Մասնակից:Արսեն 2009/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում : Բնակավայրը տեղաբաշխված է Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում՝ Որոտան գետի ստորին հոսանքի աջափնյակում։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշումների տակ տարածաշրջանի գյուղերը հայաթափվել են։

1920 թվականին Որոտանի ստորին հոսանքի տարածքները բռնակցվել են Խորհրդային Ադրբեջանին։ Այդ տարիներին խորհրդային Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կառավարությունը ստեղծել էր քրդաբնակ գյուղեր, որոնց մի քանի տասնամյակների ընթացքում թուրքացրել են։ Այդպիսի բնակավայրերից մեկն էլ դարձել էր Վարդաբաց գյուղը։ 1923 թվականին վերոհիշյալ գյուղը գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի,իսկ 1930 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում։

1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվել է։ Բնակավայրը վերաբնակեցվել է 1997 թվականին, և առաջին բնակիչներն են եղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից Գրիգոր Ղարիբյանի և Օնիկ Նաջարյանի ընտանիքները։

Գյուղի Վարդաբաց անվանումն էլ տրվել է Օնիկ Նաջարյանի կողմից այն հիմնավորմամբ, որ գյուղը, վերևից դիտելով, վարդի բացվելու տեսարանի է նման։

Բնակավայրի տարածքով է անցնում Վարդաբաց-Կրմեն ոռոգման ջրատարը։