Մասնակից:Սվետա Աղասարյան/Ավազարկղ16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասպերգիլոտոքսիկոզ, գկ- նե րի (ավելի հաճախ՝ խոճկորների և թռչունների) թունավորումներ։ Առաջանում են Aspergillus ցեղի բորբոսասնկերի թույներով վարակված կերեր ուտելուց։ Բնորոշվում են ստամոքսաղիքային ուղիների բորբոքումներով, վերին շնչուղիների,լյարդի, երիկամների և ԿՆՀ-ի ախտահարմամբ։ Թռչունների անկումները 80-100% է։A. flavus, A. niger բորբոսասնկերով տարբեր կերեր (հացահատիկ, խոտ, սենաժ և այլն)ախտահարվում են ոչ ճիշտ պահպանության(բարձր ջերմաստիճան և խոնավության ավելցուկ) պատճառով։ Որոճողների և խոզերի մոտ ասպերգիլոտոքսիկոզ սովորաբար դրսևորվում է որպես սուր թունավորում (ջերմաստիճանի բարձրացում,ընկճվածություն, նախաստամոքսների ատոնիա, սրտի աշխատանքի անբավարարություն)։Կովերի մոտ ընդհատվում է կաթնատվությունը, հնարավոր են նաև վիժումներ, իսկ ձիերի մոտ՝ քրոնիկական ընթացք, նիհարում։Ախտորոշումը կերերի թունաբանման պարտադիր վերլուծության ժամանակ հիք են ընդունում նաև կլինիկական և ախտաբանաանատոմային տվյալները։

Բուժումը կերաբաժնում փչացած կերերի բացառում, որոճողների կտրիչի, խոզերի ստամոքսի լվացումներ, լուծողականներ,պատիճավորված նյութեր (հաբեր), խաղողաշաքարի լուծույթի, նատրիումի քլորիդի ներերակային, կարդիամինի և սրտային այլ միջոցներիներ մաշկային ներարկումներ։

Կանխարգելումը կերերի ճիշտ պահպանություն, խիստ բորբոսնած կերերով կերակրման բացառում, իսկ ավելի քիչ բորբոսնած կերերով կերակրել միայն դրանց շոգեխաշումից, եռացնելուց կամ կրամշակումից հետո։ Aspergillus fumigatus սնկով վարակված կերերով (եգիպտացորեն, գետնանուշի, բամբակենու քուսպ) կենդանիներին կերակրելուց սնկի թույնն (աֆլատոքսինը) առաջացնում է ծանր թունավորումներ (աֆլատոքսիկոզ)։