Մասնակից:Էրիկ Պեպանյան/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Պեպանյան/Ավազարկղ11

«Լաբիրինթոսում վազողը։ Մահվան դեղ» (անգլ.՝ The Maze Runner: The Death Cure), ամերիկյան, ֆանտաստիկ և մարտական ժանրի ֆիլմ, ռեժիսոր Ուես Բոլլ, «Լաբիրինթոսում վազողը» ֆիլմի երրորդ մասը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2018 թվականի հունվարի 26-ին 3D, 2D, IMAX և IMAX 3D ձևաչափերով[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը, Նյութը, Ֆրայփանը, Բրենդան և Խորխեն, Վինսի թիմի հետ միասին, ազատում են իմմուններին, որոնց գողացել էին «Գլայդերները»։ Բոլոր ձերբակալվածները ազատվում են, բացի Մինհոյից, որը Թոմասի ընկերն էր։ Թոմասը վստահ էր, որ Մինհոն դեռ գտնվում է «Գլեյդերների» մոտ, և Վինսին համոզում է գնալ ինչ-որ «Քաղաք», որի մասին ասել էր փրկվածներից մեկը՝ Արիսը։ Վինսը հրաժարվում է, ասելով, որ ռիսկի չի դիմի և վտանգի տակ չի դնի բոլորի կյանքը՝ մեկին փրկելու համար։ Այդ ժամանակ Ջենսոնի հրամանով «Գլեյդերները» սկսում են փնտրել Թոմասին և նրա ընկերներին։ Գիշերը Թոմասը որոշում է գնալ Մինհոյին փնտրելու՝ չցանկանալով անհանգստացնել մյուսներին։ Նյուտը համոզում է Թոմասին, որպեսզի նա և Փրայփանը գան իր հետ։ Թերեզան «Գլեյդերներ» լաբորատորիայում Մինհոյի արյան միջոցով ստեղծում է շիճուկ և այն փորձարկում վարակվածներից մեկի վրա։

Թոմասը, Նյուտը և Փրայփան գնում են Մինհոյին փնտրելու։ Թունելում նրանք հանդիպում են վարակվածներին, անհաջող փախուստի ընթացքում նրանց ավտոմեքենան կողաշրջվում է։ Խորխեի և Բրենդայի աջակցությամբ, նրանք այնուամենայնիվ կարողանում են փախչել։ Թոմասն, իր ընկերների հետ միասին, գտնում է այդ քաղաքը, որի մասին ասել էր Արիսը։ Հայտնաբերելով Թոմասին, նրա մարմնում տեղադրված չիպի միջոցով՝ Ջենսոնը հրամայում է կրակել նրան։ Թոմասը ընկերների հետ միասին փախուստի է դիմում, սակայն դիմակներով մարդիկ նրանց առևանգում են։ Պարզվում է, որ այդ մարդկանց գլխավերևում կամգմած է Գալլին, որը վերապրել է Մինհոյի վրա հարձակումը։ Թոմասը հարձակվում է Գալլիի վրա, սակայն Նյուտը նրան հանգստացնում է։ Գալլին պատմում է, որ նա աշխատում է Լոուրենսի մոտ, ում մարդիկ էլ փրկել են նրան լաբիրինթում։ Թոմասը և Լոուրենսը պայմանավորվում են, որ Գալլին ցույց տա, թե որտեղ է գտնվում «Գլայդերներ» լաբորատորիան։ Գալլին ուղեկցում է նրանց դեպի քաղաքի գլխավոր շինությունը։

Ծրագրի նախապատրաստման ընթացքում Թոմասը քիչ էր մնում վիճի Նյուտի հետ։ Նրանք հաշտվում են, և Նյուտը պատմում է Թոմասին, որ վարակված է։ Թերեզան հեռացվում է «Գլայդերներ» համալիրից, քանի որ այն վարակվածը, որի վրա փորձարկել էր շիճուկը, չէր բուժվել այլ մահացել էր։ Ճանապարհին Թերեզան նկատում է Թոմասին և հետևում նրան։ Թոմասը հարցնում է աղջկան, թե արդյոք զղջում է նա իր դավաճանության համար։ Թերեզան վստահ էր, որ ժիշտ է վարվել։ Գալլին մոտենում է աղջկան և նրա վրա շպրտում է մի գլխարկ, քանի որ նա կամավոր չէր համաձայնի օգնել։ Գալլին և Թոմասը Թերեզային տանում են Լոուրենսի շտաբ։ Թոմասը, Գալլին և Նյուտը որոշում են մտնել «Գլայդերներ» համալիրը՝ փրկելու Մինհոյին և մնացած իմուններին։ Թերեզան ասում է, որ ամեն ինչ կվերջանա, երբ կգտնվի դեղամիջոցը։

Եռյակը Թերեզայի միջոցով մտնում է «Գլայդերների» շենքը։ Թոմասն ազատռում է առևանգված երեխաներին, իսկ Գալլին նրանց տանում է Բրենդայի մոտ։ Թոմասը և Նյուտը գնում են Մինհոյին փնտրելու։ Նրանք գտնում են Մինհոյին, որն իր հերթին փաղուստի էր դիմել՝ շրջանցելով Ջենսոնի պաշտպանությունը։ Նա թռել էր պատուհանից՝ ընկնելով շենքի մուտքի մոտ գտնվող շատրվանի մեջ։ «Գլայդերները» նկատում են Բրենդային, բայց Փրայփանի օգնությամբ հաջողվում է փրկել երեխաներին։ Լոուրենս այդ պահին աղմուկ է բարձրացնում, և, զոհաբերելով իրեն, պայթեցնում է դարպասները, ինչի հետևանքով փլուզվում են մյուս շենքերը։ Նյուտի ինքնազգացողությունը ճանապարհին վատանում է, և Թոմասը Մինհոյին ուղարկում է շիճուկը բերելու։ Թերեզան պարզում է, որ Թոմասի արյունը կարող է օգնել մյուս վարակվածներին բուժվել։ Բարձրախոսի օգնությամբ նա Թոմասին կոչ է անում գալ շենք։

Նյուտը Թերեզայի պատմածից հետո, փոխանցելով կուլոնը Թոմասին, սովորական վարակվածից վերածվում է շիզոֆրենիկի։ Նա, բոլորովին չկարողանալով տիրապետել իր գործողությունները, սկսում է կռվել Թոմասի հետ։ Նյուտը դանակով հարցակվում է Թոմասի վրա, և սպանում է ոչ թե ընկերոջը, այլ ինքն իրեն, հարվածելով ոիղիղ սրտին։ Ասելով իր կյանոի վերջին խոսքերը «Թոմի՜»՝ Նյուտը դանդաղ ընկնում է գետնին։ Այդ ժամանակ, վազելով գալիս է Բրենդան, շիճուկը ձեռքին, ինչը կարող էր Նյուտին տալ ապրելու շանս։ Թոմասը հեռանում է արդեն մահացած ընկերոջ մարմնից, հետո հայտնվում է Մինհոն, Գալլին և Փրայփենը, որոնք տեսնում են իրենց նախկին առաջնորդին՝ դանակը սրտում խրված։

Թոմասը ատրժանակով մտնում է «Գլայդերների» շենք, և ցանկանում է սպանել Ավա Փեյջին։ Սակայն, երբ իմանում է, որ ամեն ինչ իրենից էր կախված, և, որ նա կարող էր փրկել վարակված ընկերոջը, որը կյանքին վերջ տվեց ինքնասպան լինելով, մտափոխվում է։ Այդ պահին Ջենսոնը սպանում է Ավա Փեյջին և հանգստացնում Թոմասին։ Երբ Թոմասն արթնանում է, Ջենսոնը պատմում է նրան, որ նրա օգնությամբ, «Գլեյդերները» կփրկեն միայն նրանց, ում նա կասի։ Թերեզան հարձակվում է Ջենսոնի վրա։ Լաբորատորիա գնալու ժամանակ Ջենսոնը վիրավորում է Թոմասին։ Լաբորատորիայում Թոմասը ջարդում է ապակին, ինչից այն կողմ գտնվում էին վարակվածները։ Ազատ արձակվելուց հետո նրանք հարձակվում են Ջենսոնի վրա։

Հասնելով տանիք՝ Թոմասը և Թերեզան նստում են։ Կորցնելով վարակվածերին փրկելու հույսը՝ Թերեզան Թոմասին է փոխանցում դեղով լի շիճուկը և ասում նրան, որ նա ընդամենը ուզում էր օգնել։ Ինչից հետո նրանք համբուրվում են։ Նրանց գլխավերևում հայտնվում է մի ուղղաթիռ, որի մեջ գտնվող անձնակազմը գլխավորում էր Վինսը։ Ուղղաթիռից պարան են գցում։ Թերեզան Թոմասին օգնում է հասնել տանիքի մյուս ծայրը, որտեղից նրանք պետք է թռչեին։ Թոմասը ցատկում է և ընկնում ուղղաթիռի մեջ։ Թերեզան, տեսնելով ավերվող շինությունը, հասկանում է, որ սա վերջն է։ Հրաժեշտի հայացքով նայում է Թոմասին և, քավելով մեղքերը, նետվում է ցած։

Վիրավոր Թոմասին հաջողվում է փրկվել։ Նա զարթնում է մի վրանում։ Մինհոն Նյուտի տված կուլոնը փոխանցում է Թոմասին։ Բացելով կուլոնը՝ Թոմասն այնտեղ տեսնում է մի նամակ։Նամակի մեջ Նյուտը գրել էր, որ ընդհանրապես չի զղջում, որ ներգրավվել է այդ գործի մեջ։

Ի պատիվ զոհվածների, Խաղաղ Նավահանգստում հսկայական քար է տեղադրվում, որի վրա ամեն մեկը գրում էր այն մարդու անունը, ում կորցրել էր։

Մինհոն և մնացած փրկված գլեյդերները գչում են Չակի, Ուինսթոնի, Ալբիի, Զարթայի անունները։ Հենց ինքը՝ վազողը, տպագրում է իր ընկերոջ՝ Նյուտի անունը, ում նա օգնեց դուրս գալ լաբիրինթից, բայց չկարողացավ փրկել քաղաք Դենվերում։ Իսկ Գալլին, զղջալով իր արարքի համար, տպագրում է Չակի անունը, որին սպանել էր գրիվերի խայթոցի ազդեցության տակ։

Ֆիլմի վերջում Թոմասը քարի վրա գրում է Թերեզայի անունը՝ գրպանից հանելով շիճուկով լի փոքրիկ շիշը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտին հաստատվել է, որ Ս․ Թ․ Նաուլինը կգրի ֆիլմի սցենարը[3]։ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին, Ուես Բոլլը հաստատել է, որ հանդես կգա որպես ռեժիսյոր, և որ ֆիլմը չի բաժանվի 2 մասի[4]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներն սկսել են 2016 թվականի մարտի 14-ին Վանկուվերում[5][6]։ Նախկինում «San Diego Comic-Con International»-ը հայտարարել էր, որ ֆիլմի նկարահանումները կսկսեն 2016 թվականին[7]։

2016 թվականի մարտի 18-ին հայտարարվել էր այն մասին, որ Դիլան Օ'Բրայենը նկարահանման հրապարակում վնասվածք է ստացել և հոսպիտալացվել է։ Ջեյմս Դեշները իր Twitter-յան էջում հայտարարել էր, որ ֆիլմի նկարահանումները դադարեցվել են այդ դեպքից հետո[8]։ Լուրեր էին պտտվում, որ պրոդյուսերները «ուզում» են վերսկսել նկարահանումները մայիսի կեսերին[9]։ 2016 թվականի ապրիլի 29-ին ֆիլմի արտադրությունը փակվում է անորոշ ժամանակով, քանի որ Դիլանի վնասվածքները ավելի լուրջ էին, քան պատկերացնում էին[10]։ Նկարահանումները պետք է վերսկսվեին 2017 թվականի փետրվարին Հարավային Աֆրիկայում [11][12], բայց սկսվում է մարտին[13]։ Նկարահանումների ժամանակ հայտարարվել է, որ Ուոլթոն Գոգինսը կնկարահանվի ֆիլմում[14]։

Սաունդրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Maze Runner: The Death Cure: Original Motion Picture Soundtrack
# Անվանում Տևողություն
1. «Rescue»   7:50
2. «We Started This Together»   3:40
3. «Overrun Checkpoint»   1:42
4. «The Last City»   2:37
5. «Teresa's Plea»   2:26
6. «Closing In»   2:34
7. «An Old Friend»   2:10
8. «Lawrence»   1:60
9. «The Virus»   3:23
10. «Long Way from the Glade»   2:42
11. «Whatever the Cost»   1:47
12. «Visions of Thomas»   4:16
13. «Chat with Teresa»   3:16
14. «Let's Go»   3:24
15. «Good Luck Greenie»   2:03
16. «The Lion's Den»   10:03
17. «What Bus?»   4:09
18. «Lawrence's Final Act»   3:31
19. «Please Tommy, Please»   10:38
20. «Crank Lab»   5:18
21. «I'm Sorry»   5:59
22. «Goodbye»   7:39

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Ֆիլմի թողարկման սկզբնական ամսաթիվը 2017 թվականի փետրվարի 17-ն էր։ 2016 թվականի մայիսի 27-ին 20th Century Fox-ը ֆիլմի թողարկումը տեղափոխում է 2018 թվականի հունվարի 12-ը, ինչը Դիլան Օ'Բրայենին թույլ է տալիս մասնակցել թողարկմանը, երկար բուժումից հետո[10][15]։ Ավելի ուշ թողարկման օրը կրկին տեղափոխվել է փետրվարի 9[16][17]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է կինոքննադատների խառը արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 43% վարկանիշ 168 գրախոսության հիման վրա, միջին հաշվով 5,1 միավոր 10-ից[18]։ Metacritic կայքում ֆիլմը գնահատվում է 37 քննադատների գրախոսության հիման վրա՝ 51 միավոր 100-ից[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. D'Alessandro, Anthony (2017-04-22). «'Deadpool 2', 'New Mutants' & 'Dark Phoenix' Find 2018 Dates Among Fox's Slew Of Release Changes & Additions». Deadline (անգլերեն). Վերցված է 2017-12-01-ին. {{cite news}}: line feed character in |title= at position 36 (օգնություն)
  2. McNary, Dave (2017-08-26). «Steven Spielberg's Pentagon Papers Movie Re-Titled 'The Post'». Variety (անգլերեն). Վերցված է 2017-12-01-ին.
  3. Busch, Anita (2015-03-04). «'Maze Runner: The Death Cure' Sets T.S. Nowlin To Pen». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017-01-29-ին.
  4. Peter Sciretta (2014-10-09). «The Death Cure Movie: Maze Runner Finale Won't Be Split Into 2 Movies». /Film (անգլերեն). Վերցված է 2017-01-29-ին.
  5. LINDSAY BARKER (2016-01-18). «The Maze Runner 3 to begin filming in Vancouver in March». Vancity Buzz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-01-29-ին. Վերցված է 2017-01-29-ին.
  6. «'The Maze Runner: Death Cure' News And Updates: Filming Confirmed; Release Date Set On February». Jobs & Hire. 2016-03-09. Վերցված է 2017-01-29-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  7. «The script for Death Cure is currently being worked on & will begin filming in February». Twitter. 2015-07-09. Վերցված է 2017-01-29-ին.
  8. Zumberge, Marianne (2016-03-18). «'Maze Runner' Star Dylan O'Brien Injured on Set». Variety (անգլերեն). Վերցված է 2017-01-29-ին.
  9. MARC MALKIN (2016-04-05). «Dylan O'Brien Healing Very Well After Maze Runner Accident». E! (անգլերեն). Վերցված է 2017-01-29-ին.
  10. 10,0 10,1 Rebecca Ford and Borys Kit (2016-04-30). «Dylan O'Brien's Injuries Force 'Maze Runner' Sequel to Extend Production Shut Down». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017-01-29-ին.
  11. Lena Wilson (2016-08-29). «Maze Runner: The Death Cure Resumes Filming In February». Screen Rant (անգլերեն). Վերցված է 2017-01-29-ին.
  12. IAN BAILEY (2016-09-04). «Maze Runner film production leaving B.C. for South Africa». The Globe and Mail (անգլերեն). Վերցված է 2017-01-29-ին.
  13. Wes Ball (2017-03-02). «Big day today. Shot two scenes in 7 hours (that's a short day for me). Also prelit a set for tomorrow. Then watched dailies... Pretty stuff». Twitter (ռուսերեն). Վերցված է 2017-04-27-ին.
  14. Hipes, Patrick (2017-05-10). «Walton Goggins Set For 'Maze Runner: Th e Death Cure'». Deadline (անգլերեն). Վերցված է 2017-05-19-ին. {{cite news}}: line feed character in |title= at position 40 (օգնություն)
  15. McNary, Dave (2016-05-28). «Dylan O'Brien's 'Maze Runner: Death Cure' Release Pushed Back to 2018». Variety (անգլերեն). Վերցված է 2017-01-29-ին.
  16. Wes Ball‏ (2017-04-22). «Hey maze fans. Don't worry. Release date shifted 4 weeks. It's a good thing. I get four more weeks of vfx finals, sound mixing, editing. 👍». Twitter (ռուսերեն). Վերցված է 2017-04-27-ին.
  17. D'Alessandro, Anthony (2017-04-22). «'Deadpool 2', 'New Mutants' & 'Dark Phoenix' Find 2018 Dates Among Fox's Slew Of Release Changes & Additions». Deadline (անգլերեն). Վերցված է 2017-04-27-ին.
  18. «Maze Runner: The Death Cure». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2018-01-26-ին.
  19. «Maze Runner: The Death Cure». Metacritic. Վերցված է 2018-01-26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]