006-10-07-ին.
  21. 21,0 21,1 Touré (December 18, 1994). "Pop Music; Biggie Smalls, Rap's Man of the Moment" The New York Times; retrieved March 26, 2008.
  22. 22,0 22,1 Marriott, Michel (1997-03-17). «The Short Life of a Rap Star, Shadowed by Many Troubles». The New York Times. Վերցված է 2008-03-26-ին.
  23. «Police May Release Sketch of Biggie Gunman». MTV.com. MTV News. 1997-03-11. Վերցված է 2006-12-23-ին.
  24. «Notorious BIG Photos – Biography». Atlantic Records. Արխիվացված է օրիգինալից 2008-07-05-ին. Վերցված է 2006-11-30-ին.
  25. Swihart, Stanton. [[[:Կաղապար:AllMusic]] «Blue Funk > Overview»]. AllMusic. Վերցված է 2006-10-06-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  26. Duncan, Andrea et al. The Making of Ready to Die:Family Business. XXL, March 9, 2006. Retrieved March 18, 2007
  27. 27,0 27,1 Heller, Corinne (2012-03-09). «Notorious B.I.G.'s daughter makes radio debut on 15th anniversary of his death». KABC-TV. Արխիվացված է օրիգինալից 2014-02-23-ին. Վերցված է 2018-06-03-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  28. Lang, Holly The Notorious B.I.G.: A Biography. — Greenwood, 2007. — С. 16. — ISBN 978-0-313-34156-4
  29. «The Notorious B.I.G. releases his autobiographical debut 'Ready to Die.'». Rolling Stone. 1995-06-01.
  30. Scott, Cathy[en] The Murder of Biggie Smalls. — New York City: St. Martin's Press[en], 2000. — С. 31. — ISBN 978-0-312-26620-2
  31. Կաղապար:AllMusic
  32. «Craig Mack – Chart history». Billboard. Վերցված է 2013-05-03-ին.