Մասնակից:Անիմա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիմա/Ավազարկղ
Изображение логотипа
ՀապավումԱՈՒԱՀ
Միջազգային անվանումWEST UKRAINIAN NATIONAL UNIVERSITY YEREVAN EDUCATION AND RESEARCH INSTITUTE
ՀասցեԱվան, Աճարյան 31[1]
Կայքeftneu.am

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (հակիրճ` ԱՈՒԱՀ) անգլ.՝ WEST UKRAINIAN NATIONAL UNIVERSITY), Ուկրաինայի IV (բարձրագույն) կարգի հավատարմագիր ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը հիմնադրվել է 1966թ. Տերնոպոլ քաղաքում: Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը Համալսարանների Մեծ խարտիաի(«Magna Charta Universitatum»)[2] և եվրոպական համալսարանների ասոցիացիայի անդամ է[3]:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966թ. Տերնոպոլ քաղաքում բացվել է Կիևի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսատնտեսգիտական ֆակուլտետը:

1971 թվականին ֆինանսատնտեսագիտական ֆակուլտետի հիման վրա ստեղծվել է Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։

1994 թվականի օգոստոսի 29-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների բարելավման մասին» թիվ 592 որոշման համաձայն՝ Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի հիման վրա ստեղծվել է Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիան:

2005 թվականի մարտի 30-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետը իր թիվ 72 հրամանով բավարարել է ուսումնական հաստատության գիտական խորհրդի, Տերնոպոլի մարզային պետական վարչության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարության խնդրանքը և ստեղծել է Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանը:

2006 թվականի սեպտեմբերի 29-ին, հաշվի առնելով Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության արդյունքների համազգային և միջազգային ճանաչումը, նրա նշանակալի ներդրումը ազգային կրթության և գիտության զարգացման գործում, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանագրով համալսարանին շնորհվել է ազգային կարգավիճակ:

2020 թվականի օգոստոսի 25-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանը վերանվանվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարան, և ստացել դասական բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ[4]։


ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ ՀՀ և Ուկրաինայի կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա 2001թ. հոկտեմբերի 20-ին Երևանում բացվել է Ուկրաինայի կողմից Անդրկովկասում ստեղծված առաջին և միակ պետական համալսարանը՝ Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի Երևանյան մասնաճյուղը, որն այսօր Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ վերանվանվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ` Ուկրաինայի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը Ուկրաինայի սահմաններից դուրս: Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի 03.04.2001թ. գիտխորհրդի որոշմամբ` ինստիտուտի տնօրեն է նշանակվել նույն բուհի շրջանավարտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, կրթության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Երևանի կրթագիտական ինստիտուտը Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի(Західноукраїнський національний університет) կառուցվածքային ստորաբաժանումն է Երևանում: Ինստիտուտը հավատարմագրված է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, ունի IV (բարձրագույն) կարգի հավատարմագիր, լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից 2001 թվականից [5]:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը զբաղեցրել է 21-րդ տեղը Ուկրաինայի երկու հարյուր բուհերի մեջ «Top 200 Ukraine» բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշում և 18-րդ տեղը 239 համալսարանների միջև Ուկրաինայի համախմբված վարկանիշում: Համաձայն աշխարհի համալսարանների գիտական գործունեության որակի գնահատման արդյունքների, որը ձևավորվել է Google Scholar տվյալների բազայի կողմից՝ գիտնականների կատարած մեջբերումների վերլուծության որն իրականացրել է Webometrics-ը, ԱՈՒԱՀ-ն ընդգրկվել է լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վեցյակում: Աշխարհի համալսարանների Webometrics Ranking Web-ում (Edition 2023) համալսարանը զբաղեցնում է 14-րդ տեղը Ուկրաինայի 300 բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում, իսկ միջազգային UniRank վարկանիշում՝ 17-րդ տեղը: SCImago Institutions Rankings-ի նորարարության ինովացիոն վարկանիշում ԱՈՒԱՀ-ն զբաղեցնում է պատվավոր 5-րդ տեղը։ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը Ուկրաինայում յոթերորդն է՝ հետազոտողների թվով, ովքեր ունեն Web of Science-ում պրոֆիլներ:

2010թ. հոկտեմբերի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած աշխարհի «Trade Leaders' Club» (Առևտրի առաջնորդներ) կազմակերպության կողմից Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտին շնորհվել է «ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» հատուկ մրցանակ, իսկ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը՝ որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար, պարգևատրվել է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ : Պարգևատրման որոշումը կայացվել էր տվյալ կազմակերպության 112 երկրների 7000 անդամների կողմից:


ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում ուսուցումն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Գործում է նաև ինստիտուտին կից մասնագիտական քոլեջ:

ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը հնարավորություն է տալիս ստանալու որակյալ ուսուցում բակալավրի կրթական ծրագրով՝ առկա և հեռակա կրթաձևերով, հետևյալ մասնագիտություններով՝

  1. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ (Տուրիստական բիզնեսի կառավարում)
  2. ՄԵՆԵՋՄԵՆԹ ( Բիզնեսի կառավարում)
  3. ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՐԿՈՒՄ
  4. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԻԱ
  5. ՖԻՆԱՆՍՆԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (բանկային գործ)
  6. ՖԻՆԱՆՍՆԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (մաքսային գործ)

Ուսման տևողությունը առկա և հեռակա կրթաձևերի համար 4 տարի է:

Շրջանավարտներն ստանում են Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի միջազգային ճանաչում ունեցող ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ՝ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում: Մինչ օրս Մայր բուհը տվել է շուրջ 210.000 շրջանավարտ: Այս բուհի շրջանավարտներն են եղել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Մայր բուհի նախկին ռեկտոր Անդրեյ Կրիսովատին, ներկայիս ռեկտոր՝ Օկսանա Դեսյատնյուկը, ինչպես նաև ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը համագործակցում է օտարերկրյա համալսարանների հետ կնքելով երկկողմ պայմանագրեր: Մինչ օրս կնքվել է 132 համաձայնագիր՝ գործընկեր համալսարանների հետ ավելի քան 33 արտասահմանյան երկրների՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Նորվեգիա, Դանիա, Գեմանիա, Սլովակիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Բուլղարիա, Հունաստան, Չինաստան, Ղազախստան, Տաջիկստան, Մարոկկո և Էկվադոր: Համալսարանը վավեր անդամ է այնպիսի կազմակերպությունների, ասոցիացիաների և ցանցերի, ինչպիսիք են՝

  • Եվրոպական համալսարանների ասոցիացիա,
  • Միջազգային կրթության եվրոպական ասոցիացիա,
  • Համալսարանների մեծ կանոնադրություն,
  • Անդրսահմանային համագործակցության բուհերի ցանց,
  • Արևելյան Եվրոպայի համալսարանների ցանց,
  • Բալթյան համալսարանների ծրագիր,
  • Նորվեգական-ուկրաինական համալսարանների դաշինք:


Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՏԱՐԱԾՔ». {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  2. [«Magna Charta Universitatum Signatory Universities (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2017-10-15-ին. Վերցված է 2017-10-08-ին. Magna Charta Universitatum Signatory Universities (անգլ.)]
  3. [«EUA Members Directory (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2017-10-08-ին. Վերցված է 2017-10-08-ին. EUA Members Directory (անգլ.)]
  4. «Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություն 2020թ».
  5. «ՀՀ-ում գործող արտերկրի բուհերի ցանկ». {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)