Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ36
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b6/%D0%A0%D0%B0%D0%B7%D0%B1%D0%BE%D1%80%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BB.jpg/220px-%D0%A0%D0%B0%D0%B7%D0%B1%D0%BE%D1%80%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BB.jpg)
Մանղալ (от արաբ․՝ مَنْقَل [manqal][1], ադրբ.՝ manqal, վրաց.՝ მაყალი , պարս.՝ منقل , հայերեն՝ մանղալ, թուրքերեն՝ mangal), Մերձավոր Արևելքի ժողովուրդների մոտ կերակուր պատրաստելու համար նախատեսված կրակարան, որը դրված է պղնձե հորիզոնական փռվածքով ոտքերի վրա, ունի տեղափոխման համար նախատեսված երկու բռնակ և կիսագնդային կափարիչ:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/de/Mangal-turist.jpg/220px-Mangal-turist.jpg)
Մանղալի ներսում դնում են են ածուխով (փայտածուխով) լի պղնձե կամ կավե տարա: Կափարիչը ունի հարթ գագաթ, որի վրա կարող են նաև տաքացնել կերակրատեսակներ: Կերակուր պատրաստելիս կափարիչը հանվում է, և կաթսաները դրվում են տաք ածխի վրա: Երբեմն մանղալը ծածկում են ծածկոցներով, որոնց տակ տաքանում են: Լավ է օգտագործել թուջե մանղալներ, որոնք երկարակյաց են և երկար ժամանակ պահպանում են ջերմությունը:
Գոյություն ունեն նաև այսպես կոչված սեղանի գրիլներ, որոնց հիմքում ընկած է խորովածի սարքին նման գրիլի սարք, որը ջեռուցվում է ոչ թե ածուխի, այլ բնական գազի միջոցով: Սա թույլ է տալիս օգտագործել մանղալը միևնույն ժամանակ մի քանի կերակրատեսակներ պատրաստելու համար, օրինակ` պատրաստել խորովածը խավարտով[2][3]:
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում մանղալ հաճախ անվանում են այրվող ածուխ ստանալու և տապակած միս (խորոված) պատրաստելու ցանկացած հարմարանք[4]: Սովորաբար սա մետաղական տուփ է, արդյունաբերական կամ տնային ոտքերով[5]: Կան նաև արշավային ծալովի մանաղալներ, որոնցից մի քանիսը մեկանգամյա օգտագործման են, քանի որ ուժեղ ջեռուցման պատճառով այրվում են, և դրանց ամրացումները առանձնանում են: Դրոշմված փխրուն նմուշները լայն տարածում ունեն, դրանք սովորաբար ամուր չեն՝ մետաղի բարակության պատճառով, բայց դրանք թեթև քաշով են, փոքր չափսերով և, որպես կանոն, ցածր գին ունեն[6][7]:
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ըստ նյութի` մետաղ, աղյուս (քար)[8]:
- Ըստ ձևվածքի` ստացիոնար, կիսաստացիոնար, ծալովի, փլուզվող (շարժական)[9]:
Էլեկտրական մանղալ[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ականներից մինչև 1980-ական թվականները տնային պայմաններում խորոված պատրաստելու համար լայնորեն տարածված էին էլեկտրական մանղալները: Միս խորովելու համար ջեռուցումն իրականացվում էր էլեկտրական պարույրից (Տեներից), իսկ Շամփուրները ավտոմատ պտտվում էին Էլեկտրաշարժիչների օգնությամբ: Էլեկտրական մանղալները կենցաղում դեռևս գործածությունից դուրս չեն եկել։
-
Դատարկ մանղալ
-
Շամփուրներով միսը մանղալի վրա պատրաստվում է կարտոֆիլի հետ՝ ածուխի վրա
-
Պատրաստի խորովածը մանղալի մեջ
-
Էլեկտրական մանղալ
-
Կենցաղային էլեկտրական վառարանի ուղղահայաց տեսակը
-
Խորոված, պատրաստված էլեկտրական մանղալով
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Толковый словарь Ушакова: Мангал:
МАНГАЛ, мангала, м. (араб. mankal) (обл.). На юго-востоке и на Кавказе — жаровня
- ↑ Мангал для шашлыка — статья о выборе мангала для шашлыка
- ↑ Есть альтернатива: от мангала до хоспера
- ↑ Тандыр, мангал и бездна вкуса
- ↑ «Мангалы разборные, складные, шампура и коптильни — Dorri» (ռուսերեն). www.dorris.ru. Վերցված է 2018-03-08-ին.
- ↑ Как и из чего сделать мангал на даче своими руками
- ↑ В гармонии с огнём. Выбираем садовую печь для дачи
- ↑ Мангал — центр притяжения гурманов. Порядовка мангала. Порядовки печей №4 (44) '2009
- ↑ «Выбрать мангал - походные, разборные и стационарные мангалы». СПб-Пикник.