Մառլոն Տեյշեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառլոն Տեյշեյրա
անգլ.՝ Marlon Teixeira
Դիմանկար
Տեյշեյրան 2012 թվականին
Ծնվել էսեպտեմբերի 16, 1991
ԾննդավայրԲրազիլիա Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Ազգությունբրազիլացի
Մասնագիտությունմոդել
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներDahlia De La Lune?
 Marlon Teixeira Վիքիպահեստում

Մառլոն Լուիզ Տեյշեյրա (անգլ.՝ Marlon Teixeira, սեպտեմբերի 16, 1991(1991-09-16), Սանտա Կատարինա, Բրազիլիա)[3], բրազիլացի մոդել է՝ պորտուգալական, ճապոնական և բնիկ բրազիլական ծագումով։ Ծնվել է Սանտա Կատարինայում (Բրազիլիա)[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է իր կարիերան, երբ տատիկը ներկայացրել է Տեյշեյրային իրենց ընտանիքի ընկերոջը՝ Անդերսոնին, ով Way Model Management մոդելային գործակալության սեփականատարն էր։

Քայլել է այնպիսի հայտնի բրենդների և դիզայներների շոուերի համար, ինչպիսիք են՝ Armani, Dolce & Gabbana, DSquared², Ռոբերտո Կավալի, Ժան Պոլ Գոտյե և այլն։ Հայտնվել է տարբեր ամսագրերի շապիկներին, օրինակ՝ L'Officiel Hommes, Essential Homme, Fiasco, Made in Brazil, Client, և Hercules։ Բացի այդ հայտնվել է նաև հայտնի ամսագրերի շապիկներին՝ GQ, Vogue Espana, V, Elle, W ՝ Ջենիֆեր Գուդվինի հետ միասին և Vanity Fair ամսագրում Շակիրայի հետ համատեղ[4]։

2011 թվականին նա և հոլանդացի մոդել Մառլոս Հորսթը դարձան Diesel–ի նոր օծանելիքի դեմքը, որը կոչվեց «Diesel Fuel for Life Denim Collection»։ Օծանելիքի գովազդը լուսանկարել էր Թերի Ռիչարդսոնը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Մելինա Մացուկասն էր[5]։ 2013 թվականին նա և Ջորջիա Մեյ Ջագերը դարձան Ռոբերտո Կավալիի «Just for him» օծանելիքի, իսկ 2015 թ.–ին Մեգան Ֆոքսի հետ Avon–ի «Instinct» օծանելիքի դեմքերը։

Տեյշեյրան հաղթեց «Ամենագեղեցիկ տղամարդ մոդելը» 2015 թվականի մրացանակը՝ Spanish Glamour ամսագրի կողմից։ Այժմ Տեյշեյրան ըստ Յահուի և CNN–ի համարվում է 10 ամենաթեժ մոդելներից մեկը։

Տեյշեյրան նկարահանվել է Ֆիլիպ Կիրկորովի «Snow» երգի տեսահոլովակում[6]։

Նկարահանվել է հայտնի կանանց հետ, ինչպիսիք են՝ Ջիզել Բունդշեն, Մեգան Ֆոքս, Շակիրա, Ալեսանդրա Ամբրոսիո, Մադոննա, Իզաբել Գուլար, Ադրիանա Լիմա, Իրինա Շեյք, Քենդիս Սվեյնփոլ, Ստեֆանի Սեյմուր և այլոց հետ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա այժմ ներգրավված է «Թոփ տղամարդ իկոնա» և «Ամենասեքսուալ տղամարդիկ» models.com–ի կազմած ցանկում։ 2011 թվականին անվանվեց որպես լավագույն տղամարդ մոդել Client, Made in Brazil և Hola! ամսագրերի կողմից։ Ստացել է tFS Style Awards մրցանակ, որպես 2013 թվականի լավագույն տղամարդ մոդել։ Ստացել է նաև Portugal Fashion Awards 2012, LIA Awards 2011 արծաթե և Clio Awards 2012 բրոնզե մրցանակներ։

Անձական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա սիրելի զբաղմունքներն են չմշկասահքը, լողալը, ճանապարհորդելը, ֆիլմեր դիտելը, նոր բաներ սովորելը և կիվիի հյութ խմելը[4]։ Նրա լավագույն ընկերը բրազիլացի մոդել Ֆրանցիսկո Լաչովսկին է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://jc.ne10.uol.com.br/social1/2015/03/01/ele-tem-o-rosto-mais-bonito/index.html
  2. https://caras.uol.com.br/fashion/marlon-teixeira-e-eleito-o-rosto-mais-bonito-do-ano-por-revista-espanhola-glamour-bruna-marquezine.phtml
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 Ftape: The life of Marlon Teixeira
  5. http://models.com/models/Marlon-Teixeira
  6. Philipp Kirkorov - Snow (teaser)
  7. NY Magazine: Model Profile Արխիվացված 2016-12-14 archive.today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառլոն Տեյշեյրա» հոդվածին։