Jump to content

Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ29

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ (ֆր.՝ Diane von Fürstenberg, ), հրեական ծագում ունեցող ֆրանսիացի և ամերիկացի մոդելավորող է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Խալֆինը ծնվել է 1946 թվականին Բրյուսելում՝ հարուստ հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Լեոնը, ծնվել և մեծացել է Քիշնևում, որտեղից 1929 թվականին տեղափոխվել է Բրյուսել[1][2]։ 1942 թվականին նա Լեոն Դեսմետի անունով կեղծ փաստաթղթերով բնակություն է հաստատել Շվեյցարիայում, որտեղ անցկացրել է ռազմական տարիներ, իսկ պատերազմից հետո բացել է էլեկտրոտարրերի առևտրի ձեռնարկություն, որը շուտով Բելգիայում վերածվել է էլեկտրոնային լամպերի վաճառքի խոշորագույն ընկերության[3][4]։ Դիանայի մայրը՝ Լիլիան Նախմիասը, սերում էր Սալոնիկի սեֆարդյան ընտանիքից, որտեղից 1943 թվականին ծնողների հետ արտաքսվել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար[5]։ Լեոն Խալֆինն ու Լիլիան Նախմիասը ամուսնացել են 1946 թվականին։

Երբ Դիանան 13 տարեկան է եղել՝ ծնողները բաժանվել են, և նա սովորել է Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի գիշերօթիկ հաստատություններում, այնուհետև Ժնևում բնակություն է հաստատել մոր հետ[6]։ Դիանան ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ արքայազն Էգոն ֆոն Ֆյուրստենբերգի հետ, երբ նա 1967 թվականին ընդունվել է Ժնևի համալսարանի տնտեսագիտական բաժին։ Էգոնը պատկանում էր Շվաբական իշխանական տոհմի կրտսեր ճյուղին։ Նրանք ամուսնացել են 1969 թվականին, սակայն ամուսնալուծվել են երեք տարի անց։ Նրանք ունեն դուստր՝ Տատյանան, և որդի՝ Ալեքսանդրը։ 1985 թվականից ապրել են Փարիզում։

1970 թվականին Դիանան կանանց համար դիզայներական հագուստի իր առաջին գիծն է բացել։ Հետագայում նա նաև զբաղվել է կոսմետիկայի արտադրությամբ:

2001 թվականին ամուսնացել է ամերիկացի միլիարդատեր և մեդիամագնատ Բարրի Դիլլերի հետ և հաջորդ տարի դարձել ԱՄՆ-ի քաղաքացի:

2002 թվականին Ֆյուրստենբերգը սեփական նախաբանով և ներածական խոսքով հրապարակել է իր հորաքրոջ՝ ֆրանսիացի բժիշկ-գինեկոլոգ Սիմա Վայսմանի մասին Փարիզից արտաքսման և ազատազրկման ընդունելության ելույթը՝ «Parmi les cris, un chant s'élève: le témoignage exceptionnel d’une femme médecin déportée à Auschwitz»։

2006 թվականի օգոստոսին Դիանան նշանակվել է նորաձևության աշխարհում ամերիկյան հեղինակավոր կազմակերպության՝ նորաձևության դիզայներների ամերիկյան խորհրդի նախագահ[7]։

Եղբայրը՝ Ֆիլիպ Հալֆինը, «Halfin» էլեկտրոնային լամպերի և կիսահաղորդիչների արտադրության բելգիական կորպորացիայի նախագահն էր[8]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականին Նյու Յորքի Նոր Դպրոցը նրան պատվավոր դոկտորի կոչում է շնորհել[9]։
  • 2018 թվականի սեպտեմբերի 28-ին դարձել է իր հարազատ Բրյուսել քաղաքի պատվավոր քաղաքացի[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [www.geni.com/people/Leon-Halfin/6000000008619507599 Генеалогия семьи Халфин]
  2. В базе данных на сайте еврейской генеалогии JewishGen.org фамилия его отца записана как Халфен: Шмая Герш-Берович Халфен (1877, Кишинёв — 1935, там же).
  3. Интервью с Дианой фон Фюрстенберг
  4. «Леон Халфин». Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին. Վերցված է 2009-11-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Биографические данные». Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին. Վերցված է 2009-11-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Диана фон Фюрстенберг
  7. «Диана фон Фюрстенберг стала президентом» (ռուսերեն). Վերցված է 2010-02-09-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  8. «Halfin.com». Արխիվացված է օրիգինալից 2010-02-09-ին. Վերցված է 2009-11-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «The New School Commencement 2016| The New School News Releases». www.newschool.edu. Վերցված է 2018-10-30-ին.
  10. «Diane von Fürstenberg, citoyenne d'honneur de Bruxelles». Focus on Belgium (ֆրանսերեն). 2018-10-15. Վերցված է 2018-10-30-ին.