Մասնակից:Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ10

Վիլհելմ Ֆրիդեման Բախ (գերմ.՝ Wilhelm Friedemann Bach, ), կոմպոզիտոր, երգեհոնահար, իմպրովիզատոր, կոնտրապունկտի վարպետ, Յոհան Սեբաստիան Բախի ավագ որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1710 թվականի նոյեմբերի 22-ին՝ Բեռլինում։ Ի տարբերություն Բախերի ընտանիքի մյուս անդամների, Վիլհելմ Ֆրիդեմա Բախը իր տեսակով ակտիվ չէր, իսկ իր գործունեությունը կարելի է անվանել հաջողակ հնարավորությունների մի ամբողջ շղթա։ Նա ծնվել է Վայմարում և սովորել Լայպցիգի Սուրբ Թոմաս դպրոցում։ 1733 թվականին նրան նշանակել են Դրեզդենի Սբ․ Սոֆիա եկեղեցում երգեհոնահար (այդ թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթում նա հաղթեց կոմպոզիտոր և կլավեսինահար Քրիստոֆ Շաֆֆրատին): 1746 թվականին նա դարձավ Հալլեի Սբ․Կույս(Liebfrauenkirche) եկեղեցու երգեհոնահար։ Վիլհելմի հոր հեղիանակությունը և ազդեցությունը բավական էր նրա վերջնական դիրքը ապահովելու համար՝ առանց վերջնական լսումների։ 1750 թվականի հոր մահից և իր կյանում ունեցած ազդեցության բացակայությունից հետո Վիլհելմի կյանքը Հալլեում այնքան էլ երջանիկ չէր։ Նա պարբերաբար քաղաքից հեռանում էր նոր աշխատանք փնտրելու նպատակով, և 1762 թվականին նրան առաջարկվեց կապելմայստերի աշխատանք Դարմշտադտում,բայց անհասկանալի պատճառներով մերժում է առաջարկը։ 2 տարի անց Հալլեում հեռացվում է աշխատանքից, որից հետո մինչև կյանքի վերջ մնում է անաշխատանք(գոնե պաշտոնապես)։ Սկսում է ճանապարհորդել աշխարհով մեկ միչև իր մահը։ Մահացելէ 1784 թվականի հուլիսի 1-ին՝ Բեռլինում, խոր ծերության մեջ։ Թաղվել է Լուիզենշտադտի ծխական գերեզմանատանը, որը քանդվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այժմ նրա տեղում մի այգի է, որտեղ Բախի հուշահամալիր է կանգնեցվել:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմն իր ստեղծագործության բնույթով նման էր հորը։ Նրա ստեղծագործություններից միայն չնչին մասն է տպագրվել, կան բազմաթիվ եկեղեցական կանտատներ և գործիքային երաժշտություններ, որոնցից ամենահայտնին ֆուգաները, պոլոնեզները և կլավիրի համար նախատեսված ֆանտազիաները, ինչպես նաև լարերի, կլառնետի և եղջյուրափողի սեքսետը։ Նրա որոշ ձեռագրեր պահվում են Բեռլինի գրադարանում։ Վիլհելմ Ֆրիդեման Բախի ստեղծագործությունների համարակալման համար սովորաբար օգտագործվում է Մարտին Ֆոլկի համակարգը, որը հրապարակվել է Վիլհելմի գործերի ամսագրում 1913 թվականին։ Օրինակ՝ F.12 անվանումը տասներկու պոլոնեզների Ֆոլկ թիվն է, որը կազմվել է 1765 թվականին։ Վիլհելմ Ֆրիդեմանը իր եղբոր Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի հետ միասին շատ կարևոր տեղեկություններ է հաղորդել Բախի առաջին կենսագիր Յոհան Նիկոլայ Ֆորկելին։ Այդ ինֆորմացիան Ֆորկելը օգտագործել է Յոհան Սեբաստիանի կենսագրության մեջ, որը հրապարակվել է 1820 թվականին։ Սակայն, ի տարբերություն իր եղբոր, Վիլհելմը չէր կարողանում պահպանել իր հոր ձեռագրերը, որոնցից շատերը նա ժառանգել էր։ Յոհան Սեբաստիանի ձեռագրերից շատերը ոչ միայն անհետացել են առանց հետքի, այլև Վիլհելմը նորից նշել է դրանցից մի քանիսը, որպեսզի իր հոր գործերը փոխանցի իրեն: Այսպես, օրինակ, BWV 596 երգեհոնային համերգը երկար ժամանակ սխալմամբ վերագրվում էր Վիլհելմ Ֆրիդեմանին՝ Բախ Ավագի ստորագրության գոյության պատճառով։ Հեղինակ է 21 կանտատի, 9 սիմֆոնիայի, կոնցերտների, երգեհոնային և կլավիրային ստեղծագործությունների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 238

Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով Կատեգորիա:Գերմանացի կոմպոզիտորներ Կատեգորիա:Բախերի ընտանիք Կատեգորիա:Գերմանացի երգեհոնահարներ Կատեգորիա:Գերմանացի դաշնակահարներ