Մասնակից:Էմիլիա Գրիգորյան/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիա Գրիգորյան/Ավազարկղ8

Հարվի Կեյտել (անգլ.՝ Harvey Keitel, ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ «Բագսի» ֆիլմում ավազակ Միկի Քոենի դերը մարմնավորելու համար առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների: Նա առավել հայտնի է Մարտին Սկորսեզեի և Քվենտին Տարանտինոյի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են՝ «Տաքսու վարորդ», «Չար փողոցներ», «Կատաղած շներ», «Քրեական ընթերցանք» և «Արևածագից դեպի մայրամուտ»: Ալ Պաչինոյի և Էլեն Բյորստինի հետ միասին համարվում է Դերասանական ստուդիայի համանախագահը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքի Բրուքլինի շրջանում, Ռումինիայից և Լեհաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Ծառայել է Լիբանանում, ծովային հետևազորում։ Սովորել է Լի Ստրասբերգի և Ստելա Ադլերի Դերասանական ստուդիայում։ Շուրջ 10 տարի աշխատել է ոչ մեծ թատրոններում։ Այդ ժամանակ ծանոթացել է կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ, և նկարահանվել նրա՝ «Ո՞վ է բախում իմ դուռը» ֆիլմում։ Սկորսեզեի հետ համագործակցությունը շարունակվել է «Ալիսան այլևս այստեղ չի բնակվում» (1974), «Չար փողոցները» (1972), «Տաքսու վարորդ» (1976), «Քրիստոսի վերջին փորձությունը» (1988) ֆիլմերում։


1970-ական թվականների վերջում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում։ Կեյտելը պետք է նկարահանվեր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» (1979) ֆիլմում, սակայն դերը ստացավ Մարտին Շինը։ Դրանից հետո նրա կարիերան անկում ապրեց, հիմնականում մարմնավորում էր երկրորդական դերեր։


Իր դերասանական գործունեությունը շարունակեց արդեն 1988 թվականին, երբ նկարահանվեց «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմում, մարմնավորելով Հուդա Իսկարիովտացու դերը։ Այնոհետև հաջորդեցին դերեր՝ Ռիդլի Սքոթի «Թելման և Լուիզը» (1991) և «Բագսի» ֆիլմերում:

1992 թվականին դարձել է Քվենթին Տարանտինոյի «Կատաղած շները» ֆիլմի պրոդյուսերը, որտեղ մարմնավորել է գլխավոր դերերից մեկը: Շարունակելով համագործակցությունը Տարանտինոյի հետ, 1994 թվականին նկարահանվել է «Քրեական ընթերցանք», իսկ 1995 թվականին՝ «Արևածագից դեպի մայրամուտ» ֆիլմերում:

Խաղացել է Ջեյն Կեմպիոնի «Դաշնամուր» ֆիլմում, որը Կանիի կինոփառատոնին արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին։ 2001 թվականին նկարահանվել է հունգարացի կինոռեժիսոր Իշտվան Սաբոյի «Կողմերի կարծիքը» ֆիլմում։

2002 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում արժանացել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան մրցանակին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվի Կեյտելը երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել դերասանուհի Լորրեյն Բրակոի հետ։ 2001 թվականին Կեյտելը ամուսնացել է դերասանուհի Դաֆնե Կանսթերի հետ։ Նա երեք երեխաների հայր է. Ստելլան (ծնվել է 1985 թվականին), մայրը Լորրեն Բրակկոն է, Հադսոնան (ծնվել է 2004 թվականին), մայրը Լիզա Կարմազին է, և Ռոմանան (ծնվել է 2004 թվականին), մայրը Դաֆնե Կանսթերն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:Մայիսի 13 ծնունդներ]] [[Կատեգորիա:1939 ծնունդներ]] [[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] [[Կատեգորիա:Դերասաններ այբբենական կարգով]] [[Կատեգորիա:Ամերիկացի դերասաններ]] [[Կատեգորիա:Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ]] [[Կատեգորիա:Ամերիկացի պրոդյուսերներ]]