Մասնակից:Ջուլյա Աթոյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ինչպես վարժեցնել վիշապին 3․ Թաքնված աշխարհը» (անգլ.՝ «How to Train Your Dragon: The Hidden World»), ռեժիսոր Դին Դեբլուայի լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, ստեղծվել է բրիտանացի մանկական գրող Քրեսիդա Քոուելի համանուն գրքաշարի հիման վրա։ Մուլտֆիլմն արտադրվել է «DreamWorks Animation» ընկերության կողմից։ Պրեմիերան Ռուսաստանում նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 21-ին[1]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին «DreamWorks»-ի գործադիր տնօրեն Ջեֆրի Քաթցենբերգը հաստատեց, որ կլինի երրորդ ֆիլմը. «Ինչպես վարժեցնել վիշապին» ֆիլմն առնվազն եռերգություն է, գուցե ավելին, բայց մենք գիտենք, որ այս պատմությունն ունի առնվազն երեք գլուխ»[2]։ Երկրորդ և երրորդ ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր Դին Դեբլուան ասել է, որ «Ինչպես վարժեցնել վիշապին 2» ֆիլմը ստեղծվել է որպես եռերգության երկրորդ գործողություն. «Կան որոշ հերոսներ և իրավիճակներ, որոնք ի հայտ են գալիս երկրորդ մասում և ավելի մեծ նշանակություն կունենան երրորդում»[3]։ Հարցազրույցներից մեկում Դեբլուան ասել է, որ երրորդ մասը կթողարկվի 2016 թվականին[4]։ Չնայած եռերգությունն ընթացել է այլ ճանապարհով՝ պատմելով Իքինգի և վիկինգների պատմությունը, բայց Քրեսիդա Քոուելն ասել է, որ եռերգությունն ու գրքաշարը կունենան նման ավարտ «այն բացատրությանը, թե ինչու վիշապներ այլևս չկան»[5]։

Մուլտֆիլմի թողարկման ամսաթիվը մի քանի անգամ փոփոխվել է։ 2012 թվականի սեպտեմբերին «20th Century Fox» և «DreamWorks Animation» ընկերությունները որպես մուլտֆիլմի թողարկման ամսաթիվ հայտարարեցին 2016 թվականի հունիսի 18-ը, որը հետագայում փոխվեց 2016 թվականի հունիսի 17-ի[6][7]։ 2014 թվականի սեպտեմբերին ֆիլմի թողարկման ամսաթիվը կրկին փոփոխվեց՝ դառնալով 2017 թվականի հունիսի 9[8][9]։ 2015 թվականի հունվարին նորից հետաձգվեց՝ մինչև 2018 թվականի հունիսի 29-ը[10][11]։ 2016 թվականի հունիսի 18-ին ֆիլմի թողարկումը տեղափոխվեց 2018 թվականի մայիսի 18-ին՝ հաշվի առնելով «Warner Bros. Animation» ընկերության «The Lego Movie 2: The Second Part» ֆիլմի թողարկման ամսաթիվը[12]։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ամսաթիվը հետաձգվեց մինչև 2019 թվականի մարտի 1[13]։ Այն նաև կլինի «DreamWorks»-ի առաջին ֆիլմը, որը կտարածի «Universal Studios» ընկերությունը[14]։

Ֆիլմի պրոդյուսերը Բոննի Առնոլդն է, իսկ գործադիր պրոդյուսերները՝ Դին Դեբլուան ու Քրիս Սանդերսը[15]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքինգը, վերականգնելով նախորդ ֆիլմում ավիրված իր կղզին, վերջապես հասավ իր երազանքին` վիշապների ու մարդկանց համար իդեալական աշխարհի։ Սակայն ևս մեկ Գիշերային ֆուրիայի հայտնվելով պայմանավորված նոր սպառնալիքը ստիպում է նրան և Բեզզուբիկին գիտակցել, թե ինչն է ավելի կարևոր կյանքում՝ երազանքը, թե իրականությունը[16][17]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյ Բարուշել - Իքինգ - վիկինգ, որը հաշտեցրեց իր ցեղին վիշապների հետ։ Առաջնորդ: Ունի վիշապ՝ Գիշերային Ֆուրիայի տեսքով: Նա հեծյալների և վիշապների դպրոցի ղեկավարն է: Փորձում է աշխատունակ թիմ ստեղծել՝ ճնշելով վեճերն ու մրցումները: Կարծում է, որ թիմում բոլորը հավասարապես կարևոր են, և յուրաքանչյուրն ունի իր դերը: Իր կոչումը տեսնում է վիշապների հետ հաղորդակցման և նրանց ուսումնասիրության մեջ։ Հմուտ գյուտարար է և դարբին:
  • Քեյթ Բլանշետ - Վալկա - Իքինգի մայրը։ Իր կյանքի 20 տարին օգնել է վիշապներին՝ ապրելով Վիշապների թագավորի կացարանում։ Ծանոթ է իր ենթակաների բոլոր գաղտնիքներին։
  • Քրեյգ Ֆերգյուսոն - Պլեվակա - Օլուխ կղզու դարբինը, վիշապների դեմ նախկին պայքարող։ Հաշտեցումից հետո աշխատում է որպես վիշապի բժիշկ: Բարի, պատրաստակամ, համառ կերպար է։ Առաջնորդի ընտանիքի մտերիմ ընկերն է, վիշապների գրքի հեղինակի ժառանգը։
  • Ամերիկա Ֆերերա - Աստրիդ - Հոֆֆերսոնների ազգից է, իր մեջ ամփոփում է իրական վիկինգի կերպարը: Անվախ է, ուժեղ: Գիտի իր ցեղի բոլոր ավանդույթները, կատարյալ նետում է կացինները: Բոլորից լավ է ճանաչում Իքինգին, նաև նրա հարսնացուն է։
  • Ջոնա Հիլ - Սմորկալա - Իքինգի ընկերը (որոշ իմաստով), վիշապների ակադեմիայի անդամ։ Ուժեղ է և շատ խորամանկ։ Ունի վիշապ, որը ոչնչով չի զիջում իր տիրոջը։ Մինչև որոշակի պահը մշտապես հետապնդում էր Աստրիդին՝ անտեսելով նրա բացահայտ անբարյացկամությունը։
  • Քրիստոֆեր Մինզ-Պլաս - Ռիբենոգ - Իքինգի ընկերը, վիշապների ակադեմիայի անդամ: Ամենաշատ ընթերցվածն է, ունի սեփական վիշապ։ Ամենից շատ սիրում է ուսումնասիրել վիշապներին և բացահայտել նոր տեսակներ։ Ճշմարտասեր է։
  • Թի Ջեյ Միլլեր - Զադիրակա - Զաբիյակայի երկվորյակ եղբայրը, ղեկավարում է Վեպր վիշապի ձախ գլուխը: Հիմար է, բայց ժամանակ առ ժամանակ խելացի գաղափարներ է ունենում։ Սիրում է քրոջ հետ կռվել սաղավարտներով: Կարողանում է հաղորդակցվել իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով:
  • Քրիստեն Ուիգ - Զաբիյակա - Զադիրակայի երկվորյակ քույրը, ղեկավարում է Բարս վիշապի աջ գլուխը։ Հիմար է, բայց ավելի խելացի է, քան իր եղբայրը (թեև շատ աննշան), հազվադեպ է ունենում խելացի գաղափարներ։ Սիրում է եղբոր հետ կռվել սաղավարտներով։ Առաջին վիկինգն է, որը վարժեցրել է վայրի Կիպիտիլնիկին (սերիալում):
  • Ջիմոն Հոնսու - Դրագո - «Չար անխելք» (Ստոիկի նկարագրմամբ), երազում է նվաճել բոլոր վիշապներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How to Train Your Dragon 3». 2019-03-01. Վերցված է 2018-04-08-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  2. O'Hara, Helen (December 3, 2010). «Katzenberg Talks DreamWorks Sequels». Empire. Վերցված է September 7, 2011-ին.
  3. Giardina, Carolyn (June 2, 2011). «Storyboarding Has Begun on 'How to Train Your Dragon' Sequel». The Hollywood Reporter. Վերցված է September 12, 2011-ին.
  4. Rao, Priya (April 5, 2012). «THIS WEEK IN TORONTO — PART 3». First Weekend Club. Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին. Վերցված է October 21, 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Neish, Steven (August 14, 2012). «Author Cressida Cowell Talks How To Train Your Dragon Sequels». Hey U Guys. Վերցված է August 27, 2012-ին.
  6. McClintock, Pamela (June 13, 2013). [http: //www.hollywoodreporter.com/news/monsters-despicable-me-2-turbo-565846 «'Monsters,' 'Despicable Me 2,' 'Turbo': Summer's Brutal Animation War»]. The Hollywood Reporter. Վերցված է August 20, 2013-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  7. «Upcoming Releases». DreamWorks Animation. Վերցված է August 21, 2012-ին.
  8. «How to Train Your Dragon 3 Pushed Back to 2017». ComingSoon.net. September 2, 2014. Վերցված է September 2, 2014-ին.
  9. Chitwood, Adam (October 17, 2014). «Dean DeBlois Talks HOW TO TRAIN YOUR DRAGON 3 and Potential Spinoffs; Says He's Talked Jeffrey Katzenberg Down from the Idea of DRAGON 4». Collider.com. Վերցված է October 23, 2014-ին.
  10. Maas, Jennifer (January 22, 2015). «DreamWorks Animation cuts back to two films a year, delays 'How to Train Your Dragon 3'». Entertainment Weekly. Վերցված է January 22, 2015-ին.
  11. Graser, Marc (January 22, 2015). «Jeffrey Katzenberg on DWA's Cutbacks: '3 Films a Year Was Too Ambitious'». Variety (magazine). Վերցված է January 22, 2015-ին.
  12. Schaefer, Sandy (June 19, 2016). «How to Train Your Dragon 3 Takes LEGO Movie 2's Old Release Date». Screen Rant. Վերցված է December 23, 2016-ին.
  13. D'Alessandro, Anthony (December 5, 2016). «'How To Train Your Dragon 3' Flies To 2019; Uni's DWA To Scale 'Everest'». Deadline. Վերցված է December 23, 2016-ին.
  14. D'Alessandro, Anthony (October 19, 2016). «'How To Train Your Dragon 3' & 'Larrikins' Move From Fox To Uni Release Schedule». Deadline. Վերցված է October 20, 2016-ին.
  15. D'Alessandro, Anthony. «'How To Train Your Dragon 3' Flies To 2019; Uni's DWA To Scale 'Everest'». Deadline. Վերցված է 20 Февраля 2018-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  16. Gallagher, Brian (5 December 2016). «How to Train Your Dragon 3 Delayed, Gets New 2019 Release Date». movieweb.com. Watchr Media. Վերցված է 18 June 2018-ին.
  17. «HOW TO TRAIN YOUR DRAGON: THE HIDDEN WORLD Official Trailer». youtube.com. DreamWorks Animation. 7 June 2018. Վերցված է 18 June 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]