Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ53

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա դե Արմաս
Ի ծնե անուն՝Աննա Սելիա դե Արմաս Կասո
Ծննդյան թիվ՝ապրիլի 30, 1988(1988-04-30) (35 տարեկան)
Ծննդավայր՝Սանթա-Քրուս-դել-Նորտե (Կուբա)
Քաղաքացիություն՝Կուբա Կուբա, Իսպանիա Իսպանիա
Մասնագիտություն՝Դերասանուհի
Կարիերա՝2006-ից մինչ օրս
IMDb։ID 1869101

Աննա Սելիա դե Արմաս Կասո (իսպ.՝ Ana Celia de Armas Caso; ծնվել է 1988 թվականի ապրիլի 30-ին, Սանթա-Քրուս-դել-Նորտե, Կուբա[1])՝ իսպանա-կուբական դերասանուհի: Նախկինում ապրել է Իսպանիայում, Մադրիդում, բայց ներկայումս բնակվում է Լոս Անջելեսում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սելիա դե Արմաս Կասոն սովորել է Դալասում, ԱՄՆ, որից հետո վերադարձել է Կուբա: 12 տարեկանում որոշեց դառնալ դերասանուհի և ընդունվել է Կուբայի Ազգային Թատերական դպրոցը:[2] 16 տարեկանում նկարահանվել է իր համար առաջին ֆիլմում՝ «Ֆրանսիայի վարդ» ֆիլմում: Նկարահանվելէ նաև «Մադրիգալ» կուբական ֆիլմում և «Կորուսյալ դրախտ» հեռուստառոմանում:

Մեկնելով Մադրիդ, անցնում է տարբեր քասթինգներ և մի շաբաթից հետո ստանում է իր դերը «Սև ավազան» սերիալում:

2010 թվականին սկսել է նկարահանվել «Հռոմեական Իսպանիայում», որտեղ նա խաղացել է ստրուկ Ներեի դերը: Սերիալը սկսվել է հաղորդվել նույն թվականի հոկտեմբերի 25-ին Antena 3-ում: Սերիալը սկսվել է նույն թվականի հոկտեմբերի 25-ին: 2011 թվականին Աննան լքել է սերիալը, որպեսի կենտրոնանա ապագա կարիերայի վրա: Այսպիսով, դերասանուհին խաղացել է ընդամենը 16 դրվագ և երկու եթերաշրջան:

Այս պահին որոշել է կենտրոնանալ կարիերայի վրա Հոլիվուդում, նրա առաջին ամերիկյան ֆիլմը՝ «Քարե բռունցքները», որտեղ նաև նկարահանվել է Ռոբերտ դե Նիրոն, դուրս է եկել 2015 թվականին:

2014 թվականին նկարահանվել է Էլայ Ռոթի «Ով է այնտեղ» թրիլերում, Կիանու Ռիվզի հետ գլխավոր դերերից մեկում: Ֆիլմը ներկայացվել է Sundance Festival 2015-ում: Նույն թվականի աշնանը Ռիվզի հետ միասին նկարահանվել է «Աստծո դուստրը» ֆիլմում: 2015 թվականի մարտին սկսել է նկարահանվել Թոդ Ֆիլիպսի «Պատերազմական շներ» ֆիլմում, որտեղ նաև նկարահանվել են Մայլզ Թելերը և Ջոնա Հիլը:

2017 թվականի հոկտեմբերի 6-ին դուրս է եկել ռեժիսոր Դենի Վիլնյովի և պրոդյուսեր Ռիդլի Սքոթի «Շեղբի վրայով վազողը - 2049» մասշտաբային ֆանտաստիկ թրիլերը, որտեղ Ռայան Գոսլինգի հետ միասին Աննան խաղացել է Ջոյի դերը: Ֆիլմում նրա խաղացած դերը ստացել է բարձր գնահատականներ և ճանաչվել է, որպես առաջադեմ դեր:[3][4][5]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից մինչև 2013 թվականը ամուսնացած էր դերասան Մարկ Քլոտետի հետ:[6]

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
Թվական ԱՆվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 Ֆրանսիայի վարդ Una rosa de Franc Մարի
2007 Մադրիգալ Madrigal Ստելա
2007 Կորուսյալ դրախտ El edén perdido Գլորիա
2009 Սուտ և ճարպ Mentiras y gordas Կարոլա
2010 Անճոռնի ես Despicable Me/ Gru, mi villano favorito Մարգո
2011 Փակուղի Callejón Ռոզա
2014 Մի բուռ համբույրների համար Por Un Punado De Besos Աղ
2015 Ով է այնտեղ Knock Knock Բել
2016 Աստծո դուստրը Exposed Իզաբել դե Լա Քրուզ
2016 Պատերազմական շներ War Dogs Իզ
2017 Օվերդրայվ Overdrive Ստեֆանի
2016 Քարե բռունցքներ Hands of Stone Ֆելիսիդադ Իգլեսիաս
2017 Շեղբի վրայով վազողը - 2049 Blade Runner 2049 Ջոյ
2018 Երեք վայրկյան Three Seconds Սոֆիա Քոֆման
Հեռուստատեսություն
Թվակնա Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007—2010 Սև ավազան El Internado Կարոլինա Լեալ Սոլիս
2010—2011 Հռոմեական Իսպանիա, լեգենդ Hispania, la leyenda Ներեյա
2013 Վիկտոր Ռոս Víctor Ros Լոլա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cecilia Crespo (1 August, 2015). «Ana de Armas: A Cuban Woman Out to Conquer Hollywood». oncubamagazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-06-13-ին.
  2. ESTER REQUENA (2016-05-16). «Los ojos verdes de Hollywood no tenían trabajo en España». Almería - Ideal (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2017-06-13-ին.
  3. Kate Erbland. «'Blade Runner 2049': Where You've Seen Standout Supporting Cast Before | IndieWire» (անգլերեն). www.indiewire.com. Վերցված է 2017-10-29-ին.
  4. «Hollywood's Next Big Thing: 'Blade Runner 2049' Breakout Ana de Armas». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017-10-29-ին.
  5. «Ana de Armas Is Complex and Incredible in 'Blade Runner 2049'». Esquire (անգլերեն). 2017-10-03. Վերցված է 2017-10-29-ին.
  6. ANTONIO DIÉGUEZ (04/11/2015). «El primer desnudo de Ana de Armas en Hollywood junto a Keanu Reeves». ELMUNDO (իսպաներեն). Վերցված է 2017-06-13-ին.