Մանդա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանդա
Տեսակկղզի
Երկիր Քենիա
Վարչատարածքային միավորLamu County?
Մասն էԼամու (կղզեխումբ)
Երկարություն13,3 կմ
Լայնություն9,6 կմ
Քարտեզ
Քարտեզ

Մանդա (անգլ.՝ Manda), Լամու արշիպելագի կղզի հարավ-արևելյան Քենիայում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին մայրցամաքից բաժանված է նեղ նեղուցով։

Կղզու հյուսիսային մասը ավազոտ է, հարավայինը՝ ճահճային։ Կլիման հասարակածային է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում այն ծաղկուն կղզի էր՝ երկու քաղաքներով։ 19-րդ դարի սկզբին կղզին լքվել է ջրի բացակայության պատճառով, այն օգտագործվել է որպես տարանցիկ կետ, իսկ կղզում հնագիտական պեղումներ են իրականացվել։ 1970 թվականից ի վեր Քենիայի կառավարության կողմից կղզում ցիստեռններ են տեղադրվել՝ անձրևաջրերը հավաքելու համար, ինչը թույլ է տալիս վերաբնակիչներին վերադառնալ կղզի։ Կղզին ունի մի քանի հարմար ծովախորշ, ուստի 9-րդ դարից այն օգտագործվում է որպես նավահանգիստ։ Ամենահայտնի բնակավայրերն են Մանդան և Թաքվան։

Մանդա քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Մանդա բնակավայրի ավերակները հետազոտել է հնագետ Նևիլ Չիտիկը 1965 թվականին։ Մանդա քաղաքի ծաղկումը տեղի է ունեցել 10-13-րդ դարերում, որից հետո անկում է գրանցվել։ Քաղաքի բնակչությունը գերազանցում էր 3,5 հազար բնակիչը։

Թաքվա քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքվա՝ մուսուլմանաբնակ բնակավայր կղզու հարավային մասում, որը հիմնադրվել է 1500 թվականին և լքվել 1700 թվականին։ Պեղումները կատարվել են 1951 թվականին Ջեյմս Քիրքմանի կողմից։ 1982 թվականին Թաքվա քաղաքին շնորհվել է Ազգային հուշարձանի կարգավիճակ։

19-րդ դարի երաշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին բնակիչները լքել են կղզին 19-րդ դարում, 1890 թվականից կղզին սկսել է վարձակալել անգլիական արևելաաֆրիկյան ընկերությունը[1]։

Կղզին Քենիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենիայի անկախության հռչակումից հետո՝ 1963 թվականին կղզին դարձել է քենիական։

Երբ Քենիայի կառավարությունը կղզու վրա ջրամբարներ տեղադրեց անձրևաջրերը հավաքելու համար, կղզում առաջացան գյուղատնտեսական բնակավայրեր։ Այժմ կղզու բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Աճեցվում է եգիպտացորեն, մանիոկա (արևադարձային մշտադալար թուփ), քունջութ, բամբակ[2]։

Ներկայումս կղզին ունի արշիպելագի միակ համանուն Մանդա օդանավակայանը։ Հարևան Լամու կղզու հետ Մանդան կապվում է լաստանավով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Данные из ЭСБЕ
  2. Martin, Chryssee MacCasler Perry and Esmond Bradley Martin: Quest for the Past. An historical guide to the Lamu Archipelago. 1973.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chittick, Neville: MANDA: Excavations at an Island Port on the Kenya Coast. British Institute In Eastern Africa, 1984 ISBN 0-500-97006-8
  • Martin, Chryssee MacCasler Perry and Esmond Bradley Martin: Quest for the Past. An historical guide to the Lamu Archipelago. 1973.
  • Wilson, Thomas H.: Takwa: An Ancient Swahili Settlement of the Lamu Archipelago. Kenya Museum Society.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդա (կղզի)» հոդվածին։