Jump to content

Մասնակից:Կարեն13/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդր Աբազա ()[1], խորհրդային լուսանկարիչ, ֆոտոլրագրող, ֆոտոօպերատոր[2]։ Թեև շարունակել է հայրենական ֆոտոարվեստի նորարարական ավանդույթները, սակայն նրա լուսանկարների տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանք արվել են իրական կյանքում՝ գործարարաններում, շինություններում, քաղաքային թաղամասերում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աբազան ծնվել 1934 թվականին Լենինգրադում։ 1948 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռիգա։ 1964 թվականին եղել է «Ռիգա» ազգային ֆոտոստուդիայի անդամ, «Խորհրդային երիտասարդություն» (ռուս.՝ «Советская молодёжь») թերթի արտահաստիքային ֆոտոթղթակից։ 1966 թվականից մասնակցել է «Ռիգա» ամենամյա ֆոտոստուդիային, որտեղ ցուցադրվել է «Գետի մանյակը» (ռուս.՝ «Ожерелье реки») լուսանկարը (3-րդ աստիճանի դիպլոմ)։ Այն արվել է Ռիգայի էլեկտրամեքենաշինական գործարանում ինժեներ-կոնստրուկտոր աշխատելու ժամանակ։ Տեսարանը, որը գրավել է նրա ուշադրությունը, տեսել է կոնստրուկտորային բյուրոյի պատուհանից։ Հետագայում լուսանկարում նրան գրավել է գծանկարը, գիծը, գրաֆիկան։

1969 թվականին լուսանկարիչը տեղափոխվել է Մոսկվա և աշխատել որպես «Սովետսկայա կուլտուրա» թերթի ֆոտոթղթակից։ Այդ ժամանակաշրջանում արել է մշակույթի գործիչների դիմանկարներ, պատրաստել թատերական զեկույցներ։ 1971-1996 թվականերին եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ֆոտոթղթակից։

1972 թվականին «Ազովստալ» կատարած գործուղման ժամանակ Աբազան նկարել է իր լավագույն լուսանկարներից մեկը՝ «Ազովստալի ռելսերը» (ռուս.՝ «Рельсы Азовстали»), որը հրատարակվել է«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում[4]։ Կենտրոնական թերթի լրահաղորդի աշխատանքը պահանջում էր պատրաստ լինել աշխատելու «կոնվեյերային ոճով», սակայն նրա իրական հետաքրքրություններն ընկած էին ոչ թե իրադարձության, այլ գեղարվեստական լուսանկարի բնագավառում։ Նրա լուսանկարները ռեպորտաժներ են դեպքի վայրից, որտեղ կան իրական մարդիկ և իրական գործողություններ։ Աբազան երբեք չի օգտագործել բեմադրական դրվագներ, նա միշտ փնտրել է այնպիսի միջոցներ, որոնք իր լուսանկարները կդարձնեն տարբերվող։

Աբազան մահացել է 2011 թվականի մարտին[1]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աբազան մասնակցել է լուսանկարների համամիութենական մի շարք ցուցահանդեսների և միջազգային մրցույթների[5]։ «Արծաթե տեսախցիկ» մրցույթում արժանացել է «Գրան-պրի» մրցանակին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Вся жизнь — как несколько минут… // KP.RU
  2. Iskakova, Yana; Zueva, Ekaterina (June 23, 2015). «Seven decades of Soviet photography – in pictures». The Guardian. Վերցված է May 9, 2016-ին.
  3. «Абаза Александр (1934-2011)». Антология русской фотографии XX века (Anthology of Russian Photography of the 20th Century) (ռուսերեն).
  4. «Рельсы Азовстали».
  5. «ALEXANDER ABAZA». Multimedia Art Museum, Moscow. Վերցված է May 9, 2016-ին.
  6. Официальный сайт конкурса Серебряная камера

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - «Фото 60-70» - Издание серии «Антология русской фотографии XX века». Москва.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]