Մասնակից:Անի2003/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինաս Խաչատուրի Շորսորով(ծնվել է 25.10 1922, Մոսկվայում), մետաղագիտության և մետաղների ֆիզիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1968)։ ՍՄԿԿ անդամ 1952 թվականից։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (19491951-1953-ը՝ ՍՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի էլեկտրաթերմիայի և էլեկտրաեռակցման բաժանմունքի գիտնական քարտուղար։ 1953 թվականից աշխատում է ՍՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Բայկովի անվան մետալուրգիայի ինստիտուտոում, 1959 թվականից կոմպոզիցիոն նյութերի և պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիայի բաժնի վարիչ։ 1979 թվականից՝ ՍՍՀՄ Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին կից փոշեմետալուրգիայի գիտական խորհրդի պաշտպանական պատվածքների բաժանմունքի և ՍՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի մետալուրգիական պրոցեսների ֆիզիկաքիմիական հիմունքների գիտական խորհրդի կոմպոզիցիոն նյութերի ու պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիայի բաժանմունքի նախագահ։ Շորսորովը կոմպոզիցիոն նյութագիտության հիմնադիրն է ՍՍՀՄ-ում։ Շորշորովի բազմաթիվ գյուտերն արմատավորվել են մետալուրգիայում, մեքենաշինության մեջ, էլեկտրոնային տեխնիկայում։ 1968 թվականին Մոսկվայի մետալուրգիական երեկոյան ինստիտուտում հիմնադրել է «կոմպոզիցիոն նյութերի եռակցում և ստացում» մասնագիտությամբ եռակցման պրոցեսների մետալուրգիայի ամբիոն (մինչև 1978 թվականը՝ ամբիոնի վարիչ)։ Աշխատությունները վերաբերում են տարասեռ նյութերի կոնտակտային Փոխազդեցությանը, մետաղական համաձուլվածքներում ֆազային փոխակերպումներին և ջերմամեխանիկական ամրացմանը, պաշտպանական պատվածքների փոշեմետալուրգիային։ Պ․ Պ․ Անոսովի (1966) և Ա․ Ա․ Բայկովի (1981) անվան մրցանակներ։ Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1980)։ Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։