Մաջեստիք (Բրոդվեյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաջեստիք
Տեսակթատրոն
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՆյու Յորք շրջան
Հիմնադրման ամսաթիվմարտի 28, 1927
ՃարտարապետՀերբերտ Ջ․ Քրափ[1]
Կայքshubert.nyc/theatres/majestic/
 Majestic Theatre (Broadway) Վիքիպահեստում

Մաջեստիք (անգլ.՝ The Majestic Theatre; հայերեն՝ վսեմ, վեհ), բրոդվեյան թատրոն, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն վարչական միավորի թատերական թաղամասում (ԱՄՆ)։ Այն Բրոդվեյի ամենաընդարձակ թատրոններից մեկն է (տեղավորում է 1645 հանդիսական)։ Մաջեստիք թատրոնում ավանդաբար ցուցադրվում են երաժշտական նշանակալի ներկայացումներ, որոնցից են «Կարուսել» (1945), «Խաղաղ օվկիանոսի հարավային ափը» (1949), «Երաժիշտը» (1957), «Կամելոտ» (1960) բեմադրությունները։ Թատրոնը նաև երկրորդ տուն է դարձել 42-րդ փողոց, և երրորդ` «1776» մյուզիքլների համար։ 1988 թվականի հունվարի 26-ից թատրոնում ցուցադրվում է Օպերայի ուրվականը մյուզիքլը։ 2014 թվականի հոկտեմբերի 24-ի տվյալներով այն ցուցադրվել է 11.113 անգամ և ցուցադրվում է անընդմեջ 27 տարի. դրանով այն դարձել Բրոդվեյի պատմության մեջ ամենաերկար ցուցադրված ներկայացումը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Majestic Theatre»-ը կառուցել է «The Chanin Brothers» կազմակերպությունը` ըստ ճարտարապետ Հերբերտ Կրապի նախագծի որպես ժամանցային համալիրի մի մաս, որի մեջ մտնում էին «Ջոն Գոլդեն», «Բեռնարդ Բ. Ջեքոբս» թատրոններն ու «The Milford Plaza» հյուրանոցը[3]։ Թատրոնը բացվել է 1927 թվականի մարտի 28-ին, «Rufus LeMaire's Affairs» մյուզիքլի առաջնախաղով։ 1930 թվականին, մեծ դեպրեսիայի տարիներին թատրոնը գնվել են Շուբերտ եղբայրների կողմից և այժմ հանդիսանում է «The Shubert Organization»-ի սեփականությունը[3]։ 1987 թվականին «The Majestic Theatre»-ը ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանի մեջ` որպես պատմության և ճարտարապետության հուշարձան։ 2013 թվականի վերջին ամբողջական շաբաթվա ընթացքում Օպերայի ուրվականը մյուզիքլը, որ թատրոնում ցուցադրվում է 1988 թվականի հունվարի 26-ից, ռեկորդային դիտումներ է ապահովել։ Ներկայացման 9 բեմադրությունից հավաքվել է $1 843 296` գերազանցելով նախորդ շաբաթական ռեկորդը, որը գրանցվել էր 2011 թվականի հունվարի 2-ին ($1 390 530)[4]:

Թատրոնի հիմնական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927. «Նամակ», «Ռիո Ռիտա»
  • 1931. «Ուղղակի Սայմըն», «Արքայազն ուսանողը»
  • 1933. «Ներեցեք իմ անգլերենի համար»
  • 1936. «Մատների վրա»
  • 1937. «Զինված երեխաները»
  • 1941. «Hellzapoppin»
  • 1945. «Կարուսել»
  • 1947. «Ինձ պարոն կոչեք», «Ալեգրո»
  • 1949. «Խաղաղ օվկիանոսի հարավային ափը»
  • 1953. «Ես և Ջուլիետը»
  • 1954. «Ծովի միջով», «Ֆաննի»
  • 1956. «Հաջողված որս»
  • 1957. «Երաժիշտը»
  • 1960. «Կամելոտ»
  • 1963. «Ընկեր», «Թեժ կետ», «Ջենի»
  • 1964. «Բոլոր նրանց, ովքեր կարողանում են սուլել», «Ոսկե տղան»
  • 1966. «Զվարճալի աղջնակը», «Նախաճաշ Տիֆանիի հետ»
  • 1967. «Ջութակահարը տանիքում»
  • 1970. «Նրբագեղ կանայք, հաճելի տղամարդիկ»
  • 1972. «Հոգյակը»
  • 1973. «Գիշերային սերենադ»
  • 1974. «Մաքն ու Մեյբըլը»
  • 1975. «Վիզ»
  • 1977. «Օրենք»
  • 1978. «Հոկտեմբերի առաջին երկուշաբթին», «Պարահրապարակ»
  • 1979. «Ես հիշում եմ մայրիկին», «Ամենաերջանիկ տղան»
  • 1981. «42-րդ փողոց»
  • 1988. «Օպերայի ուրվականը» (ընթացիկ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Broadway Database — 2000.
  2. «Cumulative Broadway Grosses by Show». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  3. 3,0 3,1 The Shubert Organization: Majestic Theatre
  4. Phantom of The Opera on Playbill Vault

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Morrison, William Broadway Theatres: History and Architecture — New York: Dover Publications, 1999. ISBN 0-486-40244-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաջեստիք (Բրոդվեյ)» հոդվածին։