Մասնակից:Նանե Ասրյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Վրեժի Ջանոյան
Սեպտեմբերի 16, 1996
ԾննդավայրՀայաստան Ստեփանավան, ՀՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ2014 - 2016
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
Պարգևներ Արիության մեդալ

Արտյոմ Վրեժի Ջանոյան (1996 թվականի սեպտեմբերի 16, Ստեփանավան), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ապրիլյան պատերազմի մասնակից[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Ջանոյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 16-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Մանկությունն անցել է Ալավերդի քաղաքում: 2002 թվականից հաճախել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց: Մասնակցել է բազմաթիվ ֆուտբոլային առաջնությունների: 2013 թվականին դպրոցի թիմի կազմում մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին՝ զբաղեցնելով առաջին տեղը:

2014 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Հաջորդ տարվա հունվարի 17-ին մեկնել է պարտադիր ժամկետային զինծառայության: Ծառայությունը անցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում[1]։

Քառօրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը[2] արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արտյոմ Ջանոյանը մարտական հերթապահությունն իրականացրել է հյուսիսարևելյան հատվածում՝ զինակիցների հետ կասեցնելով հակառակորդի ձեռնարկած սադրանքները[1]:

Մեդիամաքսի հետ զրույցում Արտյոմը նշում է․ «Ապրիլի 4-ին հակառակորդը կենտրոնացել էր միայն հրետակոծության ուղղությամբ. այդ ճանապարհով փորձում էին ոչնչացնել մեր կենդանի ուժն ու տեխնիկան, սակայն մեր ստորաբաժանումների դիպուկ կրակոցների արդյունքում հակառակորդը բազում կորուստներ ունեցավˋ թե մարդկային, թե տեխնիկական… Արդյունքում որոշեց չշարունակել արդեն պարտված կռիվը…»[3]:

Պատերազմի տված դասերի մասին խոսելով՝ նա ասում է.

Այդ պատերազմն ինձ ցույց տվեց կյանքի դաժան կողմերը, ձեռք բերեցի համառություն, խիզախություն ու հասկացա, որ կյանքում ամեն ինչի համար պիտի պայքարես ու չվախենաս պարտվելուց[3]։

Արտյոմ Ջանոյանին հաջողվեց առանց մարդկային կորստի, փոքրաթիվ ուժերով հետ շպրտել հակառակորդի հատուկ նշանակության խմբերին[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական գործողություններին քաջաբար մասնակցելու համար Արտյոմ Ջանոյանը 2016 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության մեդալ»-ով[1][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արտյոմ Ջանոյան
  2. «Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ՀՀ ՊՆ». Armtimes.com. Վերցված է 2016-04-03-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 74 (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 https://mediamax.am/am/news/april_war/22936/
  4. Նախագահի հրամանագիրը Արտյոմ Ջանոյանին պարգևատրելու մասին